Մարեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում էր Կամախ քաղաքից 6-7 կմ հյուսիս-արևմուտք, Աղցք լեռան լանջի վրա։

Գյուղ
Մարեք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿամախի գավառակ
Այլ անվանումներԻմարեոց գյուղ, Իմարեց, Մարեգ, Մարեկ, Մարիկ, Մարիք, Մորիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մարեք (Աշխարհ)##
Մարեք (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Ըստ Հ. Մանանդյանի Մարեք անունը կապ ունի խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասական Մարիշատ երկրի հետ։

Գյուղի մասին հիշատակություն կա Հովհաննես Երզնկացու Լուսավորչին նվիրված գրքում։

Տեղի հայ բնակչությունը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

1909 թվականին ուներ 78 տուն` 586 հայ բնակչով և 30 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Մարեքն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր մատուռ, Խնդրակատար Ս. Աստվածածին և Անարծաթ Բժշկաց վանքերը։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 729-730

Աղբյուրներ

խմբագրել