Մարդիկ և ավազակները Կարդամոնից

Մարդիկ և ավազակները Կարդամոնից (նորվ.՝ Folk og røvere i Kardemomme by), նորվեգացի գրող Թուրբյորն Էգների մանկական հեքիաթային վեպը։

Մարդիկ և ավազակները Կարդամոնից
նորվ.՝ Folk og røvere i Kardemomme by
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական վեպ և utopian literature?
ՀեղինակԹուրբյորն Էգներ
Երկիր Նորվեգիա
Բնագիր լեզունորվեգերեն
ՏեսարանKardemomme?
ՆկարազարդողԹուրբյորն Էգներ
ՀրատարակչությունJ.W. Cappelens Forlag?
Հրատարակվել է1955
 Folk og røvere i Kardemomme by

Սյուժե խմբագրել

Բաստիանը` Կարդամոն քաղաքի կառավարիչը (նույն ինքը` գլխավոր ոստիկանապետը), չափազանց մեղմ է, չափազանց փափկասիրտ և չափազանց շատ է սիրում զանգվածային տոնախմբություններ։ Այդ պատճառով Կարդամոնի վրա հարձակումներ գործող երեք ավազակ եղբայրներ Կասպերի, Յեսպերի և Յունատի կյանքը Կարդոմոնում անցնում է կուշտ և թեթև։ Նրանց ոչ ոք չի կարողանում հակահարված տալ։

Քաղաքն ունի երկհարկանի տրամվայ, որը երթևեկում է մեկ կարճ երթուղով, և տոմսավաճառն անվճար քաղցրաբլիթ է հյուրասիրում ուղևորներին։ Նաև կան տոներ, որոնց մեծ մասը նախաձեռնում է բացառապես քաղաքապետը։ Կարդամոնցիներն իրենց էությամբ շատ ուրախ մարդիկ են, սիրում են երգել, և անգամ շները երգում են իրենց սեփական երգչախմբում։

Մի անգամ ավազակներին բանտարկում են, բայց նրանց չեն պատժում, այլ լողացնում են, մազերը կտրում և կերակրում։ Եվ պարզվում է, որ ավազակների անցյալը ընդհանրապես կապ չունի թալանի հետ։ Վերջում Կասպերը, Յեսպերը և Յունատանը դառնում են քաղաքի ամենախաղաղ բնակիչները` հրշեջ, հացթուխ և կրկեսի տնօրեն։

Պատմություն խմբագրել

Մանկական վեպը հրատարակվել է 1955 թվականին և նկարազարդվել է անձամբ Թուրբյորն Էգների կողմից։ Գրքում տեղ են գտել հեղինակային նշումներ։

1956 թվականին վեպը ռուսերեն է թարգմանվել Տ. Ա. Վելիչկոյի կողմից և ԽՍՀՄ-ում տպագրվել է Բորիս Դիոդորովի նկարազարդումներով։ Գրքի հետագա հրատարակություններում վերականգնվել են հեղինակային բնօրինակ նկարազարդումները։

Գրքի մոտիվներով Ռուսաստանում նկարահանվել է «Ավազակների կյանքից» վերնագրով մուլտֆիլմը։

1988 թվականին Բենտոյ Էրիքսենը վեպի մոտիվներով նկարահանվել է «Մարդիկ և ավազակները Կարդամոն քաղաքից» վերնագրով գեղարվեստական ֆիլմը։

1991 թվականին Քրիստիանսանի կենդանաբանական այգու համալիրում բացվել է «Կարդամոնյան քաղաք» մանկական թեմատիկ այգին, որն ստեղծելու և նախագծելու գործում օգնել է գրքի հեղինակը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Турбьёрн Эгнер (1912-1990)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդիկ և ավազակները Կարդամոնից» հոդվածին։