Մարդը կանխատեսում է, Աստված՝ տնօրինում

Մարդը կանխատեսում է, Աստված` տնօրինում (անգլ.՝ Man Proposes, God Disposes), անգլիացի նկարիչ Էդվին Հենրի Լանդսիրի 1864 թվականի երփնագիր ստեղծագործությունը, նվիրված 1845-1847 թվականների Ֆրանկլինի անհետ կորած արշավախմբին։

Մարդը կանխատեսում է, Աստված՝ տնօրինում
Man Proposes, God Disposes
տեսակգեղանկար
նկարիչԷդվին Հենրի Լանդսիր[1]
տարի1864
բարձրություն91,4 սանտիմետր
լայնություն243,7 սանտիմետր
ժանրԱնիմալիստիկա
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԼոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ[1]
հավաքածուԼոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ
Ծանոթագրություններ
 Man Proposes, God Disposes Վիքիպահեստում

Նկարը ստեղծվել է 1864 թվականին, և նվիրվել է 1845-1847 թվականների Ֆրանկլինի անհետ կորած արշավախմբին։ Նկարում պատկերված են խորտակված նավի մնացորդների մոտ երկու սպիտակ արջ, որոնցից մեկը պատռում է անգլիական ծովային դրոշը (անգլ.՝ Red Ensign), իսկ մյուսը մարդկային կող է կրծում։ Նկարի վերնագիրը Թովմա Գեմբացու կաթոլիկական «Քրիստոսին նմանակելու մասին» (Գիրք I, գլուխ 19) տրակտատի հայտնի լատիներեն ասացվածքն է՝ «Մարդը կանխատեսում է, Աստված` տնօրինում» (լատին․՝ Homo proponit, sed Deus disponit)։ Ե՛վ նկարը, և՛ վերնագիրը պատմում են արշավախմբի ոչ միայն ողբերգական ճակատագրի, այլև մարդու և Աստծո հակամարտության մասին[2]։ Նկարը կարելի է դիտել, որպես 19-րդ դարի կեսերի բրիտանական հաղթարշավի և իմպերիալիզմի, գիտության, ինդուստրիալիզացիայի և մարդու ամենակարողության նկատմամբ հավատքի ճգնաժամի և մարդու, բնության ուժերի հանդեպ անզորության խորհրդանիշ[3]։

1864 թվականին նկարը ցուցադրվել է Թագավորական գեղարվեստի ակադեմիայում։ Ցուցահանդեսին հրավիրվել է Ջոն Ֆրանկլինի այրի Ջեյն Ֆրանկինը, որը փորձել է ամեն կերպ խուսափել նկարը տեսնելուց և չի մտել ցուցադրության սենյակ[3]։ The Art Journal ամսագիրը գնահատել է նկարի «քնարականությունը, պաթոսը» և նաև նրա «ողբերգական վեհությունը»։ «Ագնեում» ամսագիրը նշել է աշխատանքի էպիկականությունը, «Saturday Review» հրատարակությունը բարձր է գնահատել ստեղծագործության «զգացմունքների վեհությունը»[2]։ Քննադատների մի մասի կարծիքը նկարի մասին բացասական էր։ Նրանք նշում էին նկարչի վատ ճաշակի, զզվելի տառակերության, վուլգար մելոդրամատիկության մասին[2]։

1881թվականից նկարը գտնվում է Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջում։ 1920 թվականից, այն սենյակում, որտեղ գտնվում է նկարը քննություններ են անցկացվում։ Քոլեջի ուսանողների մոտ սնահավատ կարծիք կա, թե նկարը քննության ժամանակ անհաջողություն է բերում, և քննության ժամանակ նկարի կողքը կանգնած ուսանողը կարող է խելագարվել։ 1970-ական թվականներից քննաշրջանի ընթացքում նկարը ծածկում են բրիտանական դրոշով, դա սկսել է նրանից հետո, երբ ուսանողներից մեկը, և սկսել է փնտրել, թե ինչով ծածկի նկարը և գտել է բրիտանական մեծ դրոշը[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://artuk.org/discover/artworks/man-proposes-god-disposes-12835
  2. 2,0 2,1 2,2 Donald, Diana. «The Arctic Fantasies of Edwin Landseer and Briton Riviere: Polar Bears, Wilderness and Notions of the Sublime». Tate Gallery. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. 3,0 3,1 Gilmartin, Sophie. «'The cravings of nature': Landseer's Man Proposes, God Disposes and the Franklin Expedition» (PDF).
  4. «The painting reputed to make students fail exams». BBC news.
  5. «Edwin Landseer, Man Proposes, God Disposes, 1864». Royal Holloway University of London.

Արտաքին հղումներ խմբագրել