Մարդը, որը սիրում էր երեխաներին

Մարդը, որը սիրում էր երեխաներին, ավստրիալացի գրող Քրիստինա Սթեդի 1940 թվականին գրված վեպը։ Միայն 1965 թվականին վերահրատարակվելուց հետո, բանաստեղծ Ռանդալ Ջարելի նախաբանի շնորհիվ, գիրքը լայն ճանաչում է ստացել քննադատների կողմից։ «Թայմ» շաբաթաթերթը վեպը ներառել է 1923-2005 թվականների 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ[1]։ Վեպը պաշտպանվել է վիպագիրներ Ռոբերտ Սթոունի, Ջոնաթան Ֆրանզենի և Անժելա Քարթերի կողմից։ Քարթերը կարծում էր, որ Սթեդի մյուս վեպերը՝ «Մի քիչ թեյ, մի քիչ զրույց»-ը և «Միայն սիրո համար»-ը վատ վեպեր չեն, սակայն «Մարդը, որը սիրում էր երեխաներին» վեպից ավելի լավը չեն։

Մարդը, որը սիրում էր երեխաներին
անգլ.՝ The Man Who Loved Children
ՀեղինակՔրիստինա Սթեդ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդHouse of All Nations?
ՀաջորդFor Love Alone?
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ՀրատարակիչSimon & Schuster
Հրատարակման տարեթիվ1940

ՍյուժեԽմբագրել

Վեպը պատմում է ծայրահեղ անապահով ընտանիքներից մեկի՝ Փոլիթ ընտանիքի պատմությունը։ Սամ Փոլիթի միամիտ եսասիրությունը ապշեցնում և զարմացնում է իր ընտանիքին, հատկապես կնոջը՝ Հեննիին և ավագ դստերը՝ Լուիին։ Ընտանիքը հարուստ չէ, իրավիճակն էլ խորանում է Սամի իդեալիզմի, Հեննիի կուտակած պարտքերի և զույգի մեջ եղած բացի պատճառով։ Սթեդը մանրամասնորեն նկարագրում է ծնողների ամուսնական կռիվները և ընտանիքի անդամների փոխհարաբերությունների մասին խառը պատմություններ։ Սամի կերպարը Քրիստինա Սթեդը ստեղծել է իր հորը՝ ծովային կենսաբան Դավիթ Սթեդին աչքի առաջ ունենալով։ «Մարդը, որը սիրում էր երեխաներին» վեպի սկզբում գործողությունները տեղի էր ունենում Սիդնեյում, սակայն որոշ դետալներ, կապված լեզվական նրբությունների հետ փոփոխության ենթարկվեցին ամերիկյան լսարանին բավարարելու և համոզիչ թվալու համար։

Քննադատական արձագանքԽմբագրել

1965 թվականի «Չընթերցված գիրք» վեպի իր նախաբանում բանաստեղծ, վիպագիր և գրաքննադատ Ռենդալ Ջարելը գրում է․ «Ոչ մի այլ վեպ այսչափ համոզիչ, կրքոտ, փխրուն և ընդհանրացնող ուժով ձևով չի ներկայացնում անապահով ընտանիքի վիճակը, որքան այս գիրքը»[2]։ 2010 թվականին «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածներից մեկում գրող Ջոնաթան Ֆրանզենը գրքի մասին այսպես է արտահայտվել․ «Սա այն տեսակի գրքերից է, որ եթե կարդում ես ու հասկանում, որ քեզ համար է, ուրեմն դա իսկապես այդպես է։ Ես համոզված եմ, որ այս երկրում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք կօրհնեն այն օրը, երբ գիրքը լույս կտեսնի, եթե միայն նրանք տեսնեն այդ օրը»[3]։ Ֆրանզենը խոսել է վեպի ներքին ոճի մասին այսպես․ «Նրա արձակը տարբերվող է, տատանվում է լավի և առասպելական լավի միջև։ Գիրքը պարունակում է լիրիկական իմաստ, զգացմունքայնություն, սուբյեկտիվություն։ Գրքի ավարտն էլ, իր հերթին, նման չէ մնացած բոլոր վեպերի միանման երջանիկ ավարտին»։

2013 թվականի հարցազրույցներից մեկում վիպագիր Ռոբերտ Սթոունը ասել է․

  Ես միշտ մտածել եմ, որ ամերիկյան հիանալի գրքերից մեկը Քրիստինա Սթեդի «Մարդ, որը սիրում է երեխաներին» վեպն է։ Գրքում ամենազվարճալին այն է, որ կարդացողին թվում է, թե գրքի բոլոր կերպարներն ամերիկացնիներ են, գիրքը մի թեթև ամերիկյան բնութի է, որը սակայն այդպես չէ։ Ինչպես գիտենք, գրքի սկզբում գործողությունները բացառապես Ավստրիալիայում են տեղի ունեցել, և գրքի կերպարներն էլ ավստրիալացիներ էին, սակայն գրքի հրատարակիչը հեղինակին համոզել է կերպարներին ամերիկացիներ «դարձնել», որպեսզի հասանելի լինի ամերիկյան հասարակությանը։ Սակայն այդպես սկզբնապես էլ նախատեսված չի եղել։ Սա մի գիրք է, որին ես հաճախ եմ անդրադառնում։  


ԾանոթագրություններԽմբագրել