Մարդասեր բուժքույրը (դան․՝ Den Humane Sygeplejerske), դանիացի բուժքույրերին նվիրված հուշարձան, որը գտնվում է Կոպենհագենի Բիսպեբյերգ (Bispebjerg) հիվանդանոցի հին հիմնական մուտքի դիմաց՝ Lersøparken զբոսայգու հարևանությամբ։ Բացվել է 1941 թվականին։ Հուշարձանում պատկերված է համազգեստով բուժքույր, որն իր ձեռքերում է պահել կամակոր փոքրիկ մանչուկին։

Մարդասեր բուժքույրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարձան
ՔանդակագործJ.J. Bregnø?
Ստեղծումսեպտեմբերի 1, 1941
Բարձրություն2,2 սանտիմետր
Երկիր Դանիա
ԲնակավայրԿոպենհագեն
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 The Humane Nurse Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը գտնվում է Բիսպեբյերգ Բակե փողոցի հարավային մասում` Լերսյո պուրակում, Բիսպեբյերգ հիվանդանոցի հին հիմնական մուտքի դիմաց։ Բուժքրոջ բրոնզե հուշարձանը տեղադրված է Բորնհոլմից բերված գրանիտե պատվանդանի վրա։ Հուշարձանն ունի 2 մետր 20 սանտիմետր բարձրություն[1]։

Հուշարձանը պատկերում է երիտասարդ բուժքրոջ, որն իր ձեռքերում պահել է նորածնին։ Նա կրում է բուժքրոջ համազգեստ՝ կարճ թևերով զգեստ, գոգնոց, բուժքրոջ գլխարկ, փակ և երկարաճիտ կոշիկներ[1]։ Բուժքույրերի գլխարկներն առաջին անգամ կրել են դանիացի բուժքույրերը 19-րդ դարի սկզբին Գարիսոն հիվանդանոցում։ 1913 թվականին դրանք կիրառվել են Բիսպեբյերգ հիվանդանոցում[2]։

Պատմություն խմբագրել

 
Հուշարձանի տեսքն արևմուտքից

Բիսպեբյերգ հիվանդանոցը բացվել է 1913 թվականին։ Հուշարձանը ստեղծվել է Կոպենհագենի գեղազարդման համար Գոլդշմիդտ հիմնադրամի (Fhv. Grosserer og Farver B. Goldschmidts Legat til Københavns Forskønnelse) ֆինանսավորմամբ և Գեղարվեստական նպատակների առաջընթացի հիմնադրամի (Fonden til kunstneriske Formaals Fremme) նվիրատվությամբ։ Հուշարձանը նախագծել է Յենս Յակոբ Բրենյոն։ Նա արձանի համար մոդել է գտել 1938 թվականին Կոպենհագենի քաղաքային հիվանդանոցի շրջանավարտ բժիշկների խմբակային լուսանկարն ուսումնասիրելիս։ Որպես հուշարձանի մոդել՝ ընտրել է Պիա Կապպելին (ծննդյան անունը՝ Togeby, 1910-2004):

Հուշարձանը բացվել է 1941 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Դանիայում բուժքույրերի առաջին մասնագիտական ուսուցման ծրագրի ներդրման 65-ամյակի կապակցությամբ։ Բուժքրոջ՝ մանկանը պահելու ձևը քննադատվել է երեխայի գլխի հատվածն առանց հենարան թողնելու համար։ Բրենյոն բացատրել է, որ ինքը միտումնավոր է ընտրել անկոտրում երեխայի դիզայնը, որպեսզի խուսափի չափազանց քաղցր գուներանգից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Den humane sygepleje - Jens Bregnø» (Danish). Region Hovedstaden. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Den humane sygeplejserske». kk.sites.itera.dk (Danish). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • The Humane Nurse at the City of Copenhagen's website for art in the public realm