Մարգուս Մեցտակ (հունիսի 16, 1961(1961-06-16)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանգստի անցած էստոնացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հիմնականում խաղում էր կենտրոնական դիրքում[2]։

Մարգուս Մեցտակ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1961(1961-06-16)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբասկետբոլիստ
 Margus Metstak Վիքիպահեստում

Ակումբի կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Մարգուս Մեցտակն իր կարիերան սկսել է 18 տարեկանում Տալլինի համալսարանում, որի թիմի կազմում խաղացել է Էստոնական ԽՍՀ-ի առաջնությունում մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Առաջ գնալով սկսել է խաղալ «Կալև Տալլին» թիմում։ 1982 թվականին՝ պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերայի երկրորդ տարում հավաքականը հասել է Խորհրդային բասկետբոլի գավաթի խաղարկության կիսազրափակիչ և շահել բրոնզե մեդալ։

ԽՍՀՄ չեմպիոն խմբագրել

Ամենամեծ առաջընթացը եղել է 1991 թվականին, երբ «Կալև Տալլինը» հաղթել է Խորհրդային Միության բասկետբոլի լիգայում և դարձել փլուզված կայսրության վերջին պաշտոնական չեմպիոնը (հաջորդ տարի եղել է լիգա, որը գործում էր նույն ասոցիացիայի հետ, բայց գործում էր միայն Անկախ Պետությունների Համագործակցության ակումբների հետ)։ «Կալևը »հերթական մրցաշրջանում հաղթել է 18-4 հաշվով։ Քառորդ եզրափակչում նրանք 2-0 հաշվով հաղթել են «ASK Kyiv» թիմին (90:75, 100։ 91) և կիսաեզրափակչում խաղադաշտ են դուրս եկել ընդդեմ լատվիական «BK VEF Rīga»-ի։ Լատվիայի հավաքականը հաղթել է առաջին խաղում 94-87 հաշվով, սակայն «Կալևին» հաջողվել է երկու խաղ անընդմեջ հաղթել (107։ 90, 113։ 96) և ընդհանուր 2-1։ Եզրափակչում էստոնացիները երկու խաղերն էլ հաղթել են «BC Spartak Saint Petersburg»-ի դեմ խաղում և «Կալև Տալինի» համար հաղթանակ գրանցել առաջին և վերջին սովետական առաջնությանը[3]։

Արտասահմանյան ակումբներ խմբագրել

1990 թվականին Մեցտակը խաղացել է Ֆինլանդիայի լիգայի «NMKY Lahti» թիմի կազմում, որից հետո, 1991 թվականի հունվարին վերադարձել Էստոնիա։ Մեծ հաղթանակից հետո նա մեկ մրցաշրջանով վերադարձել է Ֆինլանդիա՝ նախքան Լյուքսեմբուրգի «Amicale Basket» ակումբում տեղափոխություն կատարելը։ Գերմանիայում անվկացվ 1993 թվականի Եվրոպայի առաջնությանը Էստոնիայի Բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր խաղացողներից մեկը լինելով՝ Մարգուս Մեցտակը առաջարկներ է ստացել «TSV Speyer» և «Paderborn Baskets» թիմերի կազմում խաղալ Բասկետբոլի Բունդեսլիգայում։ 2001-2002 մրցաշրջանում՝ 40 տարեկանում, նա իր վերջին պայմանագիրը կնքել է լեհական «Czarni Słupsk»-ի հետ[4]։

Վերջին տարիներ խմբագրել

Լեհական թիմից հեռանալուց հետո այն ժամանակ 41-ամյա կենտրոնական խաղացողը տեղափոխվել է էստոնական «TTÜ/A. Le Coq» ակումբ, իսկ իր կարիերայի վերջին մի քանի տարիները խաղացել է իր հայրենի ակումբի՝ «BC Pirita»-ի հետ[5]։ Նա աշխատել է որպես «TTÜ / Kalev»-ի մարզիչ և վերահիմնադրել «Տալլինա Կալև» թիմը։

Ազգային հավաքական խմբագրել

Մեցտակը ազգային կարիերան սկսել է 1981 թվականին, երբ նա ներկայացրել է Էստոնական խորհրդային սոցալիստական հանրապետության ազգային հավաքականը։ 1991 թվականին, երբ Էստոնիան անկախացավ Խորհրդային սոցալիստական հանրապետությունների միությունից, նա Էստոնիայի բասկետբոլի ազգային հավաքականի ամենալավ կենտրոնական խաղացողներից էր։

1993 թվականի Եվրոպայի առաջնություն խմբագրել

Մարգուս Մեցտակը ինչպես 1993 թվականի EuroBasket-ի, այնպես էլ 2001 թվականի EuroBasket-ի մրցումներում հավաքականի կազմում էր։ 1993 թվականին Էստոնիայի հավաքականը զարմացրել է ամբողջ Եվրոպային՝ հաղթելով D խմբի Եվրոպական չեմպիոն Գերմանիայի տղամարդկանց ազգային հավաքականին ու ուժեղ Սլովենիայի տղամարդկանց ազգային հավաքականին։ Նոկաուտի փուլում նրանք պարտվել են Ռուսաստանին, հաղթել Բոսնիա և Հերցեգովինային և 5-րդ տեղի համար պայքարում պարտվել Իսպանիային։ Սա նշանակում էր, որ Էստոնիան չի որակավորվելու 1994 թվականի ՖԻԲԱ աշխարհի առաջնության համար։

2001 թվականի Եվրոպայի առաջնություն խմբագրել

2001 թվականին 40-ամյա Մեցտակը վաստակել է 8.3 միավոր և երբ Էստոնիան հայտնվել է վերջին տեղում, նա յուրաքանչյուր խաղում ստացել է 6 պատասխան հարված[6]։ Մարգուս Մեցտակը մինչ օրս ամենատարիքով բասկետբոլիստներից է, որոնք երբևէ խաղացել են Եվրոպայի առաջնություններում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  2. Margus Metstak at basket.ee
  3. Paju, Tarmo. "Salumets:'Hea töö oli!'". Õhtuleht. (2001-05-05). Retrieved on 2012-04-11 (et)
  4. Margus Metstak(չաշխատող հղում) at ESBL
  5. Paju, Tarmo. "Hämmastav Metstak ei leia endas midagi hämmastavat". Õhtuleht. (2007-02-05). Retrieved on 2012-04-11 (et)
  6. Margus Metstak at FIBAeurope.com
  7. Kalvet, Madis. "Metstaki ajalooline saavutus EMil on Euroopas unustatud". Postimees. (2009-09-18). Retrieved on 2012-04 (et)

Արտաքին հղումնր խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Lään, Vello; Ibrus, Märt (2006). Eesti korvpall portreed. Eesti Korvpalliliit. էջեր 289–297. ISBN 9949-406-68-4.