Մարգարի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)
Մարգարի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.5)[1]։
Մարգարի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ |
Սկզբնական տեղադրություն | Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում։ |
Ներկա տեղադրություն | Կանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Մարգարին։ |
Խաչագործ | Սամվել։ |
Պատվիրող | Անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 16-րդ դար |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց |
Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելԳտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]։
Խաչքարի նկարագրություն
խմբագրելՀայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ։ Երկատված է՝ ստորին հատվածը չի պահպանվել։
Խաչքարի վիմական արձանագրություն
խմբագրելՎիմական արձանագրությունը փորագրված է խաչքարի քիվին, իսկ հիմնախաչի հորիզոնական թևերի մոտ կազմող վարպետի անունն է[2].
- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ Է ՄԱՐԳԱՐ[ԻՆ]
- ԿԱԶՄՈՂ ՍԱՆՎԷԼ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Մարգարին։ Խաչքարագործ վարպետը Սամվել կազմողն է[3]։ Միջնադարյան քարգործ վարպետներին նվիրված աշխատության մեջ Ս. Բարխուդարյանն անդրադարձել է արձանագրությանը՝ նշելով, որ Սուրբ Հռիփսիմեի արևելյան պարսպի տակ շարված խաչքարերը հավաքված են տարբեր տեղերից և մեծ մասամբ շրջապատի գերեզմանոցից, սակայն դրանց մեծ մասը 19-րդ դարի վերջին դուրս են հանվել Սուրբ Էջմիածնի հարակից կառույցների մաքրման աշխատանքների ժամանակ։ Ս. Բարխուդարյանը նկատել է, որ այս խաչքարն ունի արձանագրություն փորագրելու մի առանձնահատկություն, քանի որ ողջ քիվը պատած է զուգահեռգծերով` տառերի համաչափությունը պահելու նպատակով։ Նա նշում է, որ այս շարքում կա նաև մեկ այլ նմանատիպ խաչքար, որի քիվի արձանագրությունն ամբողջովին եղծված է, իսկ թվականը պահպանվել է, որ է` ՌԱ. (1552): Բարխուդարյանը կարծում է, որ այդ խաչքարը ևս Սանվել կազմողի ձեռագործն է[4]։ Մենք մեր հե տազո տու թյուն ների ժամանակ նման խաչ քար չենք նկատել։
Գ. Տեր-Մկրտչյանը գրի է առել այս խաչքարի միայն քիվի արձանագրությունը, իսկ կազմողի անունը հավանաբար չի նկատել[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 87։
- ↑ Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, 1963 թվական, էջ 168