Մարգարիտ Լուսինյան
Մարգարիտ Պուատիե-Լուսինյան (Margaret of Poitiers-Lusignan, 1276 - 1296), Կիլիկյան Հայաստանի թագուհի՝ որպես Թորոս III թագավորի առաջին կինը։ Թորոս արքային գահակցել է 1293 թվականից մինչև իր մահը, որը տեղի է ունեցել դրանից երեք տարի անց։ Ունեցել է երկու որդի՝ Լևոն III-ը, որը թագավորել է չորս տարի, և Բոհեմոնդը, ում ճակատագիրն անհայտ է։
Մարգարիտ Լուսինյան | |
Ծննդյան օր | 1276 |
---|---|
Վախճանի օր | 1296 |
Հայր | Hugh III of Cyprus? |
Մայր | Isabella of Ibelin, Queen of Cyprus and Jerusalem? |
Ամուսին | Թորոս Գ |
Զավակներ | Լևոն Դ |
Ընտանիքը խմբագրել
Մարգարիտը Կիպրոսի թագավոր Հուգո III- ի [1] և Իզաբելլա Իբելինի դուստրերից մեկն էր։ Ծնվել է 1276 թվականին։ Ունեցել է 10 քույր ու եղբայր, նրանց թվում՝ հոր մահից հետո Կիպրոսի թագավոր հռչակված Հովհաննես I-ը։ Նա ֆրանսիական ազդեցիկ ազնվականական Լուսինյան տոհմի կադետական ճյուղի ներկայացուցիչներից էր, տոհմ, որը 12-րդ դարի վերջից կառավարում էր Կիպրոսի և Երուսաղեմի խաչակրաց պետությունները։
Կիլիկյան Հայաստանի թագուհի խմբագրել
1288 թվականի հունվարի 9-ին Մարգարիտն ամուսնացել է Հայաստանի թագավոր Լևոն II- ի որդու՝ Թորոսի հետ։ [2] Հռոմի պապ Հոնորիուս IV-ը նրանց ամուսնության համար արտոնություն է շնորհել 1286 թվականի մայիսի 23-ով թվագրված իր ընծայագրով [3][: 1290 թվականի հունվարի 8-ին՝ մոտավորապես 13 կամ 14 տարեկան հասակում, Մարգարիտը լույս աշխարհ է բերել իր անդրանիկ որդուն՝ Լևոնին, որը հետագայում թագավորեց 1303 թվականից մինչև 1307 թվականի նոյեմբերի 7-ը, երբ սպանվեց մոնղոլների ձեռքով։ Մարգարիտն ունեցել է նաև երկրորդ որդի՝ Բոհեմոնդը, ում մասին, սակայն, պատմիչները ոչինչ չեն հայտնում։ Մարգարիտը թագուհի է եղել ընդամենը երեք տարի՝ 1293 թվականից մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 1296 թվականին, երբ նա հազիվ 20 տարեկան էր։ Դրանից հետո Թորոս թագավորն ամուսնացել է մոնղոլուհու հետ, որի անունը չի հիշատակվել պատմության մատյաններում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Coureas, 1997, էջ 46
- ↑ Edbury, 1991, էջ 115
- ↑ Hill, 1948, էջ 194
Աղբյուրներ խմբագրել
- Coureas Nicholas (1997)։ The Latin Church in Cyprus, 1195–1312։ Routledge
- Edbury Peter W. (1991)։ The Kingdom of Cyprus and the Crusades, 1191-1374։ Cambridge University Press
- Hill George (1948)։ A History of Cyprus 2։ Cambridge University Press194