Մարգարիտա Պերկովիչ (իսպ.՝ Margarita Percovich, հունվարի 21, 1941(1941-01-21), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), խորվաթական ծագմամբ ուրուգվայցի քաղաքական գործիչ և մարդու իրավունքների պաշտպան։

Մարգարիտա Պերկովիչ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1941(1941-01-21) (83 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ
ԿրթությունՀանրապետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններSenator of the República Oriental del Uruguay?
ԿուսակցությունԼայն ճակատ
 Margarita Percovich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարգարիտան քոլեջում սովորել է փիլիսոփայություն, այնուհետև ավարտել է Հանրապետական համալսարանի արվեստի ֆակուլտետը և այնտեղ աշխատել որպես ֆակուլտետի գործադիր քարտուղար։ 1971 թվականից մասնակցել է տարբեր ձախ քաղաքական խմբերի աշխատանքներին, անդամակցել տարբեր կազմակերպությունների, որոնք դեմ էին երկրում հաստատված ռազմական բռնապետությանը։ Եղել է «Լայն ճակատի» ձախ քաղաքական կոալիցիայի հիմնադիրներից մեկը և նրա կազմում գլխավորել է «Արտիգիստական շարժում» խմբակցությունը (իսպ.՝ Vertiente Artiguista): Բացի այդ, 1984 թվականին նա դարձավ Ուրուգվայի Կանանց խորհրդաժողով իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրը (իսպ.՝ Plenario de Mujeres del Uruguay), իսկ մեկ տարի անց դարձել է Ուրուգվայի կանանց ազգային կոալիցիայի համահիմնադիրներից մեկը։ (կազմակերպության հիմնադիրը իսպ. ՝Concertación Nacional de Mujeres del Uruguay): 1990 թվականին ընտրվել է Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր, բայց հրաժարվել է մանդատից՝ նախընտրելով հանդես գալ Մոնտեվիդեոյի դեպարտամենտի տարածաշրջանային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում։ 2000 թվականին ընտրվել է Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր և հինգ տարի աշխատելուց հետո վերընտրվել է 2005 թվականի ընտրություններում, բայց նույն տարվա մարտին նա տեղ է զբաղեցրել Ազգային խորհրդարանի վերին պալատում` Սենատում՝ կապված սենատոր Մարիանո Արանայի նախարարի պաշտոնում նշանակման հետ և նրա պաշտոնավարման ընթացքում մնացել է Ուրուգվայի սենատոր (2005-2010)։

Ամենահայտնի օրինագծերից մեկը, որի հետ կապվում է Մարգարիտա Պերկովիչի անունը, դա երկրում միասեռ ամուսնությունների օրինականացումն է։ Այս նախագծի վրա Պերկովիչը սկսել է աշխատել 2005 թվականից։ 2006 թվականին Ուրուգվայի Սենատը հաստատել է նրա կողմից ներկայացված «Համատեղ բնակության միության» (իսպ.՝ Unión Concubinaria) մասին օրենքը, որը նույնասեռ զույգերին տրամադրում էր մի շարք իրավունքներ, որոնք համարյա նույնական էին հակառակ սեռի զույգերի իրավունքներին (բայց միությունը կնքվում էր հինգ տարի համատեղ բնակվելուց հետո)[1]։ 2007 թվալամին օրենքն ընդունվեց Ներկայացուցիչների պալատում և ստորագրվեց Նախագահ Տաբարե Վասկեսի կողմից, ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից։ Մեկնաբանելով օրենքի ընդունումը ՝ Պերկովիչը նշեց, որ այն չի ազդում գեյերի կամ լեսբուհիների կողմից որդեգրման իրավունքի վրա, քանի որ այդ իրավունքը ի սկզբանե պատկանում է չափահաս քաղաքացուն՝ անկախ սեռական կողմնորոշումից [2]: 2009 թվականին, սակայն, ընդունվեց լրացուցիչ օրենք, որը թույլ է տալիս գրանցվել առնվազն չորս տարի «համատեղ բնակության միության» մեջ գտնվող զույգերին (ներառյալ նույնասեռ)։ Այդ առնչությամբ Մարգարիտա Պերկովիչը հայտարարել է, որ օրենսդիրներն ընդունել են օրենք «երեխաների հավասար իրավունքների համար՝ առանց մտածելու որդեգրող ծնողների սեռական կյանքի մասին»[2]։ Այդ օրենքի ընդունումից անմիջապես հետո Պերկովիչը հայտարարություն տարածեց, որ այժմ եկել է ժամանակը լրիվ հավասարեցնելու ամուսնության իրավունքները հակառակ սեռի և նույն սեռի զույգերի համար, իսկ 2010 թվականի ընտրություններից հետո «Լայն ճակատ» խմբակցությունը պարտավորվում էր դա անել[3] և միասեռ ամուսնությունների մասին օրենքն իսկապես ընդունվեց Ուրուգվայի խորհրդարանի կողմից «Լայն ճակատի» նախաձեռնությամբ։

Մարգարիտա Պերկովիչն ամուսնացած է, ունի երկու դուստր և թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Uruguay: Unión Concubinaria sin discriminación por opción sexual Արխիվացված 2016-10-23 Wayback Machine // Asociación Civil 20 de Setiembre, 13.10.2006. (իսպ.)
  2. Uruguay: Luz verde a la «adopción gay» // BBC Mundo, 10.09.2009. (իսպ.)
  3. Ahora Uruguay va por el matrimonio gay Արխիվացված 2011-10-13 Wayback Machine // «AG Magazine», 26.05.2009. (իսպ.)