Մարգարիտա Լեյոնհուվուդ (ծննդյան անունը` Margareta Eriksdotter, հունվարի 1, 1516(1516-01-01), Gräfsnäs, Վեստերյոտլանդ, Վեստրա Գյոթալանդ, Շվեդիա - օգոստոսի 25, 1551(1551-08-25)[1], Tynnelsö Castle, Ստրենգնես, Սյոդերմանլանդ, Շվեդիա[1]), 1536-1551 թվականներին Շվեդիայի կոնսորտ-թագուհի։

Մարգարիտա Լեյոնհուվուդ
 
Ծննդյան օր հունվարի 1, 1516(1516-01-01)
Ծննդավայր Gräfsnäs, Վեստերյոտլանդ, Վեստրա Գյոթալանդ, Շվեդիա
Վախճանի օր օգոստոսի 25, 1551(1551-08-25)[1] (35 տարեկան)
Վախճանի վայր Tynnelsö Castle, Ստրենգնես, Սյոդերմանլանդ, Շվեդիա[1]
Թաղված Ուփսալայի Մայր տաճար[1]
Դինաստիա Վազա
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Erik Abrahamsson?[1]
Մայր Ebba Eriksdotter Vasa?[1]
Ամուսին Գուստավ I[1][2]
Զավակներ Յուհան III[1], Կատարինա Վասա[1], Սեսիլիա Վասա[1], Մագնուս, Օստերգոտլանդի դուքս[1], Աննա, Շվեդիայի արքայադուստր[1], Սոսիա, , Շվեդիայի արքայադուստր[1], Ելիզաբետ, , Շվեդիայի արքայադուստր[1] և Կառլ Վասա[1][2]

Շվեդիայի թագավոր Գուստավ I Վազայի երկրորդ կինը։

Կենսագրություն խմբագրել

 
Թագուհի Մարգարիտա Լեյոնհուվուդի գիսանտը
 
Մարգարիտայի, Գուստավի և նրա առաջին կնոջ` Եկատերինայի գերեզմանը Ուփսալայի Մայր տաճարում

Ամուսնություն խմբագրել

Մարգարիտա Լեյոնհուվուդը Շվեդիայի ամենաազդեցիկ ազնվական ընտանիքներից մեկի անդամ էր։ Նա Ստոկհոլմի «արյան բաղնիքում» մահապատժի ենթարկված Էրիկ Աբրահամսոն Լեյոնհուվուդի և թագավորի ազգական Էբբա Էրիկսդոտտեր Վազայի դուստրն էր։ Նշանված էր Սվանտե Ստուրի հետ, երբ թագավորը որոշեց ամուսնանալ նրա հետ, իր առաջին կնոջ՝ Եկատերինա Սաքսեն-Լաուենբուրգի մահից հետո։ Նրա ընտանիքը նշանադրությունը չեղարկեց իրենց դստեր թագավորի հետ ամուսնանալու համար, իսկ փեսացուն ամուսնացավ նրա քրոջ՝ Մարթա Լեյոնհուվուդի հետ։ Պատմության մեջ պահպանվել են նրա քրոջ և Սվանտեի նշանադրության հանգամանքները։ Թագավորը տեսել էր երիտասարդ թագուհուն իր նախկին փեսացուի՝ Սվանտե Ստուրեի հետ միասին` առանձնասենյակում, որտեղ երիտասարդը ծնկի էր եկել թագուհու առջև։ Թագավորը զայրացած հարցրել էր. «Ի՞նչ է կատարվում այստեղ», որին Մարգարիտա թագուհին արագ պատասխանել էր. «Իմ արքա Ստուրեն ինձնից խնդրում է իմ քրոջ ձեռքը»։ Թագավորը նույնքան արագ պատասխանել էր. «Ես թույլ եմ տալիս»։ Այսպիսով, Սվանտե Ստուրեն հապճեպ ամուսնացել էր թագուհու քրոջ՝ Մարթա Լեյոնհուվուդի հետ։ Ըստ երևույթին, թագուհի Մարգարիտան և Սվանտե Ստուրեն որևէ բան չէին արել, որը կարելի է համարել անպարկեշտ։ Ամուսնության առաջին տարիներին Մարգարիտայի մայրը՝ Էբբան, գերիշխող դեր էր խաղում թագավորական արքունիքում, նույնիսկ թագավորը չէր համարձակվում հակադրվել նրան, բայց այդ ազդեցությունը չէր տարածվում քաղաքականության վրա։

Շվեդիայի թագուհի խմբագրել

Մարգարիտան նկարագրվում է որպես խելացի և գեղեցիկ կին։ Ամուսնությունը համարվում էր երջանիկ, և որևէ ապացույց չկար, որ թագավորը անհավատարիմ էր նրան։ Մարգարիտա թագուհին նշանակալի ազդեցություն ուներ միապետի վրա, որը վայել էր կոնսորտ թագուհուն և նա խոսում էր թագավորի հետ այլ մարդկանց անունից։ Նա այս առումով շատ ակտիվ էր և հաճախ հաջողակ, ինչպես խոստովանում էր ինքը Գուստավը, երբ նրա խնդրանքով կրճատեց պատժի ժամկետը[3]։ Այնուամենայնիվ, նա իր ազդեցությունը չէր օգտագործում որևէ անձնական նպատակների հասնելու համար և ճնշում գործադրում նրա վրա, քան ավանդաբար թույլատրվում էր իր դիրքի կնոջը։ Նրա վարքագիծը հակասում էր թագուհի Գունիլա Յուհանսդոտերի վարքագծի հետ, որը միջամտում էր քաղաքականությանը։ Մարգարիտան չէր համարվում քաղաքականապես ակտիվ[3]։

Մարգարիտան հնարավորություն ուներ վերահսկելու միապետի խառնվածքը և հանգստորեն ներգործելու նրա վրա։ Նրան հաջողվել է մեղմել ամուսնու կողմից կիրառվող պատիժները, խորհուրդ էր տվել նրան ցուցաբերել գթասրտություն և ներողամտություն և այս ամենը նրան դարձրեց հանրաճանաչ մարդկանց շրջանում[4]։ Նա նվիրատվություններ էր կատարում Վադստեն աբբայությանը՝ հետևելով իր մոր օրինակին, որը Վրետսկի աբբայության բարերարն էր[5]։ Մարգարիտան հաճախ օգտվում էր բուժիչ՝ Բրիգիտտա Անդերսդոտտերի գյուղական հեքիմ կնոջ` Բրիգիտտա Անդերսդոտտերի ծառայություններից բարձր գնահատելով նրա հմտությունները։ Նա հաճախ էր նրան վարձում քրոջը՝ Մարթային և նրա երեխաներին խնամելու համար։ Մարգարիտա թագուհին իր ողջ կյանքը նվիրել է տնային գործերին և ընտանեկան պարտականությունների կատարմանը։ Նա ամբողջ կյանքում մնաց կաթոլիկ և նրա համար ցավալի էր հագուստներ և վարագույրներ պատրաստել այն գործվածքներից, որոնք թագավորը բռնագրավել էր կաթոլիկ վանքերից։

Միապետը վստահում էր Մարգարիտային։ Նա հանձնարարել էր նրան վերահսկողություն իրականացնել թագավորական կալվածքների և դատական կարգադրիչների ու ֆեոդալների վրա՝ իշխանության չարաշահումից խուսափելու համար, որը կարող էր հանգեցնել քաղաքական անկարգությունների։ 1543 թվականին նա խնդրեց, լրտեսներ ուղարկել Սոդերմանլանդ իմանալու, թե արդյոք այնտեղ ծրագրվող ապստամբության մասին լուրերը ճշմարիտ են թե ոչ[3]։ 1540-ականների սկզբին նա հրահանգեց արքայական ամրոցների կառավարիչներին պահել նրանց, քանի դեռ իր որդին չափահաս չի դարձել։ 1544 թվականին նա հայտարարեց, որ եթե ինքը մահանա, և իր իրավահաջորդը դեռ անչափահաս լինի, ապա Մարգարիտան պետք է դառնա ռեգենտ և ղեկավարի երկիրը ազնվականներից բաղկացած խորհրդի հետ միասին[3]։

Մահ խմբագրել

Մարգարիտայի մշտական հղիությունները խաթարել էին նրա առողջությունը[4]։ 1551 թվականի օգոստոսին նա իր երեխաների հետ նավով ճամփորդության մեկնեց Մելարենով` Գրիպսհոլմի և Վեստերոսի միջև և ամրոց վերադառնալուց հետո հիվանդացավ թոքաբորբով։ Ըստ Էգիդիուս Գիրսի տարեգրության` մավան մահճում Մարգարիտան շնորհակալություն էր հայտնել իր ամուսնուն` իրեն թագուհի դարձնելու համար, ափսոսանք հայտնել, որ արժանի չէր եղել դրան, և խնդրել երեխաներին, որ իրար հետ չգժտվեն։ Երբ նա մահացավ, թագավորը շատ ծանր տարավ վիշտը` համարելով, որ նրա մահից հետո արևի խավարում է տեղի ունեցել[6]։

Երեխաներ խմբագրել

Մարգարիտա Լեյոնհուվուդը և Գուստավ Վազան ունեցել են տաս երեխա, հինգ տղա և հինգ աղջիկ։ Երկու որդիները մահացել են մանկահասակ տարիքում, իսկ երկուսը դարձել են Շվեդիայի թագավորներ։

  1. Յուհան III (1537-1592), Ֆինլանդիայի դուքս, Շվեդիայի թագավոր (1567-1592)
  2. Կատարինա (1539–1610), Էդցարդ II-ի կինը, Արևելյան Ֆրիսլանդիայի կոմս
  3. Սեսիլիա (1540-1627), Քրիստոֆ II-ի կինը, Բադեն-Ռոդեմահեռնի կոմս
  4. Մագնուս (1542-1595), Ուեստանստոնի դուքս (Էսթերգյոտլանդի արևմտյան մաս) և կոմս Դալ (Դալսլենդ), հոգեկան հիվանդ
  5. Կարլ (1544)
  6. Աննա (1545-1610), Գեորգ Յոհան I-ի կինը՝ կոմս ֆոն Վելդենց
  7. Ստեն (1546-1547)
  8. Սոֆյա (1547-1611), Մագնուս II- ի կինը, Սաքսեն-Լաուենբուրգի դուքսը, որը Եկատերինա Սաքսեն-Լաենբուրգի բարեկամն էր։
  9. Եղիսաբեթ (1549-1597), Մեքքլենբուրգի դուքս Քրիստոֆի կինը
  10. Կարլ IX (1550-1611), Սյոդերմանլանդի, Ներկեի, Վերմլանդի և հյուսիսային Վեստերգլանդլանդի դուքս, Շվեդիայի ռեգենտ (1599-1604), Շվեդիայի թագավոր (1604-1611)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Dahlbäck G. Margareta — P. 139.
  2. 2,0 2,1 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 3,3 Karin Tegenborg Falkdalen (2010). Vasadöttrarna (The Vasa Daughters). Falun: Historiska Media. ISBN 978-91-85873-87-6 (In Swedish)
  4. 4,0 4,1 Wilhelmina Stålberg, P. G. Berg : Anteckningar om svenska qvinnor (Notes of Swedish women) (in Swedish)
  5. Carl Silfverstolpe: Vadstena klosters uppbörds- och utgiftsbok (The account-book of Vadstena Abbey) (Swedish)
  6. Söderberg, Bengt G. Slott och herresäten i Sverige. Södermanland. Första bandet. — Malmö: Allhems förlag, 1968. — С. 247—254.

Աղբյուրներ խմբագրել

  • Carl Silfverstolpe: Vadstena klosters uppbörds- och utgiftsbok (The account-book of Vadstena Abbey) (շվեդերեն)
  • Wilhelmina Stålberg, P. G. Berg : Anteckningar om svenska qvinnor (Notes of Swedish women) (շվեդերեն)
  • Karin Tegenborg Falkdalen (2010). Vasadöttrarna (The Vasa Daughters). Falun: Historiska Media. 978-91-85873-87-6 (շվեդերեն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Լեյոնհուվուդ» հոդվածին։