Մարգարետ Հյուս
Մարգարետ Հյուս (անգլ.՝ Margaret Hughes, մայիսի 29, 1645 - հոկտեմբերի 1, 1719, Էլթհեմ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), հայտնի է նաև Փեգ Հյուս կամ Մարգարետ Հյուս անուններով, հաճախ նշվում է որպես անգլիական բեմի առաջին դերասանուհին, որը բեմ է բարձրացել 1660 թվականի դեկտեմբերի 8-ին[1]։ Հյուսը Անգլիական բուրժուական հեղափոխության գեներալ Հռենոսի Ռուփերտ արքայազնի սիրելին էր։
Մարգարետ Հյուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1645 |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1719 (74 տարեկան) |
Մահվան վայր | Էլթհեմ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին | Prince Rupert of the Rhine? |
Կանայք Վերականգնման ժամանակաշրջանի դրամայումԽմբագրել
Հյուսը դերասանուհի է դարձել անգլիական դրամայի մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Անգլիական դրաման մեծապես տուժել է Անգլիական բուրժուական հեղափոխության և Չարլզ 2-ի գահակալմանը նախորդած ժամանակաշրջանում` 1642 թվականին արգելվելով պուրիտանական Երկարատև պառլամենտի կողմից[2]։ Այս արգելքը վերջապես հանվել է Չարլզ II Ստյուարտի կողմից։ Չարլզը թատրոնի մեծ երկրպագու էր և երկու արքայական արտոնագիր է տրամադրել Սըր Թոմաս Քիլիգրյուին և Սըր Վիլյամ Դավենանտին[2]։ Վերածննդի ժամանակաշրջանում կանանց արգելված էր հայտնվել բեմում, ինչի արդյունքում տղամարդ դերասանները կանանց դերեր էին խաղում։ Մի անգամ արքայի` ներկայացում դիտելու ժամանակ այն հանկարծակի ընդհատվել է։ Պարզվել է, որ կնոջ դեր խաղալ պատրաստվող տղամարդը չէր հասցրել սափրվել։ Տղամարդկանց կողմից կանանց դերեր խաղալը ժամանակակիցների համար ավելացրել է համասեռամոլության տարածման վերաբերյալ մտահոգությունները, ինչն ի վերջո ստիպել է Չարլզին 1662 թվականին արքայական հրամանագիր ընդունել, ըստ որի կանացի դերերը պետք է խաղային միայն դերասանուհիները[3]։ Քիլիգրյուն և Դավենանտը Վերականգնման ժամանակաշրջանից անմիջապես հետո սկսել են դերասանուհիներին ներգրավել ներկայացումներում[3], որոնք 1660-ականների սկզբից բեմում հայտնվելով` միանգամից ընդունելություն են գտել։ Քիլիգրյուն 1664 թվականին ըստ իր հեղինակած պիեսի բեմադրել է «Փարսոնի հարսանիքը» ներկայացումը, որտեղ զբաղված էին միայն դերասանուհիները։ Ներկայացումը կրկնվել է նաև 1672 թվականին։
15 տարեկանում Մարգարետը թատրոնի պատմության էջ է բացել` դառնալով անգլիական բեմի առաջին դերասանուհին[4][5]։ Նրա առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1660 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ նա Վերե Սթրիթ թատրոնում Շեքսպիրի «Օթելլո» պիեսի բեմադրության մեջ խաղացել է Դեզդեմոնայի դերը[6]։ Որոշ պատմաբաններ որպես անգլիական բեմ բարձրացած առաջին դերասանուհի ճանաչում են Աննա Մարշալին[7]։ Այնուամենայնիվ, Ջոն Դոունեսի` 1660-ականների մասին հուշերում որպես առաջին դերասանուհի հիշատակվում է հենց Հյուսը[8]։
Անձնական կյանքԽմբագրել
Հյուսը հայտնի էր իր գրավչությամբ. հուշագիր Սեմյուել Փիփսը համարում էր նրան «չափազանց սիրունիկ կին»[9], նրան նկարագրում էին որպես «մեծ գեղեցկության տեր, մուգ խոպոպիկներով, հիանալի կառուցվածքով և հատկապես գեղեցիկ ոտքերով» կին[10]։ Ըստ Փիփսի` նա Սըր Չարլզ Սեդլիի սիրուհին էր։ Կարծիք կա, որ Մարգարետը կարճ ժամանակ կապված է եղել անձամբ Չարլզ II Ստյուարտի հետ ևս[9]։ Համարվում է, որ Հյուսն Արթուր անունով արտամուսնական որդի է ունեցել, չնայած այս փաստն ապացուցող վնակություններ չկան[10]։
Առավել հավանական է, որ Հյուսը կապված է եղել Հռենոսի արքայազն Ռուփերտի հետ։ Վերջինս սիրահարվել է նրան 1660 թվականների վերջին, չնայած Հյուսը հավանաբար ձգտել է նրա ուշադրությանն արժանանալ` իր համար կայուն բնակավայր ապահովելու նպատակով[10]։ Ռուփերտն արքայական ընտանիքի ավագ անդամներից մեկն էր, և Հյուսը նրա հովանավորությամբ առավելությունների էր արժանանում։ 1669 թվականին Մարգարետը դարձել է King's Company նախաձեռնության անդամ, ինչը նրան կարգավիճակ է տվել և պաշտպանել պարտքերի պատճառով ձերբակալվելուց։ Դերասանուհին չորս անգամ նկարվել է ժամանակի պալատական ամենահայտնի նկարիչ Սըր Փիթեր Լելիի կողմից[11]։
Ռուփերտն այդպես էլ պաշտոնապես չի ամուսնացել Հյուսի հետ, սակայն ընդունել է իրենց դստերը` Ռուփերտային, որը ծնվել է 1673 թվականին[12]։ 1670-ական թվականներին Հյուսը շքեղ կյանք է վարել` վայելելով մոլախաղերն ու ոսկեղենը։ Իրենց հարաբերությունների ընթացքում Ռուփերտը նրան նվիրել է առնվազն £20,000 արժողությամբ թանկարժեք զարդեր։
Մարգարետը շարունակել է խաղալ նաև Ռուփերտայի ծնվելուց հետո` բեմ վերադառնալով 1676 թվականին։ Հաջորդ տարի Ռուպերտը Հյուսին տեղավորել է £25,000 արժողությամբ «հսկա շենքում», որը գնել էր Սըր Նիկոլաս Կրիսպեից[12]։
Արքայազն Ռուփերտը մահացել է 1682 թվականին` իր հարստության մեծ մասը թողնելով Հյուսին և Ռուփերտային[13]։ Հյուսի համար դժվար էր այրու կարգավիճակը[13]` առանց Ռուփերտի աջակցության[14]: Հյուսն սկսել է վաճառել Ռուփերտի նվերները: Նա վաճառել է նաև Համմերսմիթի իր տունը լոնդոնցի երկու վաճառականների[13]: Նրա դուստրը` Ռուփերտան, ամուսնացել է խորհրդարանի ապագա անդամ և գեներալ անգլիացի Էմանուել Սկրոպե Հոուի հետ[13]։ Հյուսը մահացել է 1719 թվականին[15]։
ՄատենագրությունԽմբագրել
- Gilder, Rosamond. Enter the Actress: The First Women in the Theatre. Boston, Houghton Mifflin, 1931.
- Halliday, F. E., A Shakespeare Companion 1564–1964. Baltimore, Penguin, 1964.
- Highfill, Philip H., Kalman A. Burnim and Edward A. Langhans. Volume 8 of A Biographical Dictionary of Actors, Actresses, Musicians, Dancers, Managers and Other Stage Personnel in London, 1660–1800. Southern Illinois University Press, 1982.
- Howe, Elizabeth. The First English Actresses: Women and Drama, 1660–1700. Cambridge, Cambridge University Press, 1992.
- Rennert, Hugo Albert. The Spanish Stage in the Time of Lope de Vega. Hispanic Society of America, 1909.
- Spencer, Charles. Prince Rupert: The Last Cavalier. London։ Phoenix, 2007. 9780753824016.
- Thomson, Peter, et al., eds. The Cambridge History of British Drama. 3 Volumes, Cambridge, Cambridge University Press, 2004.
- Wilson, John Harold. All the King's Ladies: Actress of the Restoration. Chicago, University of Chicago Press, 1958
- Macqueen-Pope, W. Ladies First; the Story of Woman's Conquest of the British Stage. London։ Allen, 1952
ԾանոթագրություներԽմբագրել
- ↑ Այստեղ էական է ազգային դասակարգումը: 1603 թվականին Ճապոնիայում առաջին կաբուկի ներկայացնողները կանայք էին: Իտալացի դերասանուհու մասին վաղ վկայություններ են եղել 1565-66 թվականներից, տես` Rennert, Spanish Stage, p. 140: Թոմաս Կորյատը Վենետիկի դերասանուհիների մասին հիշատակումներ է արել 1611 թվականի վերաբերյալ, տես` Halliday, Shakespeare Companion, p. 22:
- ↑ 2,0 2,1 Spencer, p. 314.
- ↑ 3,0 3,1 Spencer, p. 315.
- ↑ «Margaret Hughes, first lady of the stage»։ Madame Guillotine։ դեկտեմբերի 8, 2010
- ↑ Pope W. Macqueen (1952)։ First Ladies։ London: W. H. Allen։ էջեր 35–36
- ↑ Halliday, Shakespeare Companion, p. 347.
- ↑ Howe, p. 24.; Gilder, p. 166.
- ↑ See Highfill, Burnim and Langhans, p. 24.
- ↑ 9,0 9,1 Highfill, Burnim and Langhans, p. 24.
- ↑ 10,0 10,1 10,2 Spencer, p. 318.
- ↑ Spencer, p. 318; Highfill, Burnim and Langhans, p. 26.
- ↑ 12,0 12,1 Spencer, p. 319.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Spencer, p. 366.
- ↑ Highfill, Burnim and Langhans, p. 26.
- ↑ Highfill, Burnim and Langhans, p. 24; Spencer, p. 367.