Մարգարետ Հելեն Բարնարդ (անգլ.՝ Margaret Helen Barnard, 1898[1], Բենգալիա - 1992[1]), նկարչուհի և լինոփորագրությունների հեղինակ։ Բարնարդը ծնվել է Բենգալիայում, որտեղ իր հայրը ծառայում էր Հնդկաստանի ոստիկանական ուժերում։ Յոթ տարեկանում նա վերադարձել է Բրիտանիա` կրթություն ստանալու համար և հաճախել է Բաթի ավագ դպրոց, ինչպես նաև` Սուրբ Լեոնարդի դպրոց[3]։

Մարգարետ Բարնարդ
Ծնվել է1898[1]
ԾննդավայրԲենգալիա
Վախճանվել է1992[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունGrosvenor School of Modern Art?
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն

Բարնարդը 1917-1923 թվականներին սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում[4]։ Այնուհետև նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ նա հաճախել է Գրոսվեմորի Ժամանակակից արվեստի դպրոց իր տարեկից Սիբիլ Անդրյուսի հետ, նրանց դասավանդել է Քլաուդի Ֆլայթը։

1924 թվականին նա ամուսնացել է նկարիչ Ռոբերտ Ջորջ Սենգ Մաքեչինի հետ, որը 1927 թվականին պետք է դառնար բրիտանական «Յոթ և հինգ միություն» արվեստի խմբի անդամ[4]։

Զույգը մի քանի տարի ապրել է Իտալիայում, հետո նրանք տեղափոխվել են Ռայ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա եղել է շտապ օգնության վարորդ, հող է մշակել և նապաստակներ պահել. նա վերսկսել է նկարչությունը պատերազմի ավարտից հետո և շարունակել է ցուցադրվել Թագավորական ակադեմիայում մինչև իր մահը[3]։

1990 թվականին նա իր սեփական և իր ամուսնու, ինչպես նաև` իրենց անձնական հավաքածուում գտնվող ուրիշ նկարիչների աշխատանքները հանձնել է Ռեյի Արվեստի Պատկերասրահին[5]։

Բարնարդը մահացել է 1992 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Art UK painters database
  2. http://www.aucklandartgallery.com/explore-art-and-ideas/artist/2445/
  3. 3,0 3,1 «Margaret Barnard | Limited Edition Prints | Bookroom Art Press». Bookroom Art Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  4. 4,0 4,1 «Robert George Sang Mackechnie and Margaret Helen Barnard - GSA Archives & Collections». GSA Archives & Collections (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «About The Collection - Rye Art Gallery». www.ryeartgallery.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել