Մարգարեթ Դրումոնդ (Շոտլանդիայի թագուհի)

Մարգարեթ Դրումոնդ (1340 - հունվարի 31, 1375(1375-01-31)[1], Հոլիռուդհաուզ), առաջին ամուսնությամբ հայտնի նաև որպես Մարգարեթ Լոգի, Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ի երկրորդ կինն ու Լենոքսի 10-րդ թեյն, սըր Մալքոլմ դե Դրումոնդի դուստրը։

Մարգարեթ Դրումոնդ
Ծնվել է՝1340
Մահացել է՝հունվարի 31, 1375(1375-01-31)[1]
Վախճանի վայրՀոլիռուդհաուզ
Cimetière Saint-Véran
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմClan Drummond?
ՀայրSir Malcolm Drummond, 10th Thane of Lennox?[2]
Մայրunknown daughter Graham?[2]
ԵրեխաներJohn of Logie?[2]

Առաջին անգամ Մարգարեթն ամուսնացել է սըր Ջոն Լոգիի հետ և նրանից որդի ունեցել[3][4]։

Ստյուարտների ազդեցությունը թուլացնելու համար 1343 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ը ներել է Ջոն Լոգիին, որը 1320 թվականին Ռոբերտ I-ի դեմ դավադրության հեղինակի որդի էր, ու նրան է վերադարձրել Մենթեյթ ու Լենոքս կոմսություններին սահմանակից Ստրաթգարթնեյ ընդարձակ կոմսությունը։ Ստրաթգարթնեյին տիրել են Առանի սըր Ջոն Մենթեյթն ու Նափդեյլների ընտանիքը (որոնք Ստյուարտների կադետներն էին՝ կրտսեր եղբայրները, ինչպես նաև Դամբարթոնի նախկին տերերն ու Մենթեյթի վերակացուները)։ 1346 թվականին Նեվիլի խաչի ճակատամարտում թագավորի հպատակներից ոմանք հավանաբար լքել են նրան, որի պատճառով նա հայտնվել է Անգլիայում տասնմեկ տարվա գերության մեջ։ Ճակատամարտից հետո լեյտենանտ ստյուարդը (կառավարիչը) թույլատրել է Ջոն Մենթեյթին վերստանալ Ստրաթգարթնեյը, ինչը թագավորին ստիպել է 1357/58 թվականներին Անգլիայից վերադառնալուց հետո վերականգնել Լոգիի իրավունքը[5]։

Մինչև 1361/62 թվականները Մարգարեթը եղել է թագավոր Դավիդի սիրուհին, որի առաջին կինը՝ Ջոան Թաուերցին, մահացել էր 1362 թվականի օգոստոսի 14-ին։ Բացի այն, որ թագավորն օգնել էր Մարգարեթի ամուսին Ջոն Լոգիին, Մարգարեթի եղբայր Մալքոլմ Դրումոնդը նույնպես նոր հողեր է ստացել ու դարձել Փերթի դատաքննիչ, նրանց հորեղբայր Ջոն Դրումոնդը ևս տարածքների է տիրացել ու 1360 թվականին թագավորի կողմից կարգվել Մենթեյթի կոմս՝ դրանում ուղղակիորեն մերժելով ստյուարդի (կառավարչի) որդուն։ . Դրումոնդների նկատմամբ Դավիդի բարեհաճությունը մեծացրել է լարվածությունը նրանց ու Ստյուարտ, Քեմփբելների միջև, որը մինչև 1350-ական թվականները վերաճել էր մահաբեր թշնամության[6][7][8]։

1364 թվականի փետրվարի 20-ին Ֆայֆում գտնվող Ինչմուրդաք եկեղեցում Մարգարեթն ամուսնացել է Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ի հետ։ Նրա զարմուհի Անաբելլան ավելի ուշ ամուսնացել է Ջոն Ստյուարտի հետ, որն ապագա Ռոբերտ III թագավորն էր[9]։ Դավիդն ու Մարգարեթը զավակներ չեն ունեցել, ու անպտղության հիմքով 1369 թվականի մարտի 20-ին թագավորն ամուսնալուծվել է նրանից։ Սակայն Մարգարեթը մեկնել է հարավային Ֆրանսիայում գտնվող Ավինյոն քաղաքն ու խնդրանքով դիմել Ուրբանոս V պապին, որպեսզի չեղյալ համարվի Շոտլանդիայում իր դեմ կայացված ամուսնալուծության որոշումը, որն էլ պապը բավարարել է։ Քանի որ Մարգարեթն առաջին ամուսնությունից զավակ էր ունեցել, ամենայն հավանականությամբ Դավիդն ինքն էր անպտուղ, որովհետև երեսունչորս տարվա ամուսնության արդյունքում նրա առաջին կինը նույնպես զավակներ չէր ունեցել[10]

Մարգարեթը թագավորից երկար է ապրել ու 1375 թվականի հունվարի 1-ին կենդանի է եղել, բայց դրանից հետո շուտով մահացել է[11]։ Նրա թաղման ծախսերը հոգացել է Գրիգորիոս XI պապը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Margaret_Drummond,_Queen_of_Scotland
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. Fraser, Douglas Book vol i, pp248-249
  4. Bain, Cal.Doc.Scot. p.22 no 93. In which he is gifted a "parcel-gilt cup by the English King valued at £4 5s 1d
  5. «The Scots at the Battle of Neville's Cross, by Michael A. Penman, page 168. Accessed 7 August 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  6. Regesta Regum Scottorum VI: The Acts of David II, 1329-71, ed. B. Webster (Edinburgh, 1982), nos. 75, 212, 327.
  7. S. Boardman, The Early Stewart Kings: Robert II and Robert III, 1371-1406 (East Linton, 1996), 16-19
  8. Fraser, Menteith, i, 109-15.
  9. 9,0 9,1 Barrell, A. D. M. (2000). Medieval Scotland. Cambridge University Press. էջ 132.
  10. Ashley, Mike (1999). The mammoth book of British kings and queens. London: Robinson Publishers. էջ 551. ISBN 1-84119-096-9.
  11. Dunbar, Sir Archibald H., Scottish Kings - A Revised Chronology of Scottish History 1005 - 1625, Edinburgh, 1899, p.156
Կաղապար:S-roy
Նախորդող՝
Ջոան Թաուերցի
Շոտլանդիայի թագուհի
1364–1369
Հաջորդող՝
Յուֆիմիա դե Ռոս