Մարգարեթ Գորման

ամերիկյան մոդել,գեղեցկության թագուհի

Մարգարեթ Գորման (անգլ.՝ Margaret Gorman, օգոստոսի 18, 1905(1905-08-18), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - հոկտեմբերի 1, 1995(1995-10-01), Բոուի, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկյան մոդել և գեղեցկության թագուհի, "Միսս Ամերիկա" գեղեցկության առաջին մրցույթի հաղթող 1921թ.:

Մարգարեթ Գորման
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1905(1905-08-18)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 1, 1995(1995-10-01) (90 տարեկան)
Մահվան վայրԲոուի, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
 Margaret Gorman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գորմանը սովորել է Վաշինգտոնի Արևմտյան միջնակարգ դպրոցում, որտեղ էլ նրա լուսանկարը ներառվել են Վաշինգտոնի ժողովրդական մրցույթում։

Նա ընտրվել է Միսս Կոլումբիա 1921 թվականին 16 տարեկանում[1]՝ իր մարզական ունակությունների, անցյալի ձեռքբերումների և շփվող բնավորության շնորհիվ ։ Այս հաղթանակի արդյունքում նա հրավիրվել էր մասնակցելու Ատլանտիկ Սիթիի երկրորդ ամենամյա մրցույթին, որը տեղի է ունեցել 1921 թվականի սեպտեմբերի 8-ին ՝ որպես պատվավոր հյուր ։ Այնտեղ նրան հրավիրել են մասնակցելու նոր միջոցառմանը ՝ "Միջքաղաքային գեղեցկուհի" մրցույթին։ Նա հաղթել է "Միջքաղաքային գեղեցկուհի, սիրահար" եւ "Ամերիկայի ամենագեղեցիկ լողացող աղջիկը" տիտղոսները։ Նա արժանացել է գլխավոր մրցանակին` "Ոսկե ջրահարս" մրցանակ[2]-ին։ Նա պետք է պահպպաներ իր դիրքերը հաջորդ տարի, սակայն մեկ ուրիշը ստացավ "Միսս Վաշինգտոն, Կոլումբիա" տիտղոսը, ուստի փոխարենը նա ներկայացավ որպես "Միսս Ամերիկա":Նա միակ Միսս Ամերիկան էր, որն իր թագը ստացավ տարեվերջին։

Ավելի ուշ Գորմանն ասել է. " Ես երբեք չեմ ցանկացել լինել Միսս Ամերիկա ։ Դա իմ գաղափարը չէր։ Ես հոգնել եմ այդ ամենից։ Ես իսկապես ուզում եմ մոռանալ այս ամենը[3]":Սակայն նա դեռ այդ ժամանակ պահում էր ծովային ալիքի գույնի ,փայլերով շիֆոնային զգեստ, որը կրել էր 1922 թվականի մրցույթում[4]։

 
Ապրիլ,1925թ.

Անձնական կյանք խմբագրել

Գորմանը շարունակում էր մրցել 1922 - ին և մնում է ամբոխի սիրելին։ Մի քանի տարի անց նա ամուսնանում է Վիկտոր Կեհիլի հետ և երջանիկ է լինում մինչև նրա մահը 1957 թվականին[5] ։ Նա իր ողջ կյանքը ապրել է Վաշինգտոնում, և սիրում էր ճանապարհորդել։

Նա մահացել է 1995 թվականի հոկտեմբերի 1-ին 90 տարեկանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Margaret Gorman: First Miss America and Washingtonian». Ghosts of DC. 2013 թ․ փետրվարի 6.
  2. «Fairest in a Thousand». Spartanburg Herald. 1921 թ․ սեպտեմբերի 15. էջ 2.
  3. Mattiace, Peter (1980 թ․ սեպտեմբերի 2). «First Miss America Says Pageant was "Boring"». Kentucky New Era. էջ 6.
  4. Associated Press (1995 թ․ հոկտեմբերի 3). «1st Miss America Margaret Gorman Cahill Dies». Deseret News. էջ 2.
  5. «Miss America of 1921 Wed». New York Times. 1925 թ․ նոյեմբերի 16.

Արտաքին հղումներ խմբագրել

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
--
Miss America
1921
Հաջորդող՝
Մերի Քեթրին Քեմփբլ
Նախորդող՝
--
Miss Washington, D.C.
1921
Հաջորդող՝
Էվելին Ս. Լյուիս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Գորման» հոդվածին։