Մարատ Հովհաննիսյան

հայ վիրաբույժ

Մարատ Համազասպի Հովհաննիսյան (սեպտեմբերի 21, 1945(1945-09-21)[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտություններ դոկտոր (1989), պրոֆեսոր (2002): ՀՀ ռազմաբժշկական ակադեմիայի նախագահ (2000): Հայկական բանակի կենտրոնական կլինիկայի հոսպիտալի հիմնադիրներից է։

Մարատ Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1945(1945-09-21)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1989)
Պարգևներ
Մխիթար Հերացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մարատ Հավհաննիսյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 21-ին, Գեղարքունիքի մարզի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1969 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը։ 1969-1976 թվականներին աշխատել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի փորձարարական և կլինիկական վիրաբուժության ինստիտուտում, 1976-1990 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտում։ 1990-1999 թվականներին՝ հայկական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1999-2002 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 2000 թվականին եղել է ՀՀ ռազմաբժշկական ակադեմիայի նախագահ, 2002 թվականից՝ Ազատամարտի վետերանների միության փոխնախագահ[2]։

Աշխատանքները վերաբերում են կերակրափողի սպիական նեղացումների պահպանողական բուժման և ռազմադաշտային վիրաբուժության խնդիրներին։

Ղարաբաղյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է վիրավորների բուժման աշխատանքներին։ Հեղինակ է «Ռազմադաշտային վիրաբուժություն» (2000) ուսումնական ձեռնարկի։

Անդամակցություն խմբագրել

  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1994):
  • Ազատամարտի վետերանների միության փոխնախագահ (2002 թվականից)։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Клинические основы применения низкочастотного ультразвука в профилактике послеоперационных нагноений, лечении перитонита и гнойных ран, автореферат дис. ... д-ра мед. наук, 14.00.27 / М. А. Оганесян, М-во здравоохранения РСФСР, Перм. гос. мед. ин-т. - Пермь, 1988.
  • Рубцовые сужения пищевода и его анастомозов и их консервативное лечение. М. А. Оганесян, Ереван, Айастан, 1989.[3]
  • Հովհաննիսյան Մ. Հ., Ռազմադաշտային վիրաբուժություն, ուսումնական ձեռնարկ, 2000[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12153
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Оганесян, Марат Амазаспович - Рубцовые сужения пищевода и его анастомозов и их консервативное лечение - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  4. Հովհաննիսյան, Մարատ Համազասպի (2000). Ռազմադաշտային վիրաբուժություն։ Ուսումնական ձեռնարկ. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան. Երևան: Ա.Հ.