Մարաս (իսպ.՝ Maras), փոքր քաղաք Պերուում, Ուրուբամբա նահանգում համանուն շրջանի կենտրոնը։ Գտնվում է Կուսկո քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք և Մորայ քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Հնագույն հնդկական բնակավայր է Սուրբ Ինկերի հովտում։ Հայտնի է Սալինաս դե Մարաս (իսպ.՝ Salineras de Maras) աղի հանքերով, որոնք գտնվում են քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ սարի լանջին, օգտագործվում են աղի արդյունահանման համար դեռևս Ինկերի կայսրության ժամանակաշրջանից։

Բնակավայր
Մարաս
իսպ.՝ Maras
ԵրկիրՊերու Պերու
ԲԾՄ3300 մետր
Բնակչություն1730 մարդ (2005)
Ժամային գոտիUTC-5
Պաշտոնական կայքmunimaras.gob.pe
Մարաս (քաղաք) (Պերու)##
Մարաս (քաղաք) (Պերու)

Պատմություն խմբագրել

Մարաս քաղաքը գտնվում է Ինկերի Սուրբ հովտում՝ ծովի մակարդակից 3300 կմ բարձրության վրա։ Հիմնադրվել է գաղութային դարաշրջանում իսպանացի գաղութարար Օրտիս դե Օրուէի կողմից։ Քաղաքի հիմնական բնակեցումը սկսվել է այն ժամանակաշրջանից, երբ բազմաթիվ ինկ ազնվականներ զրկվում են Կուսկո քաղաքի իրենց պալատներից և ստիպված են լինում տեղափոխվել այնպիսի փոքր քաղաքներ, ինչպիսին Մարասն էր[1]։

Քաղաքը որպես հենարան է ծառայել կոնկիստադորների համար Մանկո Ինկա Յուպանկայի ապստամբության ժամանակ։ Զավթիչները արշավում էին դեպի մոտակա քաղաք Օլյանտայտամբո, որը Մնակո Ինկա Յուպանկայի ժամանակ եղել է որպես ապաստան։

Գաղութային ժամանակաշրջանում Մարասի՝ բարգավաճ բնակավայր լինելու մասին խոսում են իսպանացի ազնվականների զինանշաններով զարդարված տները։ Գաղութային ժամանակաշրջանում քաղաքի կարևորության մասին խոսում է նաև եկեղեցին, որը կառուցված է կավե աղյուսներից և զարդարված է բնիկ մարասեցի նկարիչ Կուսկո Անտոնիո Ռոկա Ինկայի նկարներով։

Ներկայումս Մարասը գավառական քաղաք է, բավականին մեկուսացած ժամանակակից կյանքից, սակայն զբոսաշրջիկներին գրավում է քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող հայտնի աղի հանքերով։ Քաղաքի բնակիչները զբաղվում են աղի արդյունահանմամբ։ 2005 թվականի տվյալներով քաղաքն ունի մոտ 1730 բնակիչ[2]։

Աղի արդյունահանում խմբագրել

Սալինաս դե Մարասի աղի պեղումներ խմբագրել

Քաղաքից 5 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին, գտնվում է Սալինաս դե Մարաս անունով աղի արդյունահանման հնագույն վայրը (իսպ.՝ Salineras de Maras) -«աղի պեղումներ»։ Համալիրը ջրհորների կասկադ է, միջինը 5 մ քառակուսի տարածք զբաղեցնող հանքերով։

 
Սալինաս դե Մարասի աղի հանքեր

Ինկերի կայսրության գոյության ժամանակաշրջանից ի վեր վայրը հայտնի է աղի արտադրությամբ և արտադրության տեխնոլոգիայով։ Ըստ որոշ տվյալների՝ աղի արդյունահանում կատարվում էր նաև նախաինկյան ժամանակաշրջանում «կաչի» անվանումով հին համայնքի կողմից[3]։

Աղի արդյունահանումը Մարասում կատարվում է ջրի գոլորշիացման միջոցով․ լեռան գագաթին գետնի տակից տաք աղի աղբյուր է խփում, որը, իջնելով լանջին, ընկնում է հատուկ քարեպատ ջրամբարների մեջ, որոնք տեղավորված են կասկադում։ Ջուրը՝ լցվելով այդ ջրամբարները որոշ ժամանակ անց գոլորշանում է արևի ճառագայթների ազդեցությունից, թողնելով ջրամբարի ներսում և պատերին աղի բյուրեղներ։ Աղի գույնը տատանվում է սպիտակի, բաց կարմրավուն և շագանակագույն երանգների միջև։ Ամբողջ գործընթացը տևում է մոտ մեկ ամիս․ այս ընթացքում ամբարում արդեն իսկ կուտակված աղի մոտ տասը սանտիմետրանոց շերտը հավաքում են, չորացնում, մանրացնում և փաթեթավորելով պարկերի մեջ ուղարկում են տեղական շուկաներ։

Ժամանակակից շրջան խմբագրել

Ներկայումս Սալինաս դե Մարասում աղի արդյունահանումը կատարվում է այնպես, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ։ Աղի ավազանները բաժանված են մոտակա գյուղի ընտանիքների միջև և ժառանգաբար փոխանցվում են․ յուրաքանչյուր ընտանիք մշակում է մի քանի աղի հանք։ Ընդհանուր առմամբ, աղի կասկադների ամբողջ համալիրը ներառում է ավելի քան 3000 հանք, որոնք զբաղեցնում են մոտ 1 կմ քառակուսի տարածք։ Համալիրը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը ոչ միայն պատմական արժեքներով, այլ նաև իր բնության չտեսնված պատկերներով։ Բացի այդ, ցանկացած մեկը կարող է անձամբ մասնակցել աղի հավաքմանը։

Նախկինում Մարասը համարվում էր Հարավային Ամերիկայի աղի խոշորագույն մատակարարը, սակայն ներկայումս այդ հանքերից արդյունահանվող աղը վաճառվում է նաև տեղական շուկաներում։ Բացի այդ, տեղացիները արհեստական աղից պատրաստում են մի շարք արտադրանքներ, որոնք վաճառում են որպես խորհրդանիշներ։ Ներկայումս աղի հանքերի համալիրը մասնավոր է, և զբոսաշրջիկների համար տարածք մուտք գործելը վճարովի է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Maras, Moray, Salt Works, Pichingoto» (անգլերեն). CuscoWeb.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  2. «Cusco: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  3. «Лучшие фотографии недели (21-27 марта) от National Geographic» (ռուսերեն). Культурология.Ру. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Соленые террасы Салинас-де-Марас (Salinas de Maras), Перу» (ռուսերեն). Туристический портал - Мир красив!. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել