Ալեքսանդր Կարապետյան
Ալեքսանդր Դանիելի Կարապետյան (Կարատով, նոյեմբերի 1, 1882[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 16, 1956[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգիչ (քնարական տենոր), հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1939)։
Ալեքսանդր Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1882[1] Աստրախան, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 16, 1956[1] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգիչ և հասարակական գործիչ |
Երգչաձայն | լիրիկական տենոր[1] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1909)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1911)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1904 թվականին ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանի երգեցողության բաժինը և շարունակել երաժշտական ուսումը Մոսկվայի երաժշտական դրամատիկական ուսումնարանում։ 1909 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1911 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան։ 1911-1930 թվականներին ելույթներ է ունեցել տարածաշրջանի բազմաթիվ քաղաքներում՝ Թիֆլիս, Պերմ, Կիև, Խարկով, Կազան, Սարատով, Ռիգա, Բաքու, Աստրախան, Տաշքենդ և այլն։ 1933-1947 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1942-1955 թվականներին ղեկավարել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1939 թվականին երգչին շնորհվել է Պատվո շքանշան։ Արժանացել է նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[2]։ Մահացել է Երևանում[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «КАРАТОВ в энциклопедии музыки». www.musenc.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Александр Каратов». Кино-Театр.РУ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Пружанский А. М. Отечественные певцы. 1750-1917: словарь: в 2 ч. Ч. 1. М.: Советский композитор, 1991.
Գրականություն
խմբագրել- Բալյան Վ., Ալեքսանդր Կարատով, Երևան, 1962։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |