Մատրյոշկա (սերիալ)
Մատրյոշկան ամերիկյան կատակերգական վեբ-սերիալ է, ստեղծված Նատաշա Լիոնի, Էմի Փոուլերի ու Լեսլի Հեդլենդի կողմից, նեթֆլիքսի համար։ Մեկնարկել է 2019թ. փետրվարի 1-ին։ Պատմում է մի կնոջ մասին, որ շարունակ մահանում ու վերածնվում է ժամանակային ճեղքի պատճառով։
Մատրյոշկա | |
---|---|
![]() | |
Ժանր | Կատակերգություն Միստիկա |
Ստեղծող | Նատաշա Լիոն Էմի Փոուլեր Լեսլի Հեդլենդ |
Երկիր | ![]() |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Լեսլի Հեդլենդ, Jamie Babbit? և Նատաշա Լիոն |
Գլխավոր դերերում | Նատաշա Լիոն Գրետա Լի Յուլ Վասքես Չառլի Բարնեթ Էլիզաբեթ Էշլի |
Գործադիր պրոդյուսեր | Նատաշա Լիոն, Լեսլի Հեդլենդ, Էմի Փոլեր, Dave Becky? և Allison Silverman? |
Երաժշտություն | Ջո Վոնգ |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Բուդապեշտ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | փետրվարի 1, 2019[1]-ից |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Universal Television, Paper Kite Productions?, Jax Media? և 3 Arts Entertainment |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Կարգավիճակ | եթերում |
Պաշտոնական կայքէջ |
2019 թվականի հունիսի 11-ին Նեթֆլիքսը հայտարարեց, որ սպասվում է երկրորդ եթերաշրջան [2]։
Սյուժե Խմբագրել
Սերիալը պատմում է Նադյա անունով մի կնոջ մասին, որը Նյու-Յորքում իր ծննդյան երեկույթի ընթացքում մահանում է ու վերակենդանանում է նորից ու նորից՝ վերադառնալով նույն կետին ու վերապրելով նույն գիշերը. նա ամեն կերպ փորձում է պարզել, թե ինչ է կատարվում [3]։
Դերերում Խմբագրել
Գլխավոր Խմբագրել
- Նատաշա Լիոն, որպես Նադյա Վուլվոկով, ծրագրավորող, ով հայտնաբերում է, որ իր 36-ամյակի երեկույթն անընդհատ վերապրում է։
- Գրետա Լի, որպես Մաքսին, Նադիայի ընկերը, ով կազմակերպում է նրա 36-ամյակի երեկույթը։
- Յուլ Վասքես, որպես Ջոն Ռեյես, անշարժ գույքի գործակալ, Նադյայի նախկին զուգընկերը, ով ներկայումս գտնվում է իր կնոջ հետ բաժանվելու գործընթացում։
- Չառլի Բարնեթ, որպես Ալան Զավերի, մի մարդ, ով նույնպես գտնվում է ժամանակային ճեղքում։
- Էլիզաբեթ Էշլի, որպես Ռութ Բրեններ, հոգեբան, Նադյայի և նրա մոր վաղեմի ընկերը։
Երկրորդական Խմբագրել
- Ջերեմի Բոբ, որպես Մայք Քերշավ, քոլեջի գրականության պրոֆեսոր, ում հետ Բեատրիսը սիրավեպ ունի
- Բրենդեն Սեքսթոն III , որպես Ձի, անօթևան մարդ, ում Նադյան օգնում է
- Ռեբեկա Հենդերսոն, որպես Լիզի, նկարիչ, Նադյայի և Մաքսինի ընկերը
Հյուր Խմբագրել
- Քլոյի Սեվինյի, որպես Լեոնորա Վուլվոկով, Նադյայի մայրը, ում հետ նա դժվար մանկություն է ունեցել
Էպիզոդներ Խմբագրել
# | Անվանում | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրեմիերայի ամսաթիվ |
---|---|---|---|---|
1 | «Ոչինչ հեշտ չէ այս աշխարհում» | Լեսլի Հեդլենդ | Նատաշա Լիոն, Էմի Փոուլեր, Լեսլի Հեդլենդ | Փետրվարի 1, 2019 |
2 | «Մեծ փախուստը» | Լեսլի Հեդլենդ | Նատաշա Լիոն, Էմի Փոուլեր | Փետրվարի 1, 2019 |
3 | «Տաք մարմին» | Լեսլի Հեդլենդ | Էլիսոն Սիլվերման | Փետրվարի 1, 2019 |
4 | «Ալանի սովորական օրը» | Ջեյմի Բեբիթ | Սիրոկո Դանլեփ, Լեսլի Հեդլենդ | Փետրվարի 1, 2019 |
5 | «Կատարելության բարդույթը» | Ջեյմի Բեբիթ | Ջոսլին Բայո | Փետրվարի 1, 2019 |
6 | «Անդրադարձում» | Ջեյմի Բեբիթ | Ֆլորա Բըրնբոմ | Փետրվարի 1, 2019 |
7 | «Ելքը» | Լեսլի Հեդլենդ | Էլիսոն Սիլվերման, Լեսլի Հեդլենդ | Փետրվարի 1, 2019 |
8 | «Արիադնա» | Նատաշա Լիոն | Նատաշա Լիոն | Փետրվարի 1, 2019 |
Ընդունելություն Խմբագրել
Սերիալը դրական արձագանքի է արժանացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ում վարկանիշն 96% է, միջին գնահատականը՝ 8.5/10՝ հիմնված 82 քննադատների կարծիքի վրա [4]։ Metacritic-ում վարկանիշը 89/100 է՝ հիմնված 24 կարծիքի վրա [5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Otterson Joe (հունիսի 11, 2019)։ «'Russian Doll’ Renewed for Season 2 at Netflix»։ Variety։ Վերցված է հունիսի 11, 2019
- ↑ Ramos Dino-Ray (հունվարի 9, 2019)։ «‘Russian Doll’ Trailer: Natasha Lyonne Relives Death On An Endless Loop In Netflix Comedy»։ Deadline Hollywood։ Վերցված է հունվարի 9, 2019
- ↑ «Russian Doll: Season 1»։ Rotten Tomatoes։ Fandango։ Վերցված է մայիսի 28, 2019
- ↑ «Russian Doll: Season 1»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է փետրվարի 8, 2019
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Մատրյոշկա (սերիալ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում