Մատվեյ Չերեպախով (ռուս.՝ Матве́й Само́йлович Черепа́хов, 1909[1], Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1987[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային լրագրող, գրականագետ։

Մատվեյ Չերեպախով
Ծնվել է1909[1]
ԾննդավայրԿրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1987[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1909 թվականին, Պոլտավայի նահանգի Կրեմենչուգ քաղաքում[2]։

1941 թվականի օգոստոսին Խարկովի շրջանային զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է ռազմաճակատ, որտեղ ծառայել է որպես «Գվարդեեց» թերթի պատասխանատու քարտուղար, կատարել է «Ֆրոնտովիկ» թերթի քարտուղարի ու խմբագրի պարտականությունները։

Ռազմաճակատում լրագրողական աշխատանքում ցուցաբերած մարտական ծառայությունների համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով[3], Կարմիր Աստղի շքանշանով[4]։ 1985 թվականի ապրիլի 6-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով[2]։ Սովորել և աշխատել է Վ. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում։

1947 թվականին ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնումից հետո գնդապետի աստիճանով տեղափոխվել է խորհրդային-կուսակցական մամուլի պատմության ֆակուլտետ, որտեղ աշխատել է մի քանի տասնամյակ[5]։

«Ռուսական պարբերական մամուլ» (1702-1894) հիմնարար տեղեկագրքի խմբագիրներից մեկն է, որը 1959 թվականին թողարկել է Քաղաքական գրականության պետական հրատարակչությունը։ 1970-ականներին լրագրության ժանրերը դասակարգելու փորձ է արել՝ դրանք բաժանելով լրատվական և հրապարակախոսական ժանրերի։ Չերեպախովն առանձնացրել է ժանրերի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են օբյեկտը, նույն ինքը` «ճանաչողության, ուսումնասիրման առարկան», ժանրի որոշակի նշանակությունը, տվյալների ընդգրկման մասշտաբը[6]։

Մահացել է 1987 թվականին։ Թաղված է կնոջ հետ, Մոսկվայի Վոստրյակովյան գերեզմանատանը[7]։

Ընտանիք խմբագրել

  • Չերեպախովա, Աննա Լևովնա (1914-2006)` կինը
  • Չերեպախովա, Էլլա Մատվեևնա` դուստրը

Մատենագրություն խմբագրել

  • Черепахов М. С. Заметка и корреспонденция. — М.: Издательство МГУ, 1954.
  • Черепахов М. С. Возникновение периодической печати в России (лекция, прочитанная на факультете журналистики). — М.: Издательство МГУ, 1955. — 32 с.
  • Русская периодическая печать (1702—1894): Справочник / Под редакцией А. Г. Дементьева, А. В. Западова, М. С. Черепахова. — М. : Гос. изд-во политический литературы, 1959. — 835 с.
  • Жанры советской газеты / Под редакцией М. С. Черепахова. — М., 1959. — 269 с.
  • Черепахов М. С. Методическое пособие по истории русской журналистики. — М., 1959. — (Библиотечка заочника).
  • Черепахов М. С. Работа над очерком. — 2-е изд. — М.: Издательство МГУ, 1966. — 93 с.
  • Черепахов М. С. Проблемы теории публицистики. — 2-е изд. — М.: Мысль, 1973. — 267 с.
  • Черепахов М. С. Н. Г. Чернышевский. — М.: Мысль, 1977. — 213 с. — (Мастерство публицистов революционной демократии).
  • Черепахов М. С. Рыцари духа: Документальные рассказы. — М.: Советская Россия, 1983. — 77 с.
  • Черепахов М. С. Таинства мастерства публициста. — М.: Мысль, 1984. — 150 с. — (В творческой мастерской журналиста).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Подвиг Народа|1522137827
  3. Подвиг Народа|10893931|архив=ЦАМО|фонд=33|опись=682525|лист=429
  4. Подвиг Народа|28003482|архив=ЦАМО|фонд=33|опись= 686044|лист=1268
  5. «Кафедра периодической печати» (ռուսերեն). Факультет журналистики МГУ. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Юлия Уракчеева. Жанр репортажа в российской и немецкой журналистике. История и современное состояние» (ռուսերեն). Ростовский государственный университет. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Черепахов Матвей Самойлович» (ռուսերեն). Иудаизм и евреи. Еврейские кладбища. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.