Մատվեյ Յակովլևիչ Մուդրով (1776-1831), ռուս բժիշկ, կլինիկական դպրոցի հիմնադիրներից մեկը Ռուսաստանում։

Մատվեյ Մուդրով
Դիմանկար
Ծնվել էմարտի 23 (ապրիլի 3), 1776
ԾննդավայրՎոլոգդա
Մահացել է1831[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան

1800 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1809 թվականից նույն համալսարանի պրոֆեսոր և կլինիկական ինստիտուտի տնօրեն, 1813-1817 թվականներին Բժշկավիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի պրոֆեսոր։ Ռուսաստանում առաջինն է կիրառել հիվանդի գիտական հարցուփորձի և հիվանդության պատմություն կազմելու մեթոդը, մշակել կլինիկական հետազոտման սխեմա, պրոպագանդել բուժումն անհատականացնելու գաղափարը (բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը)։ Ռազմական հիգիենայի հիմնադիրներից է։ Մեծ ներդրում ունի բարձրագույն բժշկական կրթության բարելավման ասպարեզում։ Եղել է համաճարակների դեմ պայքարի Կենտրոնական հանձնաժողովի ավագ բժիշկ, անմիջական մասնակցություն ունեցել խոլերայի համաճարակների դեմ պայքարին և մահացել խոլերայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 73 CC-BY-SA-icon-80x15.png


  1. MAK (польск.)