Մատուշ Կոզաչիկ (սլովակ.՝ Matúš Kozáčik, դեկտեմբերի 27, 1983(1983-12-27)[1][2], Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան[2]), սլովակ ֆուտբոլիստ, Սլովակիայի հավաքականի և «Վիկտորիա Պլզեն» ակումբի դարպասապահ։

Մատուշ Կոզաչիկ
Անձնական տվյալներ
Ազգությունը Չեխոսլովակ
Քաղաքացիությունը Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1983(1983-12-27)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Դոլնի-Կուբին
Չեխոսլովակիա
Հասակ 193 սմ
Քաշ 88 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չեխիա Վիկտորիա (Պլզեն)
Համար 1
Պատանեկան կարիերա
1994-1998 Սլովակիա Դոլնի-Կուբին
1998-2000 Սլովակիա Կոշիցե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2002 Սլովակիա Կոշիցե 0 (0)
2002-2007 Չեխիա Սլավիա (Պրահա) 55 (0)
2007-2010 Չեխիա Սպարտա (Պրահա) 16 (0)
2010-2012 Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 51 (0)
2012-մ.հ. Չեխիա Վիկտորիա (Պլզեն) 110 (0)
Ազգային հավաքական
2003-2004 Սլովակիա Սլովակիա (մինչև 21) 5 (0)
2006-մ.հ. Սլովակիա Սլովակիա 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ֆուտբոլ սկսել է խաղալ 10 տարեկանում՝ «Դոլնի-Կուբինի» մանկական թիմում։ Հետո տեաղափոխվել է «Կոշիցեի» մանկական թիմ, որտեղ խաղացել է 5 տարի։ 19 տարեկանում տեղափոխվել է Պրահայի «Սլավիա» ակումբը։ Ակումբի հիմնական դարպասապահ Ռադեկ Չերնիի տեղափոխությունից հետո՝ 2005 թվականին դարձել է ակումբի հիմնական դարպասապահը։ 2007 թվականի ամռանը տեղափոխվեց Պրահայի «Սպարտա», որտեղ դարպասապահների դուետ կազմեց Թոմաս Պոշտուլկի հետ։ «Սպարտայում» խաղաց 3 տարի և տեղափոխվեց Կիպրոսի «Անորտոսիս» ակումբ։

«Վիկտորիա» Պլզեն խմբագրել

2012-13 մրցաշրջանի սկսելուց առաջ 3-ամյա պայմանագիր կնքեց «Վիկտորիա» Պլզենի հետ[3]։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային

  Սլավիա Պրահա

  • Չեխիայի փոխչեմպիոն (3)։ 2002-03, 2004-05, 2006-07

  Սպարտա Պրահա

  • Չեխիայի չեմպիոն։ 2009-10
  • Չեխիայի փոխչեմպիոն (2)։ 2007-08, 2008-09
  • Չեխիայի գավաթի հաղթող։ 2007-08

  Վիկտորիա

  • Չեխիայի չեմպիոն (3)։ 2012-13, 2014-15, 2015-16
  • Չեխիայի փոխչեմպիոն։ 2013-14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
  3. «Viktorii posílil Matúš Kozáčik» (չեխերեն). fcviktoria.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 6.9.2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատուշ Կոզաչիկ» հոդվածին։