Ազատ Մաթյան
Ազատ Մաթյան (1942, Թեհրան, Իրան), հայ բանաստեղծ։
Ազատ Մաթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1942 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սպահանի համալսարան |
Աշխատավայր | Սպահանի համալսարան |
Կայք | azadmatian.com |
Ազատ Մաթյան Վիքիքաղվածքում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1942 թ. Թեհրանում։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Աբադանի հայոց և պետական դպրոցներում։ Ավարտել է Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ճյուղը, Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի հայոց լեզվի բաժինը, զուգընթաց ուսանելով Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ամբիոնում։
1972 թվականին Հրավիրվում է Սպահանի Պետ. Համալսարանում աշխատելու, որպես հայոց լեզվի և գրականության դասախոս, որտեղ աշխատում է շուրջ 40 տարի։
Եղել է` Նոր Ջուղայի Ներկայացուցչական և Պատգամավորական Ժողովների անդամ,
Իրանահայ Ազգային և Մշակութային Միության (ԻԱՄՄ) վարչության նախագահ,
«Հանդես» գրական-գեղարվեստական եռամսյայի խմբագրության անդամ[1][2]։
2010 թվականներին՝ «Ջուչի» խորագրով փայտյա քանդակների ցուցահանդես է ունեցել Սպահանի ժամանակակից արվեստի թանգարանում[3]։
2014 թվականի հունիսից հաստատվել է ԱՄՆ - ում։
Ազատ Մաթյանը «Վտարանդին»[4], «Ուխտավորներ»[5], և «Այնուամենայնիվ»[6] գործերի մեջ, փորձել է պատմել իր հոգու պատմությունը։
Ընտանիք
խմբագրել1973 թվականին ամուսնացել է Արաքս Խուդավերդյանի հետ։ Ունի մեկ զավակ։
Պարգևներ
խմբագրել- Ազատ Մաթյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե շքանշանով (2001) և մրցանակակիրն է Սբ. Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
Երկեր
խմբագրելԲանաստեղծություններ
խմբագրել- Անապատի ծաղիկներ, 1981
- Չընդհատվող եղանակ, 1995
- Աշխարհի գերբը, 2012
Թարգմանություններ
խմբագրել- Օմար Խայամ, 2007
- Հաֆեզ, 2007
- Մատյան ողբերգության, 1983
- Նոր ժամանակներ, 2009
- Սովորական հրաշք, 2011
Ուսումնասիրություն
խմբագրել- Ո՞վ է Չարենցը (Ա), 1983
- Ո՞վ է Չարենցը (Բ), 2012
- Վերադարձ դեպի, 2008
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Իրանում տոնվելու է բանաստեղծ-թարգմանիչ Ազատ Մաթյանի ծննդյան յոթանասունամյակը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Ազատ Մաթյան ։ Բանաստեղծություններ». Gisher. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Ազատ Մաթյան, քանդակներ
- ↑ Վտարանդին
- ↑ Ուխտավորներ
- ↑ Այնուամենայնիվ
}
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Մաթյան» հոդվածին։ |