Մատկա կիրճ (մակեդոներեն՝ Матка), գտնվում է Մակեդոնիայում և տեղակայված է Սկոպյեից դեպի արևմուտք։ Զբաղեցնում է մոտավորապես 5000 հեկտար տարածք[1]։ Մատկա կիրճը հանդիսանում է Մակեդոնիայի հայտնի հանգստյան վայրերից մեկը։ Այստեղ կան նաև մի քանի միջնադարյան մենաստաններ։ Կիրճում է գտնվում Մատկա լիճը, որը հանդիսանում է երկրի ամենահին արհեստական լիճը[2]։

Մատկա կանյոն
Кањон Матка
ՏեղադրությունՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա

Երկրաբանություն

խմբագրել
 
Տեսարան բարձունքից

Կիրճի շրջանում են տեղակայված տաս քարանձավ։ Դրանցից ամենակարճն ունի՝ 20 մետր երկարություն, իսկ ամենաերկարը 176 մետր։ Կիրճում կա երկու ուղղահայաց վիհ, 35 մ խորությամբ[1]։

Կիրճով է հոսում Տրեսկա գետը։ Գետին մոտ է գտնվում Բրելո քարանձավը, որում կան բազում ստալակտիտներ։ Ստալատիտներից մեկը, իր ձևի պատճառով, կրում է «կոն» անվանումը։ Քարանձավի վերջում գտնվում են երկու լճեր։ Փոքր լիճը գտնվում է 8 մետր խորության վրա, իսկ մեծը՝ 15 մետր։

Քարանձավի խորության վերաբերյալ ստույգ տվյալներ հայտնի չեն, բայց որոշները գտնում են, որ այդ քարանձավը կարող է ավելի խորը լինել, քան Բաշկորտոստանի բազում քարանձավները[3]։

Ֆլորա և ֆաունա

խմբագրել

Մատկա կիրճը մի շարք բույսերի և կենդանիների համար, որպես տուն է ծառայում, որոնցից մի քանիսը ընդգրկված են Կարմիր գրքում։ Կիրճում հանդիպում է էնդեմիկ թիթեռների 77 տեսակ[4]։ Կիրճի քարանձավներում ապրում են մեծ քանակությամբ չղջիկներ։

 
Սուրբ Անդրեևի մենաստանը

Տեսարժանություն

խմբագրել

Շնորհիվ Սկոպյեին մոտիկ գտնվելուն, Մատկա կիրճը հանդիսանում է քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում հայտնի հանգստյան վայր։ Զբոսաշրջիկները հաճախում են կիրճ սկսած գարունից մինչև խոր աշուն, Տրեսկա գետում նավարկում են բայդարկաներով, զբաղվում են ձկնորսությամբ և որսով[4]։

Մենաստաններ

խմբագրել

Կիրճի շրջանում է տեղակայված Անդրեևյան մենաստանը, ինչպես նաև այլ պատմական եկեղեցիներ և մենաստաններ։ Սուրբ Անդրեևյան մենաստանը գտնվում է Տրեսկա գետի կիրճում։ 1389 թվականին կառուցված մենաստանում պահպանվում են մետրոպոլիտ Յոհանի որմնանկարները։

14-րդ դարում կառուցված Մարիամ Աստվածածնի վանքը[5] գտնվում է Տրեսկա գետի ձախ ափին։ Համաձայն վանքի վրա արված փորագրության, ոմն Միլիցան 1497 թվականին գտել է եկեղեցին վատ վիճակում, առանց տանիքի։ Նա փոխել է տանիքը, նկարել է նոր որմնանկարներ, կառուցել է նավակայան և ստեղծել խաղողի այգի։

Սուրբ Նիկոլայի մենաստանը գտնվում է կիրճի վերևում գտնվող ժայռի վրա և Սբ. Անդրեևյան մենաստանից վերև։ Կառուցման տարեթիվը հայտնի չէ։ Առաջին հիշատակությունը հայտնվել է 17-րդ դարում, Օսմանյան կայսրության լծի տակ գտնվելու ժամանակաշրջանում։ 1645 թվականին կատարվել է եկեղեցու սրբանկարչությունը, իսկ եկեղեցու արևմտյան կողմը սրբապատկվել է 1630 թվականին։ 18-րդ դարում այն ամայացել է։ Մենաստանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կիրճը։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել