Բայդարկա
Բայդարկա, մակույկ ջրային սպորտի և տուրիզմի համար։ Թեթև է, նեղ, առանց թիակալների, կառավարումը՝ ոտքերի միջոցով պտտվող ղեկով։ Բայդարկաի հիմնակմախքը պատրաստում են փայտից, մետաղից կամ պլաստմասսայից և երեսպատում ջուր չթափանցող կտորով։ Տուրիստական բայդարկան ունի 27–50 կգ քաշ, 180–350 կգ բեռնատարողություն։ Սպորտային բայդարկան հանդարտ ջրերում կատարվող մրցարշավների, ինչպես նաև ջրային սլալոմի (լեռնային արագահոս գետերում բնական և արհեստական խոչընդոտների հաղթահարում) համար է։ Լինում է մեկտեղանոց, երկտեղանոց և չորստեղանոց։ Բայդարկային սպորտաձևը 1970-ական թվականներ տարածվել է նաև Հայաստանում։
Գրականություն
խմբագրել- Байдарка Արխիվացված 2020-10-27 Wayback Machine // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Байдарка // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Байдарка // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 265)։ |