Մասրիկի արտեզյան ավազան

Մասրիկի արտեզյան ավազան, ճնշումային ջրերի ավազան Սևանա լճի հարավարևելյան մասում։ Եզրավորվում է Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաներով։ Մակերեսը 152 (ջրհավաք ավազանի հետ՝ 1151) կմ² է։ Միջլեռնային իջվածք է՝ լցված մոտ 500 մ հաստության պլիոցեն-անթրոպոգենի լճագետային նստվածքներով։ Հիմքում գերակշռում են կավալևրիտային ավազաքարերը։

Հորիզոններ խմբագրել

Առանձնացվում են

  • գրունտային կամ թույլ ճնշումային
  • ճնշումային հորիզոններ։

Գրունտային կամ թույլ ճնշումային հորիզոնը տեղադրված է 3-25 մ³-ներում և կազմված է տարահատիկ ավազներից՝ խճերի և կոպիճների պարունակությամբ, որոշ տեղերում՝ տիղմային ավազներից՝ ավազակավային և կավավազային շերտերով։ Հաստությունը 1245 մ է, ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 7-20 մ/օր, հորատանցքերի տեսական ծախսը՝ 12լ/վ։

Ջրերը հիդրոկարբոնատային են, ընդհանուր հանքայնացումը՝ 0, 18-0, 32 գ/լ, ջերմաստիճանը՝ 810 °C։ Սնվում է հիմնականում ճնշումային ջրերի բեռնաթափման հաշվին, որոշ չափով՝ շրջապատող լեռնալանջերի ապարների հողմահարման կեղևում ձևավորվող գրունտային ջրերից։ Ճնշումային հորիզոնը տեղադրված է 28-126 մ խորություններում և կազմված է խճակոպճային առաջացումներից։ Հաստությունը 49-61 մ է, ծծանցման գործակիցը՝ 16-37 մ/օր։ Ջրերը հիդրոկարբոնատային են, ընդհանուր հանքայնացումը՝ 0, 2-0, 3 գ/լ (խոր հորիզոններում՝ մինչև 0, 5), ջերմաստիճանը՝ 8-9 °C (խոր հորիզոններում՝ երբեմն 21-22)։

Մասրիկի արտեզյան ավազանի կենտրոնական և արևմտյան մասերում հորատանցքերի ջրի ծախսը 6-83 լ/վ է։ Հայտնաբերված են ավելի խոր (234-306 և 355-398 մ) տեղադրված ճնշումային հորիզոններ, որոնք վկայում են, որ դրանք տարածված են Սևանա լճի տակ։ Ավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարը 1,7 մ³/վ է, որից 1,1 մ³/վ բեռնաթափվում է Մասրիկ գետում, մնացածը (0,6 մ³/վ) ստորերկրյա ճանապարհով՝ Սևանա լճում։ Ջրերի մի մասն օգտագործվում է Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման և ոռոգման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։