Մասրենի տեբերդինյան

բույսերի տեսակ
Մասրենի տեբերդինյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի տեբերդինյան (R. teberdensis)
Միջազգային անվանում
Rosa teberdensis

Մասրենի տեբերդինյան (լատին․՝ Rosa teberdensis), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ցածրաաճ, տերևաթափ թուփ է՝ 0,6-1 մ բարձրությամբ։ Տերևներն էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև, սղոցաեզր։ Փշերը ցրված են, միատիպ, հաճախ մանգաղաձև ծռված։ Տերևակիցներն ունեն նուրբ սրածայր ականջիկներ։ Ծաղիկները միայնակ են, երբեմն՝ 2-ական։ Հասուն հիպանթիումը երկարավուն օվալաձև է, մերկ և հարթ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Արևելյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանում հանդիպում է կենտրոնական շրջաններում և Արարատյան դաշտում, ստորին լեռնային գոտում, բաց, լուսավոր վայրերում։

Կիրառություններ խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները՝ 7-14, 17-32[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։