Մասոնության թանգարան (Կենտ)
Մասոնության Կենտի թանգարան (անգլ.՝ Kent Museum of Freemasonry), մասոնության թանգարան Կենտ կոմսության Քենթերբերի քաղաքի Սենթ Փիթերս Փլեյս հատվածում։ Թանգարանում պահվում է ազգային և միջազգային նշանակության մասոնական հազվագյուտ ցուցանմուշների հավաքածու։
Մասոնության թանգարան | |
---|---|
Տեսակ | տեղական թանգարան և անկախ թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Քենթերբերի |
Հասցե | St Peter’s Place, Canterbury, CT1 2DA[2]CT1 2DA |
Հիմնադրվել է | 1933 |
Կայք | kentmuseumoffreemasonry.org.uk(անգլ.) |
Թանգարանում ներկայացված է մասոնության պատմությունը՝ ծագման պահից մինչև մեր օրերը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում հենց Կենտին, նրա օթյակներին և դրանց ծագմանը։ Հնարավոր է, որ թանգարանը Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնից դուրս, ունի մասոնական նյութերի ավելի լավ հավաքածու։ Ցուցահանդեսին ներկայացվել են 19-րդ դարի եզակի վիտրաժներ, որոնք ի սկզբանե գեղազարդել են Լոնդոնում գտնվող «Freemasons Hall»-ը։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԳտնվում է Քենթերբերիի տաճարի մոտ և Վեստգեյթի աշտարակներից ոչ հեռու։ Մուտքն անվճար է, թեև կամավոր նվիրատվությունները ողջունելի են։
Քենթերբերիի թանգարանում պահվում է մասոնական գտածոների հավաքածու, որոնցից շատերը մարդաբանական կապեր ունեն Քենթերբերի քաղաքի և Կենտ շրջանի հետ՝ նկարներ, սպասք և ճենապակի, փաստաթղթեր, գրքեր, շքանշաններ։
Չնայած Արևելյան Կենտի նահանգի կառավարման ներքո գտնվող Քենթերբերիի մասոնության թանգարանը 1163887 համարի ներքո գրանցված բարեգործական կազմակերպություն է, այն գտնվում է Կենտում տեղակայված առանձին բարեգործական հիմնադրամի տնօրինության հովանու տակ։
Պատմություն
խմբագրելՄասոնության Կենտի թանգարանի պատմությունն սկսվել է 19-րդ դարից։
Մասոնները Քենթերբերիում հայտնվել են 1730 թվականին, երբ քաղաքի առաջին օթյակն սկսել է ժողովվել Հայ-սթրիթի հին քաղաքապետարանին կից «Կարմիր առյուծ» փոքրիկ պանդոկում։ Համաձայն 1717-1894 թվականների Լեյնի մասոնական ժամանակագրությունների[3]՝ քաղաքում օծվել է երեք մասնավոր և վեց ռազմական օթյակ։ 1878 թվականին Քենթերբերիի օթյակները, որոնք մինչ այդ հանդիպում էին քաղաքի տարբեր հասարակական շենքերում, ինչպիսիք են Քինգս Հեդը և Բրիվերս Արմսը, միավորվել են, որպեսզի իրենց համար գնեն Վեսթգեյթի աշտարակներից ոչ հեռու գտնվող սեփական շինությունները։ 1880 թվականին հենց այդ շենքի այգում է կառուցվել Քենթերբերիի մասոնական տաճարը[4]։
1993 թվականին Կենտի մասոնական գրադարանը և թանգարանային հիմնադրամը № 1018784 համարի ներքո գրանցվել են որպես բարեգործական կազմակերպություն[5]։
Թանգարանը հանրության համար փակվել է 2011 թվականի սկզբին՝ լայնածավալ վերակառուցման նպատակով։ Վերաբացումը կայացել է 2012 թվականի սեպտեմբերին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ https://kentmuseumoffreemasonry.org.uk/
- ↑ «Lane's Masonic Records 1717-1894». Hrionlnie.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Canterbury». Province of East Kent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Charity framework». Apps.charitycommission.gov.uk. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «East Kent Freemasons - Library and Museum Re-Opens». Members.eastkentfreemasons.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
Գրականություն
խմբագրել- Gahan, RFW (1994) A Short History of the Kent Masonic Library and Museum
Արտաքին հղումներ
խմբագրել- Արևելյան Կենտի ֆրանկմասոններ(անգլ.)
- Արևմտյան Կենտի մասոնական նահանգ Արխիվացված 2015-06-28 Wayback Machine(անգլ.)