Վիքիպեդիա:Ինչպես գրել հայերեն

Inchpes grel hayeren, инчпес грел хайерен
Այս էջում մանրամասն բացատրվում է, թե ինչպես Վինդոուզ (Windows), Լինուքս (Linux), և Մաք ՕԷս Տաս (Mac OS X) օպերացիոն համակարգերի վրա կարելի է հայերեն դասավորություն տեղադրել: Հարցերի/խնդիրների դեպքում խնդրում ենք գրել ուղեցույցի քննարկման էջում:
Որևէ փոխատառ գրառում հայերեն Վիքիպեդիայում ենթակա է անհապաղ հեռացման:
Վինդոուզ խմբագրել
Վինդոուզի հայերեն դասավորություն (հիմնական մեթոդ) խմբագրել
Վինդոուզում հայերեն գրելու նախընտրելի ճանապարհը Վինդոուզի հայերեն դասավորությունից (լեյաութից) օգտվելն է: Վինդոուզ XP-ի պարագայում պետք կլինի Վինդոուզ XP-ի սկավառակը: Վինդոուզ XP-ի վրա հայերեն ստեղնաշար տեղադրելու համար, հետևեք այս տեսանյութի հրահանգներին:
Վինդոուզ Vista-ի և Վինդոուզ 7-ի պարագայում ևս նույն կերպ է տեղադրվում Վինդոուզի հայերեն դասավորությունը, միակ տարբերությունն այն է, որ Վինդոուզի սկավառակի կարիքը չի լինի:
Վինդոուզի հայերենի դասավորության խնդիրներից հայերեն վերջակետի փոխարեն՝ լատիներեն երկուկետի օգտագործումն է: Այս խնդիրը կարելի է լուծել՝ Մայքրոսոֆթ Քիբորդ Լեյաութով առանձին դասավորություն ստեղծելով, որտեղ և լատիներեն երկուկետը կարելի է փոխարինել հայերեն վերջակետով:
The Microsoft Keyboard Layout Creator խմբագրել
Սեփական հարմարություններին համապատասխանող ստեղնաշար կառուցելուց հետո MS KLC ծրագրի միջոցով կարելի է ավելացնել այն Վինդոուզ օպերացիոն համակարգերի ստեղնաշարերի դարանը եթե պատրաստ եք իննքնուրույն հետազոտել, հասկանալ և իրագործել Յունիքոդ ստանդարտի պահանջները : Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտվել այլընտրանքային ստեղնաշարային փաթեթներից առանց KDWin-ի, կամ որևէ այլ ծրագրի գործածման՝ ինչպես սեփական համակարգչի վրա, այնպես էլ օտար միջավայրերում (ենթադրելով, որ ձեր մոտ կան համապատասխան համակարգային իրավունքները փաթեթի նստեցման համար):
Կարելի է նաև օգտվել արդեն հավաքված դասավորություններից.
- [1] - Armenian Unicode Phonetic, Armenian ASCII Phonetic և Russian Unicode Phonetic ստեղնաշարային փաթեթներ
AULO Phonetic դասավորությունը
|
---|
çhaerenԹավատառ տեքստ== մինի
Ստեղնաշարերի նստեցումը խմբագրել
Ստեղնաշարի նստեցման համար cհարկավոր է.
- ակտիվացնել արխիվում գտնվող setup.exhaereene ֆայլը (ունhaeren
ենալով համապատասխան ħՕՀ լիազորություններ),
- Անցնել Մեկնարկ→Հսկիչ վահանակ→Փոխել ստեղնաշարերը կամ ներածման այլ եղանականեր→Փոխել ստեղնաշարերը ճանապարհով, ապա ընտրել հայերենը որպես ներածման լեզու (կամ ցանկացած այլ լեզու նրա բացակայության դեպքում), իսկ "Հավելել ներաման լեզուն" ցուցակից ընտրել նոր տեղադրված փաթեթի անվանումը, որը պետք է նշված լինի ցուցակի վերևում:
- հաստատել կատարված նորամուծությունները սեղմելով Լավ բոլոր բացված պատուհաններում:
Երրորդ կարգի նշանների արտաբերումը խմբագրել
Կապույտով սովորաբար պատկերվում են նշանները, որոնց արտաբերման համար պետք է միաժամանակ սեղմել համապատասխան կոճակը և աջ Alt-ը: Ուշադիր եղեք նաև, որ արդեն գործող ծրագրերի Shortcut Key-երը կոնֆլիկտի մեջ չլինեն ձեզ պետք եղած նշանի կոմբինացիայի հետ, այլապես նշանը կարող է դուրս չբերվել:
ԿադՎին (KDWin) խմբագրել
ԿադՎին ստեղնաշարային կարգավորիչը կարող է ևս հայերեն տպելու առիթ ստեղծել: Սկզբնորեն ծրագիրն առաջարկում է 4 բազային ստեղնաշարեր (Armenian Phonetic, Armenian Phonetic Unicode, Armenian Typewriter, Armenian Typewriter Unicode), սակայն օգտագործողը հնարավորություն ունի նաև ստեղծել սեփական դասավորությունները (Tools→Edit Keyboayd): Ցանկացած դեպքում ծրագրից օգտվելիս ուշադիր եղեք, որպեսզի հավաքագրման համար ընտրված ստեղնաշարը լինի յունիկոդային. հակառակ դեպքում ձեր մոտ հետագայում կարող են խնդիրներ առաջանալ ծրագրերում տեքստի փոխակերպման և ճանաչման հետ:
ԿադՎինի թերություններից է որոշ հայերեն նիշերի իլռելյայն և հեշտ չցուցադրելը: Այդ նիշերից են հայերեն հարցական նշանը, բացականչման նշանը և շեշտը: Խնդիրը լուծելու համար կարելի է հետևել այս հրահանգներին:
Առցանց տառադարձիչներ խմբագրել
Արագ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ Հայերեն.ամ կայքի օգտագործումը: Տեքստի տառադարձման համար կայքն առաջարկում է հետևյալ ստեղնաշարերը՝ ֆոնետիկ 8-Ր, ֆոնետիկ 8-Ռ, գրամեքենային, և հին գրամեքենային: Ուշադրություն դարձրեք, որ ՋավաՍկրիպտ տեխնոլոգիայի կիրառումը արգելափակված չլինի կայքի համար:
Զննարկչային լրացումներ խմբագրել
Մոզիլա Ֆայրֆոքս զննարկչի համար գոյություն ունեն մի շարք լրացումներ, որոնք հեշտացնում են չնախատեսված տառանշանների օգտագործումը: Մասնավորապես, կարելի է օգտվել Transliterator լրացումից:
ԲիԷսԴի խմբագրել
Մակ ՕԷս Տաս (>10.2) խմբագրել
OS X-ում օգտագործվում են XML-ի վրա հիմնված ստեղնաշարային դասավորություններ, որոնք ունեն .keylayout ընդլայնումը: Այդպիսի .keylayout ֆորմատի ստեղնաշարի ակտիվացման համար այն պետք է տեղադրել Library/Keyboard Layout թղթապանակում՝ ընդհանուր համակարգի համար կամ, եթե դուք չունեք ադմինիստրատորի իրավունքներ այդ համակարգի վրա, ապա կարող եք տեղադրել ~/Library/Keyboard Layout թղթապանակում, որտեղ ~ ձեր տնային թղթապանակն է (home folder):
Ստեղնաշարի դասավորության .keylayout ֆայլը համապատասխան թղթապանակում տեղադրելուց հետո հարկավոր է ելնել համակարգից և նորից մտնել, որպեսզի համակարգը ճանաչի այդ նոր ստեղնաշարը: Այժմ ստեղնաշարը օգտագործել սկելու համար հարկավոր է այն ակտիվացնել System Preferences/International նախընտրությունների Input Menu ընտրացանկում: Եթե ստեղնաշարը անսխալ ճանաչվել է համակարգի կողմից, ապա այն պետք է հայտնվի ցուցադրված ստեղնաշարների ցանկում. ստեղնաշարի բացակայության դեպքում փորձեք ելնել համակարգից և նորից մուտք գործել (log out/log in): Այստեղից դուք կարող եք ակտիվացնել նաև համակարգում առկա կամայական այլ ստեղնաշար:
Այս նույն Input Menu ընտրացանկում կարող եք կատարել որոշ նախընտրություններ, որոնք կհեշտացնեն տարբեր լեզուներով ստեղնաշարների օգտագործումը: Օրինակ Show input menu in menu bar ընտրանքը կատարելով՝ դուք կտեսնեք ընթացիկ ստեղնաշարի հետ կապված պատկերակը (սովորաբար երկրի դրոշ) menu bar-ում՝ վերևի վահանակի աջ մասում: Ձեր ստեղծած ստեղնաշարին համապատասխան պատկերակը .icns ընդլայնմամբ պետք է տեղադրվի .keylayout ֆայլի հետ նույն թղթապանակում՝ և կրի ստեղնաշարի անվանումը. օրինակ hayq.keylayout նորաստեղծ ստեղնաշարին զուգակցված պատկերակը կկրի hayq.icns անվանումը:
Ես սովորաբար նաև նախընտրում եմ տարբեր բաց ծրագրերում տարբեր ստեղնաշարների օգտագործում (օր․ անգլերենը՝ բրաուզերում և հայերենը՝ տեքստային խմբագրիչում), ինչը կարող եք ստանալ Allow a different input source for each document ընտրանքը կատարելով: Այլապես նույն լեզվի ստեղնաշարը ակտիվ կդառնա բոլոր բաց ծրագրերում միանգամից, ինչը այնքան էլ հաճելի չէ տարբեր ծրագրերում զուգահեռ աշխատանքի ժամանակ: Ցավալիորեն այս ընտրանքը վերացվել է OS X 10.5 Leopard-ում, ինչը շատ օգտագործողներ համարում են լուրջ բացթողում Apple-ի կողմից: Այս խնդիրը շրջանցելու համար տե՛ս [2] (անգլերեն):
Մեկ այլ նախընտրություն այս ընտրացանկից, որը կհեշտացնի տարբեր լեզուներով ստեղնաշարների հետ աշխատանքը, դա համապատասխան keyboard shortcut ընտրելն է մի ստեղնաշարից մյուսին արագ անցնելու համար: Հակառակ դեպքում ստեղնաշարը փոխելու համար ամեն անգամ պետք է մկնիկով ընտրեք համապատասախան ստեղնաշարը menu bar-ում տեղադրված input menu-ից, ինչը լուրջ դանդաղեցնում է մի քանի ստեղնաշարների օգտագործումը պահանջող գործի կատարումը: Սա կարող եք անել Keyboard Shortcuts ընտրացանկում Input Menu ընտրանքը կատարելով և ձեր ցանկությամբ ստեղների համակցությունը ընտրելով: Ես սովորաբար օգտագործում եմ ⌘S և ⌘↑S համակցությունները համապատասխնաբար նախորդ և հաջորդ ստեղնաշարի համար (S - switch):
Ինչ վերաբերում է ստեղնաշարի դասավորության խմբագրմանը կամ ամենևին նորի ստեղծմանը, ապա այս գործի համար ամենահարմար գործիքը Mac OS X աշխարհում Ukelele ծրագիրն է: Ծրագրի փաթեթի մեջ են մտնում ծրագրից օգտվելու ձեռնարկներ ինչպես նաև մի խումբ համակարգային ստեղնաշարներ, որոնք կարող եք օգտագործել որպես ելակետ՝ ձեր ուզած ստեղնաշարը ստեղծելու համար:
Արտաքին հղումներ խմբագրել
- Ինչպես պարույկը և այլ նիշերը տեսանելի դարձնել ՔեյԴՎինում
- հայերեն.ամ - առցանց հայերեն ստեղնաշար և փոխարկիչ
- KDWin ծրագրի բեռնման էջ, Network.am-ի վրա
- The Microsoft Keyboard Layout Creator
- soft.ovanitas.com - Armenian Unicode Phonetic, Armenian ASCII Phonetic և Russian Unicode Phonetic ստեղնաշարային փաթեթներ
- Ինչպես գրել Windows 2000/XP/2003/Vista ՕՀ-ներում հայերեն (անգլերեն ուղեցույց)
- Հայկական յունիկոդ տառատեսակներ Ռուբեն Թարումեանի էջում