Ողջույն խմբագրել

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Terezou, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 11:53, 8 Ապրիլի 2009 (UTC)Պատասխանել

Մի քանի խնդիր խմբագրել

Ողջույն Terezou, նախ և առաջ, շատ ուրախ եմ ձեր ակտիվորեն ինֆորմատիկայի ոլորտում ավելացրած հոդվածները տեսնելու համար: Կան մի քանի խնդիրներ/առաջարկներ՝

  1. Վիքիփեդիան հայերեն հանրագիտարան է, և այդ պատճառով էլ հոդվածների հայերեն անունները ավելի պատկական և օգտակար են:
  2. Ավելի լավ կլինի ունենալ հղումներ ուրիշ գրված կամ դեռ չգրված հոդվածների ամեն հոդվածի մեջ, որը վիքիֆիկացման մաս է կազմում: Նրա մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ, կամ որպես օրինակ ստուգել մի ուրիշ հոդված, օրինակ Պարբերական հիվանդություն
  3. Անչափ կարևոր են աղբյուրների օգտագործումն որևէ լուրջ գրվածքի մեջ (առանց որի գրվածը մոտ արժեզուրկ է). դրա օրինակի համար կարելի է նաև նայել անցյալ հոդվածի նմուշին: Նաև, եթե հոդվածը թարգմանում եք մի ուրիշ Վիքիփեդիայից, օրինակ ֆրանսերեն, խնդրեմ քննարկման էջում այդ նշել, օրինակ այստեղ:
  4. Նաև, ավելի լավ կլինի հոդվածն ավելացնել հարմար կատեգորիաներում, և տեղադրել ինտեվիքի հղումներ (հղումներ ուրիշ վիքիփեդիաներին) և հակառակը (բավական կլինի մի լեզվից հայերեն հղում ավելացնելը. գործը հետո բոտերի միջոցով--ավտոմատիկ ձևով--կկարգավորվի): Կարող եք այցելել ձեր նախորդ հոդվածներին դրանից նմուշներ տեսնելու համար (հիմա ավելացվել են կատեգորիաներ և հղումներ):

Եթե որևէ հարցեր ունեք, խնդրեմ մի խուսափեք հարցնել ինձ կամ մյուս մասնակիցներին: Հույսով եմ այստեղ կսիրեք :-) Chaojoker 18:24, 9 Ապրիլի 2009 (UTC)Պատասխանել

Ստորագրություններ խմբագրել

Ողջույն Terezou, Վիքիփեդիայում ընդունված չէ հոդվածի վերջում ստորագրել, դա վատ տոն է համարվում: Հոդվածի պատմության մեջ երևում է , թե ով ինչ ներդրում ունի հոդվածում: Ինչ վերաբերվում է ներդրմանը՝ ողջունում եմ, նույն ոգով շարունակեք:beko 11:30, 21 Ապրիլի 2009 (UTC)Պատասխանել

Վիկիֆիկացում և աղբյուր խմբագրել

Սիրելի Թերեզա, ձեր գրած՝ Skype հոդվածը որոշ չափով վիքիֆիկացվել է, որի արդյունքը կարող եք քննել, որը կօգնի ապագա վիքիֆիկացման հարցերի մեջ: Նաև ավելացել է մի աղբյուր՝ ստեղծողների անվան կողքին, որը կարող է օգնել իմանալու, թե ինչպես տեղադրել ապագա աղբյուրները: Հույսով սա կօգնի, Chaojoker 12:48, 21 Ապրիլի 2009 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Հեղինակային իրավունք խմբագրել

 

Հարգելի՛ Terezou։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Հեղինակային իրավունք հոդվածն ընտրվել է 2012 թ. օգոստոսի 8-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -ERJANIK քննարկում: 12:53, 3 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Terezou։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված RSS, Ազատ արվեստ արտոնագիր, Ազատ ծրագրային ապահովման արտոնագիր հոդվածներում նշել այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն --Աշոտ1997 (քննարկում) 22:28, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել