Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ մի հոդված։ Ի տարբերություն «Ցուցափեղկ» նախագծի, որի նպատակն է ընտրել և ներկայացնել որակական առումով անթերի հոդվածներ, այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ Վիքիպեդիա հանրագիտարանի բովանդակության նկատմամբ։

Նախագիծը համագործակցության հարթակ է. պետք է ոչ միայն ամեն շաբաթ նոր հոդված ընտրել, այլև՝ յուրաքանչյուր ընտրություն առիթ է հոդվածի բովանդակությունը շտկելու և համալրելու համար։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար։

↱
  • ՎՊ:ՇՀ

Նախագծի ենթաէջեր

Կաղապարներ և կատեգորիաներ

Շաբաթվա նախկին հոդվածներ

Վերահսկող մասնակիցներ

Շաբաթվա հոդված, 18

-
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Էրնստ Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman Լսել [ˈɪŋmar ˈbærjman]; 1918թ. հուլիսի 14, Ուփսալա, Շվեդիա2007թ. հուլիսի 30, Ֆորե, Գոթլանդ, Շվեդիա), նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան:

«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ: Ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է: Նրա հանրահայտ ֆիլմերից են. «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն։ Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրված թեման էր կյանքի ճգնաժամը:

Ծնվել է 1918 թվականին Շվեդիայի Ուփսալա քաղաքում։ Հայրը` Էրիկ Բերգմանը լյութերական եկեղեցու հովիվ էր, մայրը` Կարին Ակերբլոմը բուժքույր։ Ունեցել է մեկ եղբայր` Դագը և քույր` Մարգարետա։ 1934 թվականին նա մեկնում է Գերմանիա այնտեղ անցկացնելու ամառային արձակուրդները ընտանիքի ընկերների հետ։ Այնտեղ նա մասնակցել է նացիստական ցույցի, որի ժամանակ տեսնում է Ադոլֆ Հիտլերին։

Շարունակել

-