Մասնակցի քննարկում:GeoO/Արխիվ 2020

Latest comment: 4 տարի առաջ by MediaWiki message delivery in topic We sent you an e-mail

Համազանգեզուրյան համագումարներ

խմբագրել

Ողջույն, GeoO: Դու ջնջել ես ([1]) Համազանգեզուրյան առաջին համագումար և Համազանգեզուրյան երկրորդ համագումար էջերը, որոնք վերահղվում էին Զանգեզուրի ինքնապաշտպանություն հոդվածի համապատասխան ենթավերնագրերին՝ նշելով, որ ստեղծվելու են հոդվածներ: Այդպիսով, քննարկվել է և որոշվել, որ մի քանի տողանոց հոդվածներ պատմության միամսյակի ժամանակ չեն ստեղծվելու, այդ թվում վերոնշյալ երկուսը: Խնդրում եմ վերականգնես: --Հայկ (արաբագետ) 11:32, 10 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Ողջույն, @Hayk.arabaget,   Արված է։ --ջեօ (✡) 16:37, 10 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

խմբագրել
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

Սպորտը ՀԽՍՀ-ում

խմբագրել

Ողջույն, GeoO ջան, հուսով եմ լավ ես։ Այսօր ջնջել ես Սպորտը ՀԽՍՀ-ում հոդվածը՝ ամփոփման մեջ գրելով հեղինակային իրավունքի հավանական խախտում։ Քանի որ այժմ հնարավորություն չունեմ հոդվածի բովանդակությանը ծանոթանալ, կարող եմ եզրակացնել, որ հոդվածը գրվել է հետևյալ աղբյուրից օգտվելով (հոդվածը գրվել է Հայոց պատմություն նախագծի շրջանակներում)։ Աղբյուրին մանրամասն ծանոթանալով՝ նկատեցի, որ նշված աղբյուրում գերակշռում են անունները, և հուսով եմ դրանք չփոփոխելու համար չեք ջնջել հոդվածը։ Կարծում եմ, որ հարկավոր էր հոդվածագրին տալ ինչ-որ ժամանակ խախատումներն ուղղելու համար, եթե դրանք հոդվածում առկա են եղել (ամփոփման մեջ գրված է հավանական խախտում)։ Հարգանքներով՝ --Գևորգ💬 21:27, 3 Հունվարի 2020 (UTC)

Ողջույն, @Gevorg Ghazaryan ջան, լավ եմ, հուսամ՝ դու նույնպես լավ ես։ Այո, հոդվածը ջնջվել է նշածդ աղբյուրից բովանդակության պատճենելու պատճառով։ Գևորգ ջան, այդքան անփորձ չեմ, որ միայն անունների համընկնելու պատճառով ջնջեմ հոդվածը։ Հոդվածում խախտումններն առկա են եղել, իսկ «հավանական խախտում» արտահայտությունը գալիս է ադմինական գործիքների նկարագրությունից, քանի որ նախկինում ադմինների քննարկում է եղել և որոշվել է օգտագործել «հավանական» բառը, քանի որ առանց դրա օգտագործումը կենթադրեր ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածի խախտում։
Հիմա հոդվածում առկա սխալներն ուղղելու մասին․ եթե @Գևորգյան Աննա ջանը ցանկություն հայտնի այդ հոդվածում ուղղումներ անել և վերահրապարակել, սիրով պատրաստ եմ վերականգնել բովանդակությունը։ --ջեօ (✡) 07:43, 4 Հունվարի 2020 (UTC)
Հոդվածի բովանադակությունը վերականգնելու դեպքում սիրով կվերանայեմ և կհրապարակեմ հոդվածը, GeoO ջան:--Գևորգյան Աննա (քննարկում) 08:12, 4 Հունվարի 2020 (UTC)
@Գևորգյան Աննա ջան, վերականգնեցի այստեղ։ Եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել, տեղեկացրու, լա՞վ ։) Հաճելի խմբագրումներ։ --ջեօ (✡) 08:20, 4 Հունվարի 2020 (UTC)

Nooberella-ի զգուշացում

խմբագրել

GeoO ջան, հետևելով քո հորդորին, քննարկումը տեղափոխում եմ քո քննարկման էջ: Խնդրում եմ հստակ ներկայացնես, թե կոնկրետ ինչ հիմքով ես Nooberella մասնակցին այստեղ զգուշացում տվել: --Գարդմանահայ (քննարկում) 10:03, 5 Հունվարի 2020 (UTC)

@Gardmanahay ջան, շատ լավ ես արել։ Sigma'am-ի քննարկման էջում գրածիս ո՞ր հատվածն է անհասկանալի, որ բացատրեմ։ --ջեօ (✡) 14:35, 5 Հունվարի 2020 (UTC)

GeoO ջան, ինչպես ես որոշել, որ «ինչպես կարող էիր դու՝ տարվա հոդվածներին մեծծծ ուշադրությամբ հետևողդ» միտքը զգացմունքային է (ամբողջական նախադասությունն է՝ « Իսկ ինչ վերաբերում է հոդվածները առանց մանրակրկիտ կարդալու քվեարկություններին, ապա կխնդրեմ ինձ բացատրել, թե ինչպես կարող էիր դու՝ տարվա հոդվածներին մեծծծ ուշադրությամբ հետևողդ, չնկատել, որ քո կողմից «արտակարգ» համարվող հոդվածներից մեկի նշումները, օրինակ, թարգմանված չեն»), և եթե իրոք այդպես է, ապա ո՞ր կանոնակարգով է այդպիսի զգացմունքայնությունը խախտում համարվում։--Գարդմանահայ (քննարկում) 14:38, 25 Հունվարի 2020 (UTC)

Բաներային հատված

խմբագրել

Ողջույն, GeO ջան։ «Հայոց պատմություն» նախագիծը հունվարի 10-ին ավարտվել է, կխնդրեմ՝ հանես դրա մասին ծանուցումը բաներային հատվածից։ Կանխավ շնորհակալություն։ --Nooberella💬 17:02, 11 Հունվարի 2020 (UTC)

  Արված է։ Գրությունը հանեցի նաև գլխավոր էջից։ --ջեօ (✡) 17:05, 11 Հունվարի 2020 (UTC)

Վիքիծնունդ

խմբագրել
  Վիքիհոբելյար
Հարգելի՛ GeoO, շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային։ Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը։ Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --∑ίγμα (քնն.) 15:18, 27 Հունվարի 2020 (UTC)։
@Sigma'am ջան, շնորհակալ եմ շա՜տ :) --ջեօ (✡) 15:21, 27 Հունվարի 2020 (UTC)

Բաներային հատված

խմբագրել

Ողջույն, GeoO ջան, կխնդրեի բաներային հատվածից հեռացնել Վիքին հանուն մարդու իրավունքների և Մոլորակի շուրջը/Իսրայել նախագծերի մասին ծանուցումները, քանի որ դրանք վերջացել են: Սիրով՝ --Գևորգ💬 18:50, 1 Փետրվարի 2020 (UTC)

  Արված է--Լիլիթ (քննարկում) 19:17, 1 Փետրվարի 2020 (UTC)
Շնորհակալություն երկուսիդ էլ ։) --ջեօ (✡) 19:19, 1 Փետրվարի 2020 (UTC)
ջեօ ջան, ողջույն: Հուսով եմ լավ ես: Կխնդրեի բաներային հատվածում Հայաստանի հուշարձանների նախագծի մասին ծանուցում ավելացնել: Կանխավ շնորհակալություն: Սիրով՝ --Գևորգ💬 20:19, 29 Փետրվարի 2020 (UTC)
Ողջույն, @Gevorg Ghazaryan ջան։ Լավ եմ, դու՞։ Ավելացրի, որպես լուսանկար էլ օգտագործեցի Հայաստանի դրոշը, քանի որ նախագծի էջում դա էիք զետեղել։ Այլ հարմար պատկեր կա՞, թե՞ սա մնա։ --ջեօ (✡) 20:32, 29 Փետրվարի 2020 (UTC)
ջեօ ջան, թող դրոշը մնա:--Գևորգ💬 20:37, 29 Փետրվարի 2020 (UTC)
Ավելի լավ չի՞ որևէ հուշարձանի պատկեր դնենք։ Դրոշը մի քիչ պաշտոնական է։ --23artashes (քննարկում) 06:52, 1 Մարտի 2020 (UTC)Պատասխանել
@23artashes ջան, ավելի լավ կլինի՝ նախագծի հեղինակներն ասեն։ Ես նույնպես համակարծիք եմ, որ խիստ պաշտոնական տպավորություն է թողնում, կարելի է հուշարձանի պատկեր (ոչ թե լուսանկար) ավելացնել։ --ջեօ (✡) 07:42, 1 Մարտի 2020 (UTC)Պատասխանել
Սպասենք նրանց արձագանքին։ --23artashes (քննարկում) 10:02, 1 Մարտի 2020 (UTC)Պատասխանել
ջեօ ջան, կարող ես սա դնել՝ File:Anania Shirakatsi, 7th century, Phases of the Moon, Bolorakner.png:--Գևորգ💬 10:55, 1 Մարտի 2020 (UTC)Պատասխանել
  Արված է։ Շնորհակալություն բոլորին ։) --ջեօ (✡) 11:05, 1 Մարտի 2020 (UTC)Պատասխանել

Ողջույն, GeoO ջան, կխնդրեի բաներային հատվածից հեռացնել WikiGap արշավի մասին ծանուցումը, քանի որ դա վերջացել է: Սիրով՝--Գևորգ💬 15:57, 15 Մարտի 2020 (UTC)Պատասխանել

Կարծես թե արդեն հանել են։ --ջեօ (✡) 19:03, 15 Մարտի 2020 (UTC)Պատասխանել


Հարգելի GeoO, իմ այն հոդվածներում, որտեղ դրել եք վիքիֆիկացի, վերանայվել են։ Կարող եք դուք նույնպես նայել։ Շնորհակալություն։--Մեծն Աննա (քննարկում) 14:09, 11 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Выведение страницы в ОП

խմբագրել

Добрый день! Мы создали страницу об Ассамблее Армян в русской Википедии. Нам нужна помощь в выведении страницы в общее пространство. Спасибо!– Այս անստորագիր գրառման հեղինակն է Elena Kovalenskaya (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

We sent you an e-mail

խմբագրել

Hello GeoO/Արխիվ 2020,

Really sorry for the inconvenience. This is a gentle note to request that you check your email. We sent you a message titled "The Community Insights survey is coming!". If you have questions, email surveys@wikimedia.org.

You can see my explanation here.

MediaWiki message delivery (քննարկում) 18:52, 25 Սեպտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Return to the user page of "GeoO/Արխիվ 2020".