Վիքիպեդիա:Հայաստանի հուշարձանների նախագիծ

←Նախկին համագործակցության ամսվա էջը Հաջորդ համագործակցության ամսվա էջը
Flag of Armenia.svg Հայաստանի հուշարձաններ նախագիծ
01․03․2020 - 31․03․2020
Garni Armenien msu-2018-3178.jpg



Բարի գալո՜ւստ «Հայաստանի հուշարձանների նախագիծ»

Star icon-72a7cf.svg Նախագծի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում Հայաստանի հուշարձանների մասին որակյալ հոդվածներ ունենալը։

Star icon-72a7cf.svg Նախագծին մասնակցող յուրաքանչյուր խմբագիր պետք է հոդվածներ ստեղծի/բարելավի այն գիտակցումով, որ հազարավոր մարդիկ հենց իր հոդվածներից են տեղեկանալու Հայաստան հուշարձանների մասին, հետևաբար պետք է այնպես գրել, որ սխալ կամ թերի տեղեկատվությունը չտարածվի Հայերեն Վիքիպեդիայի ընթերցողների գիտակցության մեջ։

Հոդված գրելիս հարկավոր է հետևել հետևյալ կանոններին

Check icon-72a7cf.svg Հոդվածի բովանդակությունը ենթակա է փոփոխման/ջնջման, եթե գրված չէ չեզոք և հանրագիտարանային ոճով, ներկայացնում է քարոզչություն:
Check icon-72a7cf.svg Հոդվածը սկսելուց առաջ պետք է ստորագրել կողքին, իսկ ավարտից հետո՝ այն պիտակել {{Արված է}} կաղապարով:
Check icon-72a7cf.svg Ձեր կողմից ստեղծված կամ բարելավված հոդվածի անվանումը նշել Ձեր անվան ներքևում:
Check icon-72a7cf.svg Հոդվածի համար պարտադիր է հիմնական բաժինների առկայությունը․ ներածություն, ենթաբաժիններ, ծանոթագրություններ, պատկերասրահ, նախընտրելի՝ տես նաև, արտաքին հղումներ:
Check icon-72a7cf.svg Նախագծի մասնակից ցանկացած հոդված պետք է ունենա (կաղապարներով, տեղեկաքարտերով, նկարներով և կատեգորիաներով հանդերձ) նվազագույնը 3000 բայթ:
Check icon-72a7cf.svg Նախագծի շրջանակներում ստեղծված կամ բարելավված հոդվածների քննարկման էջերում անհրաժեշտ է տեղադրել հետևյալ կաղապարը՝ {{Հայաստանի հուշարձանների նախագիծ/հոդված}}
Check icon-72a7cf.svg Եթե հոդվածը թարգմանվել է այլալեզու վիքիներից, ստեղծված/բարելավված հոդվածների քննարկման էջերում, բացի նախագծի կաղապարից, պետք է տեղադրվի {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանություն:

Հարցերի դեպքում կարող եք դիմել նախագծի համակարգողներին՝
Soghomon Matevosyan
Gevorg Ghazaryan