Մասնակցի քննարկում:GeoO/Արխիվ 2017
ջնջված հոդվածի վերականգնում
խմբագրելՈղջույն, Ջեօ, ո՞նց ես: Մի խնդրանք, փորփրելուց գտա: Այստեղ երևում է, որ երեք մասնակից կողմ են արտահայտվել հոդվածը թողնելուն, և քննարկումն էլ փակվել է՝ այդ արդյունքով: Չգիտեմ թե ինչ վրիպակ է եղել, բայց հետագայում դու ջնջել ես ինչպես հոդվածը, այնպես էլ քննարկումը: Եթե ամեն ինչ նորմալ է, և դա պատահական է եղել՝ ինչ-որ թյուրիմացության պատճառով, կարո՞ղ ես վերականգնել: Նախապես շնորհակալ եմ --Հայկ (արաբագետ) 19:17, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ողջույն, Հայկ, լավ եմ, դու ո՞նց ես։ Հոդվածը 3 անգամ ջնջման է ներկայացվել, 2015 թվականի փետրվար, հոկտեմներ և նոյեմբեր ամիսներին։ Առաջին երկու առաջադրումներին դեմ ես քվեարկել, երրորդին՝ կողմ։ Հաշվի առնելով վերջինի արդյունքը՝ ջնջել եմ։ --Ջեօ 19:24, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Լավ, մերսի: Ինչպես անցած անգամ, այս անգամ էլ եմ ասում՝ Խայտառակ եղանք... --Հայկ (արաբագետ) 19:26, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)
Admin action
խմբագրելHi GeoO! Could you delete https://hy.wikipedia.org/wiki/File:Wiki.png - it is in Commons [1]. The logo at the top left corner of each Wikipedia is not Wiki.png but coming from commons-static.
InitialiseSettings.php#L459, shows what file is used for the logo in each project. As of 2016-12-10 the URL for Wikipedias is mostly like https://commons.wikimedia.org/w/static/images/project-logos/hywiki.png with 'hy' being the project language code. Unless a project uses $stdlogo, the logo is hosted on commonswiki.
The existence of the file Wiki.png seems to confuse users, e.g. "Armenian Wikipedia logo 200.png" was uploaded to Wiki.png - but it does not hange the top-left logo.
Already 185 out of 295 Wikipedias have no local Wiki.png. 85.180.251.198 17:51, 10 Դեկտեմբերի 2016 (UTC)
Դուք սխալ եք
խմբագրելԵս կարող եմ պնդել, որ ձեր կողմից ջնջված նյութը համապատասխանում է ազատ հանրագիտարանի օրենքին: Ինչպես նաև պահանջում եմ հետ բերել իմ տեղադրած գրառումը: Մանրամասների հետ կապված կապվեք անձամբ: ՋԵՈ պահաջում եմ կրկին անգամ հետ բեր գրառումս: Դու սխալ ես: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Յորդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Յորդանյան, հետս «Դուք»-ով խոսեք։ Հոդվածը ջնջվել է մի քանի պատճառներով․
- նշանակալիությունը հոդվածում ապացուցված չէր (այսինքն՝ չկային վստահելի երկրորդական աղբյուրներ, որոնք կփորձեին ապացուցել թեմայի նշանակալիությունը),
- հոդվածը գրված չէր հանրագիտարանային ոճով, ինչը ենթադրում է բացառապես չոր փաստերի շարադրում։
ՎՊ:Ն կանոնակարգում մանրամասն գրված է, թե որոնք են Հայերեն Վիքիպեդիայում ընդունված նշանակալիության չափանիշները։ Եթե ամեն դեպքում կարծում եք, որ սխալ եմ, կարող եք դիմել Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ՝ մյուս ադմինների կարծիքը հարցնելու համար։ --Ջեօ 20:07, 21 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ես պնդում եմ որ սխալ եք: Հանրագիտարանային օրենքը դեմ չեմ, բայց փաստերը որոնք չոր են ավելի քան խոսուն են, այնպես որ աճպարարություն է չթողնելը: Մնացածը ձեր գործն է... – Այս անստորագիր գրառման հեղինակն է Յորդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ձեր գործելաոճից ես հասկանում եմ , որ սա ոչ թ ազատ հանրագիտարան է, որը հիմնված է փաստերի վրա այլ կանխակալ կողմնորոշում պարունակող հանրագիտարան է, ոտնահարելով ազատ փաստերի արձանագրումը... Մեր կայքն ամեն ինչ անի բողոքի ձանը անհամեմատ հնչեղ դարձնելու համար, որը հաստատ դրական ընթացք չի բերի ոչ Հայկական Վիքիպենդիային ոչ էլ կողմնորոշված օգտատերերին... Մնաք բարով: Կամ վերադարձնում եք գրառումը և մենք որոշ շկումներ ենք անում և ընդհանուր հայտարարից հետո հրապարակում ենք այն : Շնորհակալություն պատասխանելու համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Յորդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարց ծննդյան թվական
խմբագրելՈղջո՝ւյն Ջէօ, Ալեքսանդր Մատինյանի միայն ծննդյան տարին է հայտնի (1843թ.): Տեղեկաքարտը լրացնելիս, ամսվա ու օրվա տեղը (այստեղ՝ {{Ծննդյան ամսաթիվ |1843|--|--}}) ի՞նչ գրեմ, որ այսպիսի բան չերևա՝ 1843 [[{{{3}}}]]: --Գարդմանահայ (քննարկում) 12:13, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ողջույն, Գարդմանահայ։ Այդ պարագայում ես ուղղակի կաղապարով չէի տեղադրի ծննդյան թիվը։ Միգուցե Աշոտ ՏՂՆը կամ Kareyac-ն ավելի լավ տարբերակ ունենան։ --Ջեօ 13:24, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ողջույններս։ Դատայում փոխեցի, արդեն կարգին է։ --23artashes (քննարկում) 13:26, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Շնորհակալ եմ, 23artashes ջան։ --Ջեօ 13:28, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ապրեք!!! Դատայում փոխելու պահը մի քիչ մանրամասն կբացատրե՞ս :)) Այսինքն ի՞նչը փոխեցիր, որ ուղղվեց: --Գարդմանահայ (քննարկում) 13:30, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Լավ, հասկացա, սա նկատի ունես:--Գարդմանահայ (քննարկում) 13:42, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ապրեք!!! Դատայում փոխելու պահը մի քիչ մանրամասն կբացատրե՞ս :)) Այսինքն ի՞նչը փոխեցիր, որ ուղղվեց: --Գարդմանահայ (քննարկում) 13:30, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Շնորհակալ եմ, 23artashes ջան։ --Ջեօ 13:28, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ողջույններս։ Դատայում փոխեցի, արդեն կարգին է։ --23artashes (քննարկում) 13:26, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)
Share your experience and feedback as a Wikimedian in this global survey
խմբագրելHello! The Wikimedia Foundation is asking for your feedback in a survey. We want to know how well we are supporting your work on and off wiki, and how we can change or improve things in the future.[1] The opinions you share will directly affect the current and future work of the Wikimedia Foundation. You have been randomly selected to take this survey as we would like to hear from your Wikimedia community. To say thank you for your time, we are giving away 20 Wikimedia T-shirts to randomly selected people who take the survey.[2] The survey is available in various languages and will take between 20 and 40 minutes.
You can find more information about this project. This survey is hosted by a third-party service and governed by this privacy statement. Please visit our frequently asked questions page to find more information about this survey. If you need additional help, or if you wish to opt-out of future communications about this survey, send an email to surveys@wikimedia.org.
Thank you! --EGalvez (WMF) (talk) 21:38, 13 Հունվարի 2017 (UTC)
- ↑ This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
- ↑ Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.
որոշյալ հոդը
խմբագրելՈղջույն, ջեօ ջան: Մի խնդրանք, այսպիսի [2] խմբագրումները կամ ես անեմ, կամ դու , ուղղակի գործը շատ նուրբ է, ու պահանջում է մեկ մարդու աշխատանք, որ այդ մեկը ամեն ինչ անի. խոսքը վերաբերում է միանգամից կատեգորիային, կաղապարին ու հոդվածին, ու այդ ամեն ինչը վերահղումների հետ կապված: Եթե դեմ չես՝ դրանք ես անեմ, քանի որ արդեն սկսել ես, բայց եթե ցանկություն ունես՝ սկսիր ինքդ, ու քեզ հիմա տամ հղումները, որոնք մնացել են փոխելու [3], [4] --Հայկ (արաբագետ) 08:31, 30 Հունվարի 2017 (UTC)
Շքանշա՜ն քեզ համար։
խմբագրելՎաստակավոր ադմինիստրատոր | |
Մեծ Վադիմ, ես պարգևատրում եմ քեզ այս շքանշանով, որպես վաստակավոր ադմինիստրատոր VdmBrmyn (քննարկում) 16:40, 7 Փետրվարի 2017 (UTC) |
Քարտեզ
խմբագրելՋեօ ջան, ողջույն: Շրի Լանկա (կղզի) հոդվածում քարտեզը ցույց չի տալիս (այսինքն քարտեզում կղզու տեղը, ինչպես ռուսերեն ՎՊ-ում է): Կօգնե՞ս ուղղենք:--TonJ (քննարկում) 17:14, 20 Փետրվարի 2017 (UTC)S
Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey
խմբագրել(Sorry for writing in English)
Hello! This is a final reminder that the Wikimedia Foundation survey will close on 28 February, 2017 (23:59 UTC). The survey is available in various languages and will take between 20 and 40 minutes. Take the survey now.
If you already took the survey - thank you! We won't bother you again.
About this survey: You can find more information about this project here or you can read the frequently asked questions. This survey is hosted by a third-party service and governed by this privacy statement. If you need additional help, or if you wish to opt-out of future communications about this survey, send an email through EmailUser function to User:EGalvez (WMF). About the Wikimedia Foundation: The Wikimedia Foundation supports you by working on the software and technology to keep the sites fast, secure, and accessible, as well as supports Wikimedia programs and initiatives to expand access and support free knowledge globally. Thank you! --EGalvez (WMF) (talk) 19:28, 21 Փետրվարի 2017 (UTC)
Translating Ibero-America is back! Come and join us :)
խմբագրելHi!
Iberocoop has launched a translating contest to improve the content in other Wikipedia related to Ibero-American Culture.
We would love to have you on board :)
Please find the contest here
Hugs!--Anna Torres (WMAR) (քննարկում) 00:28, 12 Հունիսի 2017 (UTC)
օգոստոսի 6 թե հուլիսի 6
խմբագրելողջույն Հարգելի՛ GeoO ջան, ոնց ես?, մի հատ խնդրեմ նայես այս խմբագրումը: --ERJANIK (քննարկում) 16:55, 10 Հուլիսի 2017 (UTC)
- Ողջույն, Երջանիկ ջան։ Ուղղեցի, շնորհակալ եմ շատ։ --@ջեօ 18:14, 10 Հուլիսի 2017 (UTC)
Աբխազական անվանումներ
խմբագրելՋեո ջան, ի՞նչ մակարդակի գիտելիքների ես տիրապետում աբխազերեն լեզվից։ Մասնագիտական օգնություն և մեծ վիքիփորձ ունեցող մասնակցից խորհուրդ է անհրաժեշտ։ — Vahe քնն. 16:40, 12 Հուլիսի 2017 (UTC)
- Բարի ուշ երեկո, Vahe ջան։ Աբխազերենի առհասարակ չեմ տիրապետում։ --@ջեօ 21:07, 14 Հուլիսի 2017 (UTC)
- Ջեո ջան, hարցը գիտե՞ս ինչում է… աբխազերեն հայրանունները մենք թարգմանում ենք ուղիղ ձևով․ օրինակ՝ «Иасыф-иҧа»՝ հայերեն տառադարձելով «Իոսիֆ-իպա» ձևով, բայց «ҧ» տառը դա մեր «փ» տառն է։ Ինչու՞, օրինակ, աբխազական արժույթը տառադարձում ենք «ափսար» (аҧсар) ձևով, մյուս դեպքերում՝ ոչ։ Իմ կարծիքով, նմանապես, պիտի լինի «Շինքուբա» (ոչ թե Շինկուբա, Шьынқәба), «Բղաժբա» (ոչ թե Բգաժբա, Бҕажәба), «Ինալ-Իփա» (ոչ թե Ինալ-Իպա, Иналиҧа) և այդպես շարունակ։ — Vahe քնն. 04:30, 15 Հուլիսի 2017 (UTC)
- Vahe ջան, Շինկուբա հոդվածում տեղադրված է Հայկական սովետական հանրագիտարանի կաղապարը, այսինքն՝ տեղեկատվության որոշակի հատված այնտեղից է վերցված, իսկ նմանատիպ տառադարձումներ ՀՍՀ-ում բազմաթիվ են։ Բայց ՀՍՀ-ն աղբյուր է, որի հետ նաև պետք է հաշվի նստել։ Այլ հարց է, որ կարողանանք գտնել մասնագիտական այլ գրականություն, որտեղ քո ասած տարբերակը լինի։ --@ջեօ 09:02, 15 Հուլիսի 2017 (UTC)
- Այս խնդիրը ցանկանում եմ համեմատության մեջ դնել վրացերենից տառադարձման խնդրի հետ։ ժամանակին բազմաթիվ վրացական հատուկ անուններ փոխառելիս ենթարկվել են կրնկնակի տառադարձման (վրացերեն—ռուսերեն—հայերեն), սակայն հիմա հիմնականում կատարվում է ուղիղ փոխառություն։ Իսկ աբխազական հոտուկ անունները ենթարկվել են կրկնակի (աբխազերեն—ռուսերեն—հայերեն) կամ նույնիսկ եռակի տառադարձման՝ (աբխազերեն—վրացերեն—ռուսերեն—հայերեն)։ Չեմ ասում, որ արմատացած ձևերը անհրաժեշտ է փոփոխման ենթարկել (Աբխազիան Ափխազիա դարձնել պետք չէ…), բայց գոնե անձնանունների և ազգանունների փոխառության համար ճիշտ կլինի համարժեք հնչողությամբ ձևեր կիրառել։ — Vahe քնն. 09:17, 15 Հուլիսի 2017 (UTC)
- Vahe ջան, Շինկուբա հոդվածում տեղադրված է Հայկական սովետական հանրագիտարանի կաղապարը, այսինքն՝ տեղեկատվության որոշակի հատված այնտեղից է վերցված, իսկ նմանատիպ տառադարձումներ ՀՍՀ-ում բազմաթիվ են։ Բայց ՀՍՀ-ն աղբյուր է, որի հետ նաև պետք է հաշվի նստել։ Այլ հարց է, որ կարողանանք գտնել մասնագիտական այլ գրականություն, որտեղ քո ասած տարբերակը լինի։ --@ջեօ 09:02, 15 Հուլիսի 2017 (UTC)
- Ջեո ջան, hարցը գիտե՞ս ինչում է… աբխազերեն հայրանունները մենք թարգմանում ենք ուղիղ ձևով․ օրինակ՝ «Иасыф-иҧа»՝ հայերեն տառադարձելով «Իոսիֆ-իպա» ձևով, բայց «ҧ» տառը դա մեր «փ» տառն է։ Ինչու՞, օրինակ, աբխազական արժույթը տառադարձում ենք «ափսար» (аҧсар) ձևով, մյուս դեպքերում՝ ոչ։ Իմ կարծիքով, նմանապես, պիտի լինի «Շինքուբա» (ոչ թե Շինկուբա, Шьынқәба), «Բղաժբա» (ոչ թե Բգաժբա, Бҕажәба), «Ինալ-Իփա» (ոչ թե Ինալ-Իպա, Иналиҧа) և այդպես շարունակ։ — Vahe քնն. 04:30, 15 Հուլիսի 2017 (UTC)
Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Aaaaaaaaa5646854aaaaaaaaaaaaaaaa54565aaaaa
խմբագրելՀարգելի՛ GeoO, կարծում եմ, որ նոր գրանցված Aaaaaaaaa5646854aaaaaaaaaaaaaaaa54565aaaaa մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:26, 21 Օգոստոսի 2017 (UTC)
- Արված է:--Arsog (1985) 00:50, 21 Օգոստոսի 2017 (UTC)
- ԱշոտՏՆՂ և Arsog ջաներ, ինչո՞ւ չի համապատասխանում կանոնակարգին։ --@ջեօ 03:39, 21 Օգոստոսի 2017 (UTC)
- GeoO ջան, խորհրդարանում ժամանակին նման քննարկում եմ հիշում, կրկնվող և ոչինչ չնշանակող անունների համար, չգիտեմ, իմ համար էլ հստակ չէ այս կանոնակարգը։ Բայց հաշիվը ամեն դեպքում պետք է արգելափակվի, քանի որ իմ խամաճիկ (ավելի շուտ՝ կռիս) հաշիվն է։ Ստեղծել է այս գադջեթը փորձարկելու համար։ Կներեք անհանգստության համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:08, 21 Օգոստոսի 2017 (UTC)
- Բարի, Աշոտ ջան ։Ճ --@ջեօ 10:52, 21 Օգոստոսի 2017 (UTC)
- GeoO ջան, խորհրդարանում ժամանակին նման քննարկում եմ հիշում, կրկնվող և ոչինչ չնշանակող անունների համար, չգիտեմ, իմ համար էլ հստակ չէ այս կանոնակարգը։ Բայց հաշիվը ամեն դեպքում պետք է արգելափակվի, քանի որ իմ խամաճիկ (ավելի շուտ՝ կռիս) հաշիվն է։ Ստեղծել է այս գադջեթը փորձարկելու համար։ Կներեք անհանգստության համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:08, 21 Օգոստոսի 2017 (UTC)
- ԱշոտՏՆՂ և Arsog ջաներ, ինչո՞ւ չի համապատասխանում կանոնակարգին։ --@ջեօ 03:39, 21 Օգոստոսի 2017 (UTC)
Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Luckas-bot
խմբագրելՀարգելի՛ GeoO, կարծում եմ, որ նոր գրանցված Luckas-bot մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ '''<span style="color:#00B6F1">Մոնթե</span> <span style="color:#0000CD">Մելքոնյան</span>''' (քննարկում) 12:38, 4 Սեպտեմբերի 2017 (UTC)
- Մոնթե ջան, դա բոտային հաշիվ է, հետևաբար թույլատրվում է մասնակցային անվան մեջ «բոտ» բառի կիրառումը։ Բացի այդ, մասնակիցն այդ անունն օգտագործում է 2008 թվականից։ --@ջեօ (քնն․) 12:55, 4 Սեպտեմբերի 2017 (UTC)
Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Vibrantsimple
խմբագրելՀարգելի՛ GeoO, կարծում եմ, որ նոր գրանցված Vibrantsimple մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Armen (քննարկում) 18:05, 6 Սեպտեմբերի 2017 (UTC)
- Armen ջան, ո՞ր պահով չի համապատասխանում կանոնակարգին։ --@ջեօ (քնն․) 18:06, 6 Սեպտեմբերի 2017 (UTC)
- @ջեօ ջան պատահական եմ արել: Այնպես, որ քննարկման կարիք չկա: Sorry:) --Armen (քննարկում) 18:12, 6 Սեպտեմբերի 2017 (UTC)
Հոդվածի անվանման հետ կապված հարց
խմբագրելՈղջո՜ւյն GeoO ջան: Այսպիսի հարց ունեմ. ցանկանում եմ Րաֆֆի Հովհաննիսյան հոդվածը վերանվանել Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ), սակայն քանի որ 2-րդը վերահղված է 1-ինին, ես չեմ կարողանում կատարել վերանվանումը: Միայն ադմինները ունե՞ն համապատասխան գործիքը: Իսկ ցանկանում եմ վերանվանել, քանի որ գոյություն ունի նման անուն ազգանունով առնվազն երկու անձ: Պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը վերահզվի դեպի Րաֆֆի Հովհաննիսյան (այլ կիրառումներ), մնացածը արդեն համապատասխանաբար իրենց տեղերը կընկնեն:--Գարդմանահայ (քննարկում) 20:35, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Բարի երեկո, Գարդմանահայ ջան։ Երբեմն միայն ադմիններն են կարողանում անվանափոխել, երբեմն նաև՝ բոլոր խմբագիրները։ Անհասկանալի իրավիճակ է։ Բայց ես տեղափոխեցի էջերը, կնխնդրեմ մի հատ՝ ստուգես՝ ճի՞շտ եմ կատարել ուղղումները։ --@ջեօ (քնն․) 20:38, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Այո, ամեն ինչ ճիշտ է: Շնորհակալ եմ:--Գարդմանահայ (քննարկում) 20:39, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Քեզ նույնպես շնորհակալություն։ --@ջեօ (քնն․) 20:39, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Այո, ամեն ինչ ճիշտ է: Շնորհակալ եմ:--Գարդմանահայ (քննարկում) 20:39, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)