Մասնակցի քննարկում:Beko/Արխիվ/2010 հունվարից մինչև 2010 հուլիս

Տարիներ խմբագրել

Երկուսով ավելո շուտ պրծանք   Անցնենք հաջորդ դարին?--Էլէգանթ'ս 14:29, 7 Հունվարի 2010 (UTC)

Կատեգորիաներն ու լեզվային հղումները չմոռանաս։   --beko 14:30, 7 Հունվարի 2010 (UTC)
Կատեգորիան չեմ մոռանա, իսկ հղումները ուրիշ լեզուներին հետո կդնեմ:)--Էլէգանթ'ս 14:34, 7 Հունվարի 2010 (UTC)
Քանի՞ դար մնաց: --beko 14:35, 7 Հունվարի 2010 (UTC)
56789-րդ դարերը, առանձ կիսատ 4-րդ դարի և դրնաք միայն մ.թ., իսկ դեռ կա մ.թ.ա.--Էլէգանթ'ս 14:38, 7 Հունվարի 2010 (UTC)
Շնորհավորում եմ, Հայերեն Վիքիյում բոլոր մ.թ.-ները լրացված է: Ո՞նց է ճիշտ, 1-ին դար մ. թ. ա թ՞ե մ. թ. ա 1-ին դար, ո՞րը պիտի սկզբում գրվի:--Էլէգանթ'ս 15:31, 7 Հունվարի 2010 (UTC)
Կարծում եմ մ. թ. ա. 1-ին դար։ --beko 15:37, 7 Հունվարի 2010 (UTC)
OK, ուրեմն նույն պես երևի մ. թ. ա. 250, չ՞ե:--Էլէգանթ'ս 15:55, 7 Հունվարի 2010 (UTC)
Պետք է որ։ --beko 15:56, 7 Հունվարի 2010 (UTC)

Добрый день խմբագրել

Поздравляю с Новым годом и Рождеством Христовым. Обратил внимание, что Вы владеете русским языком и решил к Вам обратиться.

У меня возникла необходимость в предоставлении на армянском языке имён трёх писателей и одного произведения. Если Вам не сложно, напишите пожалуйста, как правильно писать нижеупомянутых писателей и произведение на армянском языке.

  • Саркис Даронян
  • Керовпе Кушнерян
  • Акоп Салахян
  • «Зинвац маргарен»

Заранее благодарен. С ув. --Ліонкінг 08:42, 8 Հունվարի 2010 (UTC)

  • Саркис Даронян - Սարգիս Դարոնյան
  • Керовпе Кушнерян - Քերովբե Քուշներյան
  • Акоп Салахян - Հակոբ Սալախյան
  • «Зинвац маргарен» - «Զինված մարգարեն» (Вооруженный пророк). --beko 15:20, 8 Հունվարի 2010 (UTC)

Шат шноракалем. --Ліонкінг 17:25, 8 Հունվարի 2010 (UTC)

Ողչույն, ↑ միայն դուք եք on-line և ձեզ ցրեցի, քանի որ ուզում եմ շուտ արձագանք ստանամ:--Էլէգանթ'ս 17:43, 12 Հունվարի 2010 (UTC)

Re: եւ → և խմբագրել

Ողջույն, beko

Ճիշտ ասած ձեռքս սովոր է "եւ" գրելու դեռեւս "ոչ-յունիկոդային" տարիներից, երբ ոչ բոլոր ֆոնտերն էին "և" տառը ճանաչում: Ինչևէ, կաշխատեմ այսուհետ խուսափել "եւ"-ից, նամանավանդ ուրիշներին լրացուցիչ աշխատանք չստեղծելու համար:

--Rob 15:12, 22 Հունվարի 2010 (UTC)

Մհեր ջան, առաջարկում եմ տեղադրեք սկայպ, որը թույլ կտա անվճար և արագ շփվել վիքիի այլ մասնակիցներ հետ, ինչը իր հերթին թույլ կտա ժամերով չսպասել մինչև մասնակիցը մտնի վիքի, այնել եթե մի բանը չի հասկանում մի քանի անգամ կրկնելու անհրաժեշտությունից ետ կպահի ձեզ, իմ փորձից ելնելով ասեմ, որ դա շատ նպաստավոր է, այդպես ես և Խելգենը մի քանի ժամ կապի մեջ մնացինք (ոչ թե մի քանի շամ խոսում էին, այլ նա ուղղակի սկայպը չէլ անջատում և ես մանր մունր հարցերը տալիս էի, և այդպես մենք 6 հոդված և 3 կաղապար սարքեցինք), հույսով եմ չեք մերժի և կտեղադրեք սկայպը

Կաղապար խմբագրել

Ողջույն, հարգելի Beko: Տեսնելով ձեր վերջին ներդրումը կարծում եմ ձեզ կօգնի այս կաղապարը: Մնում է միայն մի սուտ թարգմանել:--Էլէգանթ'ս 18:58, 28 Հունվարի 2010 (UTC)

Հա, նաև սա:--Էլէգանթ'ս 19:05, 28 Հունվարի 2010 (UTC)

Որոշ ժամանակով խմբագրել

Ողջույն, Beko: Խնդրում եմ իմ աքքաունթի վրա մինչև հունիս ամիսը բլոկ դնել, քանի որ քննությունների եմ պատրաստվում և Վիքին ինձ խանգարում է այս պահին: Երբ որ վերջացնեմ, ես կհաղորդեմ որ հանեք բլոկը:--Էլէգանթ'ս 19:00, 1 Փետրվարի 2010 (UTC)

Ուրեմն այդքան դժվար է բլոկիրովկա ինձ անել?--Էլէգանթ'ս 20:33, 4 Փետրվարի 2010 (UTC)
Ողջույն Էլէգանթս։ Ադմինի բլոկ ֆունկցիան չի օգտագործվում այս ձևով ուր ով որ ուզում է բլոկ նրա համար մենք բլոկ անելու ենք նրա։ Եթե ուզում ես դադար ներդրումներ կատարելուց, ապա այս կաղապարը օգտագործի և կենտրոնացիր քո ուսումի վրա։ Հաջողություն։ - Ֆետայի 00:12, 5 Փետրվարի 2010 (UTC)

Ընտրյալ հոդված խմբագրել

Ողջույն հարգելի Beko: ՈՒզում եմ ձեզ մեկ բան խնդրել: Քանի որ դուք նույնպես աշխատել եք Պոլ Գոգեն հոդվածում, խնդրում եմ, որ քվեարկելու հոդվածում "Պոլ Գոգենի" համար կողմ քվեարկեք: Շնորհակալություն: Hovhannes Vardumyan 14:31, 7 Փետրվարի 2010 (UTC)

Կաղապար:Հեռախոսային կոդ խմբագրել

Ողջույն, Beko: Այդ կաղապարը դատարկ չեր, ուղղակո բովանդակությունը չեր երևում, դա ձևն է: Խնդրում եմ վերականգնել:--Էլէգանթ'ս 18:52, 22 Փետրվարի 2010 (UTC)


Ողջույն, Beko: Դուք դեմ չ՞եք որ ես փոխեցի այստեղ անունը:--Պանդուխտ 19:06, 15 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Arshile Gorky խմբագրել

http://hu.wikipedia.org/wiki/Arshile_Gorky#Eml.C3.A9kezete

Լ. Անանյան խմբագրել

Բեկո ջան, իմ 15 րոպեի արածը ջնջեցիք: Edit conflict!--Zara-arush 15:42, 23 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Ավելի լավ ասա, ում պետք է դիմենք, որ հաշվիչ տեղադրեն հայկական հոդվածների համար:--Zara-arush 15:44, 23 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Արթեն 3-րդ ագամ պետք է այդ նույն հոդվածը հմբագրեմ: Չկարծեք, որ այդքան հիացած եմ Լ. Անանյանի ստեղծագործություններով:

Անգլերեն և ռուսերեն Վիկիպեդիաների հոդվածները տրաֆիկը հաշվելու հնարավորություն ունեն: Ինչպես մենք ել միանանք այդ համակարգին: Եթե դիմելեք, ինչ են պատասխանել: Եթե չեք դիմել, ես կփորձեմ այդ հարցը չշտել: --Zara-arush 16:01, 23 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

[1] Я написала юзеру. Посмотрим, что ответит. --Zara-arush 17:24, 23 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Տեսնենք։--beko 17:28, 23 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Pataskhanets, vor arel e, bayts der chem gtel. Shnorhakalutyun haytnel em, bayts grel em, der chka tsutsaki mej. Motaka orerin der uzum em ruseren lezvov mer bolor groghneri hodvatsnere stugel, heto erevi patmutjane verabervoghnere petq e nayem. Tghanerits khartsnem. Ayntegh shat ban ka chtelu, nerogh egheq vor dzez kich em ognum. Ete vorev e hodvats ayntegh lini, bayts hayeren che, u hesht gtnem, karogh e norits arag kbatsem nor ej, bayts hndrum em hambereq, mi qani zhamwum kshtkem, nwujn isk ete voch anmijapes. Erb trafik counter-i masin konkret ban pataskhani, kgrem.--Zara-arush 02:49, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Erordn e nerqevits. Shat harmar gortsik e.
Inchpes kareli e mek nor Batnstar steghtsel, wor karoghananq nshel user-i nerdrman volorte. Orinak mets tvov nor hodvatsner grelu hamar. Uzum em parqevatrel mekin, bayts arden 3 astgh uni. Havanetsi Voske griche (peture), bayts lav liner mer azgainy unenainq, wor shablon chlini. Heto ka naev 3rd kartsiki banavechum, ev barekamutyan (erku dzrkerov - handshake). Um karogh em hndrel, ete dzhvar chi, vor dzevavori. Shnorhakalutyun ognutyan hamar, --Zara-arush 13:23, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Inchu e hwdvatse anvanvwum Ռընե Դեկարտ - petq e lini Ռենե Դեկարտ: petq e veranvanel: Dem cheq lini?--Zara-arush 16:32, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Ռընե ձևը ճիշտ ձևն է։ Ֆրանսերեն René բառի առաջին e-ն չի կարդացվում, քանի որ նրա վրա նշան չկա, ուստւ կարդացվում է Ռընե։ Ռենե ձևը ռուսերենից սխալ պատճենում է։ Ashot Gabrielyan 16:38, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Բայց արևտլահայերենում ըստ իմ տեղեկության բառամիջում ը-ն ծածուկ լինելու օրենք կա, ըստ որի ը-ն բառամիջում չի գրվում, և դրա համար տառադարձություններում միշտ տեսել եմ «ե», «ա», կամ «ո» ձայնավորի տառադարձումը բառամիջում: Վերջերս որոշ անունների տառադարձման ժամանակ բառամիջում «ը» գրելը նոր է ինձ համար: Արդյո՞ք դա չի շրջանցում արևելահայերենի նշված օրենքը: Chaojoker 16:44, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Նաև այս անվան հատուկ պահով, ժամանակի ընթացքում ճանաչել եմ հայ René-ների, որոնք հայերենում իրենց անունը Ռենե էին գրում, և այդ անվան միջի «e»-ն (որի ձայնի լրիվ համարժեքը հայերենում չկա) կարծում եմ «ո» (օ)-ին ավելի մոտ է քան ը-ին (նաև ֆրանսերենից եկած de-ի պարագայում է այդպես): Chaojoker 16:50, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Իրոք, հայերենի կանոնների համաձայն` գաղտնավանկ «ը»-ն չի գրվում։ Սակայն, մանավանդ լեզվի պարագայում, բացառություններ լինում են։ Եթե նկատած կլինեք, հայերեն շատ բանաստեղծություններում երբեմն-երբեմն բուն հայկական բառերի գաղտնավանկ «ը»-ն գրվում է, որպեսզի շեշտվի վանկի գոյությունը և բարեհնչունություն ապահովվի։ Այս երևույթը հանդիպում է թե Թումանյանի, թե Իսահակյանի, թե Չարենցի ու Տերյանի մոտ։ Առավել ևս այս բացառությունը գործում է օտար փոխառությունների դեպքում և սա նոր երևույթ չէ։ Հենց ֆրանսերենից, տասնամյակներ առաջ արձակագիր Lesage-ի անունը հայերենի է վերածվել Լըսաժ ձևով։ Ashot Gabrielyan 17:03, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Սիրելիներս, պետք է գրվի ընդունված ձևը: Գոյություն ունի կանոն, եթե կա բացառություն, մեջբերեք, բայց երբեք չեմ հանդիպել այսպիսի ձև: Ներկա պահին, եթե որև է փասթաթուղթ պետք է պատրաստվի, ով թույլ կտա այսպես գրել ցանկացաց Ռընեի անունը: Կա պաշտոնապես ընդունված կարգ /Օվիրը վկա/, պետք է գրվի գրական արևելահայերենով: Եթե այլ կերպ է գրված ինչոր բառարանում կամ դասագրքում` ապա կգրվի Ռընե: Այս պահին դեր չիշտ ձևն է Ռենե:--Zara-arush 00:16, 26 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Եթե արևմտահայերենում այս ձևը համապատասխանում է կանոններին, ուրեմն հոդվածը պետք է ամբողջությամբ գրվի արևմտահայերենով: Այստեղ այլ հարց է ծագելու: --Zara-arush 00:19, 26 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

2-րդ պրոֆիլ խմբագրել

why ետ արեցիք խմբագրումս 2-րդ պրոֆիլիս? Dorian Gray 19:48, 26 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Ինչու է գրում ինձ Dorian Gray-ը TatulSH-ի կողմից, թե ձեռ եք առնում , լավ չի։ Ես ել կսկսեմ նույն ոճով։ --beko 19:56, 26 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Ինչ ձեռք առնելու մասին է խոսքը? Եթե ես ուզենայի ձեռք առնել ապա ստորոգրությունը կսարքեի վիքիտեքստի ձևով, այժմ իմ 2 պրոֆիլներիս ստորագրություններն էր Դորիան են, ես ջնջել եմ միայն 2-րդ պրոֆիլիս քննարկման էջը, որպեսզի ինքս չխառնվեմ այդ պրոֆիլների մեջ Dorian Gray 07:02, 27 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
նոր նորից կարդացի, "ձեռ եք առնում"-քանզի դուք ինձ դու-ով եք դիմում, ապա երևի ինչ որ բան չեք հասկացե, և Tatul, և TatulSH պրոֆիլները իմն են (Tatul-ինը, են Մայքլի խփո ֆանինը), 2 պրոֆիլներիս ստորագրություններն էլ Դորիան Գրեյ են Dorian Gray 20:03, 27 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Պարզապես Դորիանները շատացել են Վիքիում։) --beko 20:12, 27 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
չգիտեմ թե այստեղ էլ ինչ դորիաններ կան, բայց ես իմ նիկը չեմ փոխի, քանզի ուրշ դորիանների դեռ չեմ հանդիպել Dorian Gray 10:37, 28 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Տպավորություն և շնորհակալություն խմբագրել

Ինչ ֆանտաստիկ գործեր եք արել. կատեգորիաների ծառ,վիճակագրություն և այլն։ Բայց ինչու եք այնքան համեստ, որ հղումները ոչ մի տեղ բացի ձեր մասնկացային էջից դեռ չեմ տեսել։ Wow!!! Կարո՞ղ եմ հղումներ ավելացնել օգնության և Վիքիփեդիա էջերում։ Հուսով եմ չեք առարկում որ լինքերն արտագրել եմ իմ մասնակցային էջ, որ ձեռքի տակ լինեն։ Շնորհակալություն. --Lilit Gabyan 15:57, 28 Մարտի 2010 (UTC)Պատասխանել


Հայերեն չակերտներ խմբագրել

Ես ինչ որ խնդիր ունեմ հոդվածներում եղած հայերեն չակերտներ հետ։ Ինձ մոտ էկրանի վրա դրանք երևում են ,.....ե, այդ է պատճառը, որ ես միշտ "...." սրանք եմ օգտագործում։ Կարող եք ինձ բացատրել թե ինչն է ինձ մոտ սխալ։ Նույն բանը կարող եմ ասել "ՎՆ" "մն" "գ" սիմվոլների մասին։ Բետա տարբերակում որոշ էջերում "գ"-ն կետ է երևում, որոշ էջերում "գ"։ Շատ շնորհակալ կլինեմ։--Lilit Gabyan 18:53, 30 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Անհոգ եղեք, պետք չէ պատասխանել, ես պատասխանը գտել եմ։--Lilit Gabyan 14:14, 31 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Կաղապարների թարգմանություն և համակարգում խմբագրել

Ես պատրաստ եմ օգնել կաղապարների թարգմանության և համակարգման գործում։ Գուցե ինչ որ գրեմ հիմա արդեն արված է, բայց ես չկարողացա գտնել։ Ես բավականին երկար պրպտեցի կաղապարների ցանկերն ու կատեգորիաները և ասեմ, որ մեղմ ասած շատ դժվար է գտնել որևէ կաղապար, պետք է հերթով բոլորը նայես։ Կամ գուցե ես սխալ ցանկ եմ մտել։ Հանկարծ չկարցեք թե որևէ մեկին մեղադրում եմ ինչ որ բանում։ Բոլորովին։ Ես առաջարկում եմ նոր ցանկ բացել կաղապարների համար։ Ասենք՝ Կաղապարների ցանկ ու բոլորը հավաքել մեկի մեջ, թե չէ ըստ կատեգորիաների դրանք փնտրելը մեծ գլխացավանք է և նաև այբբենական կարգով նույն ցանկի մեջ տալ ասենք անգլերեն տառերով, հայերեն տառերով և ըստ ֆունկցիաների կաղապարները։ Դուք ավելի լավ գիտեք ներկայիս կաղապարների խոհանոցը։ ուստի դուք կարող եք նման ցանկի սկիզբը դնել։ Ես կարող եմ օգնել թարգմանել կամ խմբագրել եթե միայն առաջարկեք, ասենք առաջին 5 կարևոր կաղապարները, հետո հաջորդ 5-ը, և այլն։ Ես կսկսեմ աշխատել, երբ վերջացնեմ, կփորձարկենք ու կտեղադրենք ցանկի մեջ։ Իմաստ ունի նույնիսկ նույն կաղապարի մի քանի տարբերակ ստեղծել։ Օրինակ ես այսօր հասկացա, որ արժե մի քանի տեսակի Navbox ունենալ, օրինակ Navbox1 Navbox2 Navbox3, մի քանի տարբեր տեսակի աղյուսակների համար։ Հետո կարելի կլինի նույնիսկ ուղղակի փակել կաղապարի ծրագրավորման մասը բաց թողնելով միայն բացատրական դոկումենտացիան և բանաձևը, դրանից ոչ ոք չի նեղանա, բայց խառնաշփոթ չի լինի։ Համոզված եմ, որ արդեն շատ բան արված է, գուցե ես չեմ գտել։ Շնորհակալ եմ, որ արագ արձագանքեցիք։ (Ես նույն բանը գրել եմ նաև Պանդուխտին)։ --Lilit Gabyan 21:19, 6 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, նոր ստուգեցի՝ Ձեր ստեղծած կամ խմբագրած և ոչ մի կաղապարի տակ կատեգորիա չկա։ Լավագույն դեպքում Կատեգորիա։ Կաղապար է դրված։ Կարծում եմ կատեգորիաները հեշտ գտնելու համար ամենակարճ և ճիշտ ճանապարհը կատեգորիացնելն է։ Ճիշտ է այդ հարցով շատ չենք զբաղվել, իսկ վերջին շրջանի «կաղապարաստեղծման ալիքը» շատ է դժվարացրել այդ գործը։ Պարզապես հարկավոր է ըստ բովանդակության դասավորել, իսկ կաղապարների ցանկը ստեղծելը դա նույն գործի անիմաստ կրկնությունն է։ Ժամանակ լինելու դեպքում կաշխատեմ դրանով զբաղվել, բայց մի մոռացեք կաղապարի վերջում կատեգորիա ավելացնել։--beko 14:33, 7 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Շատ լավ։ Բայց ինչ կատեգորիա։ Կատեգորիա Կաղապարներ թե Կատեգորիա ըստ կաղապարի ֆունկցիայի և բովանդակության։ Ինչպես է ավելի ճիշտ։ Եթե պայմանավորվենք մեկ թեկուզ ժամանակավոր բանի շուրջը, ես կսկսեմ այդպես անել, որ հետո ավելի հեշտ լինի համակարգելը։ Ու ասեմ որ գործի հետ անդադար նոր կաղապարների կարիք է ծագում։ --Lilit Gabyan 08:00, 8 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Անձնական էջի խմբագրման հարց խմբագրել

բարև) Մի քանի հարց էլ ունեմ

  • անձնական էջը խմբագրելու ժամանակ, որ կան էսպիսի փոքր դաշտեր «Այս մասնակիցը սիրում է...» «Այս մասնակիցը նախընտրում է...», այդ պատկերները ինչ որ տեղ կան, թե՞ մենք ենք ավելացնելու
  • մեկ էլ հսկացանկում, որ փոփոխություններ են լինում, յուրաքանչյուրի մոտ կանաչ կամ կարմիր փակագծերում ինչ որ թվեր են գրվում, դրանք ինչի՞ համար ենԴատարկություն 17:51, 9 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Ողջույն Դատարկություն, կանաչն ու կարմիրը՝ կատարած ներդրման ծավալն է։ Իսկ փոքր դաշտերը կաղապարներ են, անձամբ ես կամ վերցրել եմ ուրիշ մասնակիցների էջերից կամ էլ դրանք փոխել ինձ հարմար ձևով։ Մի մոռացեք ստորագրել։--beko 15:27, 9 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ) Մի հարց էլ կա. օրինակ` ինչ որ մի տերմինի մասին, որ նշվում է որպես հղում, կա գրված ինչ որ մի այլ տերմինի հոդվածի մի հատվածում, ինչպես անեմ, որ էդ տերմինի հղումը գնա դեպի այլ տերմինի նկարագրության մի հատվածը. կամ էդպիսի բան հնարավո՞ր էԴատարկություն 17:51, 9 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Անձնական հարց խմբագրել

Ես երեկ հավաքել էի Նոր կտակարանից մի գլուխ և ցանկանում էի շարունակական լրացնել դեռևս չգրված մասերը: Այսօր երբ բացեցի էջը, պարզվեց որ իմ հավաքածը չի պահպանվել: Թեպետ ես հիշեցրել էի էջը: Խնդրում եմ օգնեք ճիշտ օգտվել ձեր կայքից: Կուզեի դառնալ մասնակիցը ձեր գործի: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 217.76.3.194 (քննարկում|ներդրումներ) 08:38, 11 Ապրիլի 2010 մասնակիցը։

Որ գործը թեթևանա սկզբից դուք պիտի գրանցվեք:--Պանդուխտ 17:26, 11 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Hndrum em pataskhaneq խմբագրել

http://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB#.D5.8E.D5.AB.D5.AF.D5.AB.D5.BA.D5.A5.D5.A4.D5.AB.D5.A1.D5.B5.D5.AB_.D4.BC.D5.A5.D5.B0.D5.A1.D5.BD.D5.BF.D5.A1.D5.B6.D5.AB_.D5.A1.D5.B6.D5.A4.D5.A1.D5.B4.D5.B6.D5.A5.D6.80.D5.AB.D5.B6_.D6.81.D5.A1.D5.BE.D5.A1.D5.AF.D6.81.D5.B8.D6.82.D5.A9.D5.B5.D5.A1.D5.B6_.D5.B4.D5.A1.D5.BD.D5.AB.D5.B6 Barev dzez, hndrum em pataskhaneq nshvats ejum, --Zara-arush 17:39, 11 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Անձնական խմբագրել

Շնորհակալություն, գրանցվելու խորհուրդ տալու համար: Նախկինում էլ էի փորձել, հիմա էլ արդեն բավական ժամանակ փորձում եմ, չի ստացվում, խնդրում եմ օգնեք: Ես ստորև կարդացի, որ կարող եմ շփվել skype-ի միջոցով: Իմ լոգինն է.a.g.a.g.q.

Ողջույն, կարող եք գնացվել լրացնելով այս էջը: Հաջողություն, Chaojoker 16:16, 13 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Խնդրանք ստուգել ֆայլի սինտաքսիսը խմբագրել

Ողջույն Բեկո, երբ ժամանակ ունենանք, կարո՞ղ եք ստուգել Վիքիփեդիա:Վիքիփեդիայի մասին ֆայլի վերջին ենթագլուխների սինտաքսիսը։ Դրանք կաղապարներ են Այլալեզու տարբերակներ և կից նախագծեր ենթավերնագրի տակ։ Ոչ մի կերպ չեմ կարողանում ճիշտ տեղադրել Բովանդակության պատուհանի մեջ; Ինչ-որ ավելորդ ենթակետ է հայտնվում, որը ոչ մի կերպ չեմ կարողանում վերացնել։ Շնորհակալություն --Lilit Gabyan 19:48, 24 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Արված է, այդ էջում խնդիրը առաջանում էր նրանից, որ Կաղապար:Գլխավոր էջ/Ուրիշ լեզուներ-ում կար մի քանի դատարկ h2 թեգեր (վիքի սինթաքսում == == թեգերի html տարբերակը), որոնք և բերում էին նման էֆֆեկտի։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:21, 24 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

xndrum em patashanel խմբագրել

xndrum em patasxanel ajstex Michael Jackson hodvaci teknacujutjan masum Michael

Կարևորագույն հոդվածների ցանկ խմբագրել

Իմիջիայլոց ձեր փոխած անունները հենց այն պատճառով չեն գտնվում, որ հանրագիտարանային տեսքով չեն տրված հոդվածների վերնագրերում «Անուն ազգանուն», ինչը դուք չստուգված տեղեկատվություն եք որակել ես ստուգել էի և պատրաստվում էի առաջարկել հոդվածների անուններում ճիշտ փոփոխությունը «Ազգանուն, անուն», ինչը ճիշտ կլինի և ինդեքսավորման տեսակետից և այբբենական դասավորման։ Եվ շատ կհեշտացնի ու կարագացնի դրանց որոնումը հանրագիտարանի էջերում։ Բայց քանի որ ինձնից առաջ եք անցել ու ոչ թե հոդվածների անուններն եք փոխել այլ ցանկը, առայժմ առաջարկությունս չեմ անի, քանի որ ուրիշ շատ ավելի կարևոր անելիքներ ունեմ դրան անդրադառնալու համար։ --Lilit Gabyan 14:31, 7 Մայիսի 2010 (UTC)

Հարգելի Lilit Gabyan, խնդրում եմ ընթերցել Վիքիփեդիա:Վարվելակարգը և վերանայել ձեր վերևում արտահայտած տոնը: Վիքիփեդիան մանկապարտեզ չէ, որտեղ «դու ձեռք ես տվել իմ ավազարկղի խաղալիքին, ուրեմն ես էլ քեզ հետ չեմ խոսա՛» տոնով դիմեն իրար: «Ես առաջարկ ունեմ, բայց չեմ անի» արտահայտությունը ընդհանրապես զուրկ է որևէ կառուցողական հաղորդությունից: Եթե կա առաջարկ՝ խնդրեմ, եթե ոչ, մի արե՛ք, և նեղություն մի քաշեք հեգնալից տոնով տեղեկացնել: Այն որ որևէ մասնակից անձամբ գերադասում է ժամանակն ու էներգիան նվիրել Վիքիփեդիային նրան «մուննաթ գալու» ոչ մի իրավունք չի տալիս: Իսկ Վիքիփեդիան ժամանակի ընթացքում ձեռք է բերել որոշ կարգեր և գրելու ոճեր: Եթե համաձայն չեք դրանցից որևէ մեկի հետ, որը հանրագիտարանի հոդվածներից շատերին է վերաբերում, խնդրեմ զուտ սեփական որոշումով նման փոփոխությունների չանցնել նախկան ուրիշ մասնակիցների հետ այդ հարցի քննարկելը. Վիքիփեդիան մեկ հոգուց չի բաղկացած: Զուտ Անուն Ազգանունի հարցի մասին կպատասխանեմ Վիքիփեդիայի քննարկում:Կարևորագույն հոդվածներ էջում: Chaojoker 18:09, 7 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Վիլյամս կամ Ուիլյամս (Williams) խմբագրել

Վիլյամս կամ Ուիլյամս (Williams), երկրորդը ռուսերեն Уильям-ից տառադարձման ձևն է, թեև ռուսերենում էլ է ընդունված Вильям ձևը։ Հայերեն ճիշտ տառադարձը Վիլյամն է (նաև ավելի բարեհունչ), և քանի որ նշված հոդվածանուններից ոչ մեկը դեռ հոդված չուներ, ես ինձ թույլ եմ տվել ուղղել բոլորը Վիլյամսի, ինչպես նաև մի քանի այլ ուղղումներ եմ արել։ Իվոր - Այվոր և երկբաղաձայնների կրճատում Ռոբբի- Ռոբի, Ջեֆֆրի - Ջեֆրի, Թեննեսսի - Թենեսի և այլն։ --Lilit Gabyan 16:11, 21 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Այժմ որն է ճիշտ տարբերակը դժվարանում եմ ասել, քանի որ հանրագիտարանում (ՀՍՀ) նույն Williams-ը Թեննեսիի դեպքում Ուիլյամս է, իսկ Ալբերտի դեպքում Վիլյամս։ Շեքսպիրի անունը Ուիլյամ է, իսկ Սարոյանինը Վիլյամ։ Այս հարցում մասնագետի կարծիքն է հետաքրքիր։--beko 17:03, 21 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Հարգելի Բեկո, ես գրեթե վստահ եմ, որ ճիշտը Վիլիամն է, կամ Վիլյամ, համենայն դեպս առաջին տառը պիտի լինի Վ։ Չեմ հիշում, թե դա որտեղ եմ կարդացել, բայց տառադարձման հստակ կանոններ կան, այսինքն նման հարցերը բավականին միանշանակ եմ լուծվում։ Իհարկե տարբերակների մեջ կարելի է բոլոր ձևերը ներառել, որպեզի գտնողը հեշտ գտնի, բայց պիտի հստակ որոշել, թե որն է ճիշտը, և միգուցե առաջին էջից հղում տալ դեպի մի էջ, որտեղ այդ որոշումները կգրվեն, որպեսզի բոլորը իմանան ու էլ չքննարկեն։ Թող աքսիոմա լինի։ --Alex 17:38, 21 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Իրականում բոլոր մասնագետները ձեզ միաձայն կասեն, որ անուններում հայերեն տառադարձման ժամանակ երկու բաղաձայնը պարտադիր պետք է մեկ դառնա, թեև կան բացառության դեպքեր, ինչպես օրինակ Աննա, Հարրի։ Ընդհանուր կանոնից շեղումները թույլատրելի են նաև որոշ դեպքերում, երբ երկբաղաձայն տառադարձումը իրոք ավելի բարեհունչ է, օրինակ Ջորրի, Բերրի, Բիլլի, կամ հեղինակային գործերի և թարգմանությունների դեպքում, երբ հեղինակը կամ թարգմանիչը պնդում են, որ այդպես պետք է լինի, կամ երբ օտար լեզվում անվան արտասանության մեջ հստակ լսվում է երկրորդ բաղաձայնը։ Աննայի և Հարրիի դեպքը կարծում եմ հենց այդ դեպքն է։ Հիմա ինձ մոտ ոչ մի պաշտոնական աղբյուր չկա, որ հղում անեմ, բայց ցանկացած հայերեն դասագրքում, թեկուզ դպրոցական, հաստատ կգտնեք մեկ բաղաձայնի կանոնը։ Քանի որ մասնագիտական գրականության մեջ հայերեն և Ուիլյան կա և Վիլյամ, այստեղ ուղղակի կարելի է պայմանավորվել, ինչպես տեսնում եք երկու տարբերկով էլ հոդվածանուն ունենք Վիլյամ Շեքսպիր Վիլյամ Սարոյան , Վիլյամ Շեքսպիրը վերահղված է Ուիլյամից, որը ես չեմ արել։ Համենայն դեպս քանի որ հոդվածները դատարկ էին հոդվածանունները դժվար չի լինի փոխել, եթե առարկեք։--Lilit Gabyan 20:12, 21 Մայիսի 2010 (UTC) Հ.Գ.Թեննեսի, ճիշտ եք, երկու ն-ով կա գրականության մեջ։Պատասխանել
Լիլիթ, դուք ինձ բացատրում եք երկու բաղաձայների մեկ դառնալը, որի մասին խոսք չի գնում։ Ճիշտ է Թեննեսին մեկ և երկու ն-ով էլ հանդիպում է, բայց ՀՍՀ-ում Ոիլյամ Թեննեսի է։ Իսկ Ալեքսի ասած հստակ օրենքը չեմ տեսնում, դա ավելի շուտ հստակ օրենքի հստակ չգօրծող բացառություն է՝ ավանդաբար վ-ով տառադարձված լայն տարածում ունեցող բառերը և հատուկ անունները թողնել անփոփոխ: Օրինակ՝ Վալտեր Սկոտ, Վաշինգտոն, վատտ, Վիլյամ, Դարվին։ Իմ ունեցած մի քանի տարբեր հրատարակություններում և Շեքսպիրը, և Սարոյանը երկու ձևով էլ՝ Ուիլյամ և Վիլյամ են ներկայացված։ Անգլերեն -հայերեն բառարանի անձնանունների բաժինն էլ երկու ձևն էլ ներկայացնում է, ընդ որում սկզբում Ուիլյամ, հետո Վիլյամ։--beko 13:44, 22 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Բաղաձայնների մասին գրել էի միայն որովհետև նման փոփոխություն էլ էի արել։ Ես նույն բանն եմ գրել, «մասնագիտական գրականության մեջ հայերեն և Ուիլյամ կա և Վիլյամ»։ Քանի որ փոփոխությունը ես եմ արել հետ կշրջեմ։ --Lilit Gabyan 09:56, 23 Մայիսի 2010 (UTC) Հ.Գ. Քանի որ նույն հատվածից եմ նկատել. Էպիկական սեռի ժանրեր - ճիշտ է Էպիկական ժանրեր կամ էպիկական ոճի ժանրեր։Պատասխանել

Աշխարհի լեզուների ցանկ Ամբողջը էջի ջնջումը խմբագրել

Խնդրում եմ միջամտել. Նույնիսկ բացատրելուց հետո, որ դա իմ սկսած նախագծի համար անհրաժեշտ ցանկ է Chaojoker ադմինը ջնջել է Աշխարհի լեզուների ցանկ (ամբողջը) հոդվածը, որի համար ես հատուկ երկու նոր կաղապար եմ ստեղծել և բավականին երկար ժամանակ ծախսել։ Կարո՞ղ եք դուք ինձ բացատրել, թե ադմինը ինչ իրավասություն ունի որոշելու որևէ հոդվածի հատկապես մասնագիտական բնույթի հոդվածի լինել չլինելու ճակատագիրը երբ ինքը դրանից ակնհայտորեն բան չի հասկանում։ Եվ վերջապես սա ի՞նչ հալածանք է, ես արդեն չգիտեմ ինչ որակավորում տալ դրան։ Ուրիշ ջնջելու կամ խմբագրելու բան չունի։ Եթե չեք ուզում որ ես խորհրդարանում նոր քննարկման թեմա բացեմ, ինչի արդյունքը կարող է լինել ևս մեկ ժամանակի և արդյունավետության կորուստով ու առանց այն էլ աբսուրդ մթնոլորտի շիկացումով քննարկում, որի հետևանքները այս անգամ արդեն կարող են շատ ավելի վատ և հոռետեսական լինել քան բոլոր նախորդները միասին վերցրած խնդրում եմ միջամտեք և վերականգնեք իմ հոդվածը։ Ես ոչ ուզում եմ բանավիճել այդ մասին, ոչ էլ արդեն դրա ուժն ունեմ, անկեղծորեն։ Սա արդեն խայտառակության գագաթնակետն է։ Հնարավոր է ես ինչ-որ մեկին վրդովվեցրել եմ իմ խմբագրումներով։ Բայց ես ոչ մեկի հոդվածը չեմ ջնջել։ Սա ոչ թե զուտ անձնական վիրավորանք է արդեն այլ բացարձակ միանշանակ և ադմինական վանդալություն ուղղված կոնկրետ անձի դեմ։ Սա ուրիշ որակավորում չի կարող ունենալ։ --Lilit Gabyan 20:52, 25 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Thankyou խմբագրել

Thankyou for your help in adding a caption for the article.

I am very Grateful

May God bless you and may Armenian Wikipedia prosper! --Jose77 07:16, 14 Հունիսի 2010 (UTC)Պատասխանել

Ըստ երկրի խմբագրել

Ողջույն, Beko: Հայերեն Վիքիփեդիայի, ինչպես նաև ուրիշ Վիքիփեդիաների, նման տեսակի կատեգորիաներում գրվում է «...ըստ երկրների», ոչ թե ըստ «...ըստ երկրի», այդպիսով փոխում եմ և խնդրում միշտ այդպես գրել:

P.S. Տեսա այն տեսանյութը, որի վրա հղումը դուք ավելացրել էիք Իրադարձություններում և շատ շնորհկալ եմ համ դրա, համ ՀայՎիքին ներկայացնելու համար:)--Պանդուխտ 06:55, 20 Հունիսի 2010 (UTC)Պատասխանել

Հա, ուզում եմ թվերով զբաղվել, սակայն չեմ կարողանում անորոշության պատճառով՝ շատ եմ խնդրում քվեարկել այստեղ:--Պանդուխտ 06:58, 20 Հունիսի 2010 (UTC)Պատասխանել
Պանդուխտ ջան, սկսածներդ վերջացրու, նոր անցիր հաջորդներին։ Չեմ կարողանում հոդվածները պիտակավորել Ambox-ի վերանորոգման մեջ լինելու պատճառով։) --beko 07:47, 20 Հունիսի 2010 (UTC)Պատասխանել
Մորածել եմ ասել՝ Ambox-ը աշխատում է վաղուզ, մնում է միայն կաղապարներում անգլերեն տեքստեը փոխել հայերենի  --Պանդուխտ 19:17, 24 Հունիսի 2010 (UTC)Պատասխանել


Ֆիզուլի խմբագրել

Նա ադրբեջանցի չե: Այն, որ որոշ գրքերում գրած է դրա մասին, միայն Խորհրդային Ադրբեջանի (Մոսկվայի աջակցութամբ) պլանավորած կեղծերի արդյունքն է, որ հիմա բազմաթիվ պարսկական պոետների համարում են իփր ադրբեջանական: Օրինակ՝ Նիզամիի ադրբեջանավորում:--Պանդուխտ 18:42, 14 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Հոդվածների ձևավորում խմբագրել

Նորից բարի երեկո, Beko: Չեմ ուզում, որ դուք սա վատ հասկանաք, ուղղակի կարծում եմ, որ ավելի լավ, գեղեցիկ կլիներ որ, օրինակ, այս չափի հոդվածում լիներ մեկ պատկեր, իսկ երկրոդը միայն փչացնում է տեսքը: Ավելի լավ չեր լինի դնել մեկ պատկեր և հղում Վիքիպահեստին, որտեղ կարելի է գտնել այդ թեմայի տարբեր նկարներ? Կարծում եմ երկու պատկերը տեղին կլիներ եթե լիներ համապատասխան չափի տեքստ, որ «խմբագրում» կետերը մեկը մյուսի վրա չընկնեին: Խնդրում սա լավ իմաստով հասկանալ:)) --Պանդուխտ 16:00, 18 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Պանդուխտ ջան, կարող ես մեկ նկար թողնել և Վիքիպահեստի հղում տալ, եթե գտնում ես որ այդպես ավելի լավ կնայվի։) Ընդհանուր գործ ենք անում։ Ես վատ եմ զգում երբ հոդվածը կիսատ է կամ թերի և ոչ մեկը չի անդրադառնում դրան։ Համարձակ կարող ես մեկ նկարը ջնջել։ Գերադասելի է, որ մնա առաջին նկարը (խոսքը երկու հոդվածների մասին է), քանի որ այն առավել պատկերացում է տալիս բույսի մասին։--beko 17:11, 18 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել
Լավ դա պարզ է իսկ: Եվս մեկ հարց՝ կարող եք ուշադրություն դարձնել այս հաղորդագրությանը?--Պանդուխտ 19:12, 18 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Եթե հնարավորություն կա կխնդրեի պատասխանել այստեղ: Շնորհակալություն:--Պանդուխտ 12:14, 20 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Վարքրաֆթը խմբագրել

Դե որ ձեզ հետ արդեն խոսացել ենք այս խաղի թեմայով պետքական երկու հարց ունեմ, շնորհակալ կլինեմ եթե ինձ օգնած լինեք՝

P.S. Այս խաղը համակարգչային խաղերի «թագավորներից» մեկն է, այդ պատճառով չուզեցա սրա թողնեմ:)--Պանդուխտ 15:47, 21 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

  • Массовая многопользовательская ролевая онлайн-игра - Զանգվածային բազմամասնակից դերային օն-լայն խաղ (սա իմ սիրողական թարգմանությունն է)
  • Космос ու Вселенная - հայերենում երկուսն էլ տիեզերք են։ --beko 17:38, 21 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

lang-... կաղապարներ խմբագրել

Բարև ձեզ Բեկո: Շնորհակալություն վերևի թարգմանությունների համար: Պետք չե հանել այս պարամետրը նմանատիպ կաղապարներից, քանի որ դրա պատճառով դրանք չեն աշխատում: Բացատրեմ: Եթե պետք է օգտագործել կաղապարը, օրինակ, գերմաներենի վրա հղման համար, պետք է գրել {{lang-de|Berlin}}: Սակայն եթե դուք քաշեք {{{1}}} պարամետրը, ապա այդ նույն կոդով կստանանք հետևյալը՝ «գերմ.՝ Berlin»: «{{lang-de}} Berlin» կոդը սխալ է օգտագործել, քանի որ սկզբնական տարբերակը արդեն բազմաթիվ անգամ օգտագործվել է Հայերեն Վիքիպեդիայում: Այդպիսով այդ օգտագործումները չեն աշխատում, ինչպես նաև ուրիշ այդ տեսակի կաղապարներում օգտագործվում է հենց սկզբնական զևը: Պետք է որ բոլոր կաղապարները աշխատեն նույն տիպով: Այս կաղապարը օգտագործվում է նաև ուրիշ կաղապարների հետ և եթե այդ պահ գա, մենք չենք կարող դա անել: Բերեմ ևս մեկ օրինակ: Եթե օգտագործենք այդ կաղապարը կորեական, չինական, ճապոնական, արաբական, պարսկական, հրեական և ուրիշ նմանատիպ գրերի համար, ապա առանց նշված պարամետրի դա չի աշխատի, քանի որ գրած տեքստը պետք է փակել երկու կողմից, որ դա աշխատի: Ուստի, եթե մենք հանենք {{{1}}} պարամետրը, մենք կզրկվենք այդ կաղապարի օգտագործումից նշված գրերի հետ:)--Պանդուխտ 18:52, 26 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Բարի, այդպես էլ կվարվեմ։ Ի դեպ Կաղապար-կամուրջի կարիք կա։ Ժամանակս չի ներում, իսկ դու մասնագիտացել ես։ Եթե սարքես, շատ շնորհակալ կլինեմ։--beko 15:57, 27 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել
Իսկ ես այդ կաղապարը արդեն մի քանի օր է որ սկսել եմ:))) Տեսնում եմ ով ինչ թեմայով զբաղվում է և այդ կաղապարներ սարքում եմ:


Կոորդինատներ խմբագրել

Ձեզ ուզում եմ մեկ կարևորագույն հարցով դիմել: Մեր կոորդինատները վատ վիճակում են և ինձ օգնում այդ հարցերը լուծել Ռուսերեն Վիքիպեդիայից մեկ ադմին: Սակայն դրա համար պետք է խմբագրել MediaWiki:Common.css: Նա «սպեց» է այդ հարցերում: Դուք կարող եք բացել այդ էջը խմբագրումների համար որոշ ժամանակով?--Պանդուխտ 15:36, 28 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Ավելի հեշտ ձև գտա: Կարող եք տեղափոխել այս էջի ամբողջ բովանդակությունը այստեղ? Ինֆորմացիան ստուգված է, կասկածելու բան չկա:--Պանդուխտ 15:49, 28 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Կապված է Կաղապար:Coord-ի հետ: Հիմա կոորդինատները կրկնակի են և ուղղակի անշնորք (օրինակ, Բաքու հովածում)--Պանդուխտ 18:30, 28 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել
Ինչու չեք արձագանքում?--Պանդուխտ 12:36, 29 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել
Ինչու չեք ասում «այո, կարող եմ օգնել», կամ «ոչ, չեմ կարող օգնել»??? Չգիտեմ ինչ անեմ այս անորոշությունից:--Պանդուխտ 16:40, 31 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Պանդուխտ ջան, հազիվ թե կարողանամ օգնել։ Նայեցի բայց գլուխ չհանեցի։ --beko 17:18, 31 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Գլուխ պետք չե հանել:((( Միայն պետք է պատճենել այս էջի ամբողջ բովանդակությունը և միայն տեղադրել այստեղ: Ամենը արդեն արված է, պետք է միայն ադմինիստրատորի իրավունքները այդ տեքստը տեղափոխելու համար:((((--Պանդուխտ 17:45, 31 Հուլիսի 2010 (UTC):։;Պատասխանել
Եթե միայն այդքանը, ապա արդեն տեղափոխեցի։--beko 17:48, 31 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել
Իհարկե միայն այդքանն է, ես չեմ նստի ու պահանջի արեք այս, արեք այն: Լավ, շնորհակալություն օգնության համար:)--Պանդուխտ 18:10, 31 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել
Return to the user page of "Beko/Արխիվ/2010 հունվարից մինչև 2010 հուլիս".