Ֆիզիկա-աշխարհագրական պայմաններ խմբագրել

Տեկտոնական դրություն խմբագրել

Օրդովիկում Գոնդվանան, շարժվելով դեպի հարավ, անցել է Հարավային աշխարհագրական բևեռի շրջան (ներկայում դա Աֆրիկայի հյուսիսարևմտյան հատվածն է)։ Տեղի է ունեցել Պրոտո-Ֆարալոն օվկիանոսային լիտոսֆերային սալի (և, հավանաբար, Պրոտո-Խաղաղօվկիանոսյան սալի) տեղաշարժ դեպի Գոնդվանյան սալի հյուսիսային ծայրի տակ: Սկսվել է մի կողմից Բալթիական վահանի և մյուս կողմից Կանադա-Գրենդլանդական միասնական վահանի միջև տեղակայված Պրոտո-Ատլանտյան (Յապետուս) իջվածքի կրճատումը, ինչպես նաև օվկիանոսային տարածքի կրճատումը: Ամբողջ օրդովիկի ընթացքում տեղի է ունեցել օվկիանոսային տարածքների կրճատում, և եզրային ծովերի փակումը մայրցամաքային հատվածների տակ, ինչպիսիք են՝ Սիբիրյան, Պրոտո-Ղազախական և Չինական: Պալեոզոյում (ընդհուպ մինչև սիլուր-դևոնի սկիզբ) շարունակել է Կալեդոնյան ծալքավորությունը: Տիպիկ կալեդոնիդներ պահպանվել են Բրիտանական կղզիներում, Սկանդինավիայում, Հյուսիսային և Արևելյան Գրենլանդիայում, Կենտրոնական Ղազախստանում և Հյուսիսային Տիան Շանում, Հարավարևելյան Չինաստանում, Արևելյան Ավստրալիայում, Կորդիլերներում, Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ապալաչներում, միջին Տիան Շանում և այլ տարածաշրջաններում։ Արդյունքում Երկրի մակերևույթի ռելիեֆը, հատկապես Հյուսիսային կիսագնդում գտնվող մայրցամաքներներինը սիլուրի ժամանակաշրջանի վերջում դարձել է բարձրադիր և հակադրական: Վաղ դևոնում տեղի է ունեցել Պրոտո-Ատլանտյան խոռոչի փակումը և Եվրո-Ամերիկյան մայրցամաքի ձևավորումը, որ տեղի է ունեցել ներկայիս Սկանդինավիայի և Արևմտյան Գրենլանդիայի տարածքում Նախա-Եվրոպական մայրցամաքի և Նախա-Հյուսիսամերիկյան մայրցամաքների բախման հետևանքով: Դևոնում Գոնդվանայի տեղաշարժը շարունակվել է, արդյունքում Հարավային բևեռը հայտնվել է ժամանակակից Աֆրիկայի հարավային հատվածի և հավանաբար ներկայից Հարավային Ամերիկայի տեղում։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվել է Թետիս օվկիանոսի իջվածքը՝ Գոնդվանայի և հասարակածային գոտու երկայնքով մայրցամաքների միջև, գոյացել են երեք ամբողջությամբ օվկիանոսային սալեր՝ Կուլա, Ֆարալոն և Խաղաղօվկիանոսյան (որը սուզվել է Գոնդվանայի Ավստրալա-Անտարկտիկական ծայրամասի տակ)[1][2]։

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Дрейф материков и климаты Земли» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «5.2. Фанерозой: Палеозойская и мезозойская эры в истории Земли». Кафедра географии, природопользования и туризма ВСГАО. Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին. Վերցված է 2012-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)