Մասնակից:Voskanyan/Տոլիկ Առուշանյան

Voskanyan/Տոլիկ Առուշանյան

Տոլիկ Առուշանյան (1 ապրիլի, 1956, Դրախտիկ, Հադրութի շրջան - 5 սեպտեմբերի, 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Տոլիկ Առուշանյանը ծնվել է 1956 թ. ապրիլի 1-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում։ Տեղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում և ստացել շինարարի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Արցախյան շարժման ժամանակ անդամագրվել է հայրենի գյուղի ինքնապաշտպանական ջոկատում։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 5-ին «Կախանու խութ» դիրքում, երբ փորձում էր հանգցնել թշնամու կողմից հրդեհված ցորենի արտը։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Դրախտիկի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ