Մասնակից:Voskanyan/Վլադիմիր Աղաջանյան (ազատամարտիկ)
Վլադիմիր Աղաջանյան | |
---|---|
8 հոկտեմբերի, 1958 - 26 փետրվարի, 1992 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Խոջալու |
Պարգևներ |
Վլադիմիր Էդուարդի Աղաջանյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն խմբագրել
Վլադիմիր Աղաջանյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1973 թ. ավարտել է քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, իսկ 1977-ին՝ գյուղատնտեսական տեխնիկումի «Ագրոնոմիա» բաժինը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում, զորացրվելուց հետո աշխատանքի ընդունվել Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատում՝ որպես քարտաշ։ 1988 թ-ից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր, ծառայել է թիվ 1 վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Հադրութի, Լեսնոյեի, Ջամիլուի, Քարին տակի, Մալիբեկլուի, Ղուշչիլարի, Խոջալուի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 26-ին՝ Խոջալուի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Հոկտեմբերի 8 ծնունդներ
Կատեգորիա:Փետրվարի 26 մահեր
Կատեգորիա:1992 մահեր
Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ