Մասնակից:Voskanyan/Սուրեն Ալթունյան

Voskanyan/Սուրեն Ալթունյան
Մահվան վայրԼՂՀ Կարախանբեյլի

Սուրեն Ալթունյան (16 մայիսի, 1957, Հին Թաղեր, Հադրութի շրջան - 28 հունվարի, 1994, Կարախանբեյլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Ալթունյանը ծնվել է 1957 թ. մայիսի 16-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-78 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ստացել է տրակտորիստի մասնագիտություն և աշխատել հարազատ գյուղում։ Անդամագրվել է արցախյան պայքարին, մասնակցել Հադրութի շրջանում իրականացված բոլոր ռազմագործողություններին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 28-ին Կարախանբեյլիում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել