Սլավիկ Ալեքսանդրի Ոսկանյան
9 փետրվարի, 1953 - անհայտ
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մոշխմհատ, Ասկերանի շրջան

Սլավիկ Ոսկանյան (9 փետրվարի, 1953, Մոշխմհատ, Ասկերանի շրջան - անհայտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Սլավիկ Ոսկանյանը ծնվել է 1953 թ. փետրվարի 9-ին Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղում։ Ավարտել է Կարաբուլախ (այժմ՝ Ակնաղբյուր) գյուղի ութամյա դպրոցը։ Այնուհետև աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ 1972-74 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում։ Արցախյան շարժման ժամանակ ծառայել է Ստեփանակերտի թիվ 3 գումարատակում։ Մասնակցել է մի շարք բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին։ Անհայտ կորել է 1993 թ. ապրիլի 2-ին Մարտակերտի շրջանի «Պուշկեն-յալ» տեղամասում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Փետրվարի 9 ծնունդներ Կատեգորիա:1953 ծնունդներ