Մասնակից:Voskanyan/Սամվել Աղաբաբյան
Սամվել Իշխանի Աղաբաբյան | |
---|---|
Պատկեր:Սամվել Աղաբաբյան.jpg | |
28 սեպտեմբերի, 1955 - 25 ապրիլի, 1994 | |
Ծննդավայր | Խանաբադ, Ասկերանի շրջան |
Մահվան վայր | Սումա, Աղդամի շրջան |
Սամվել Աղաբաբյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
խմբագրելՍամվել Աղաբաբյանը ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում։ Ավարտել է տեղի ութամյա դպրոցը և Ստեփանակերտի թիվ 21 պրոֆտեխուսումնարանը, ստացել ծեփագործի մասնագիտություն և միաժամանակ միջնակարգ կրթություն։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Լեհաստանում։ Զորացրվելուց հետո ավարտել է ավտոդպրոցն ու աշխատել որպես վարորդ՝ Ստեփանակերտում, այնուհետև՝ Ասկերանի շրջանի մշակույթի տանը, իսկ վերջին տարիներին՝ Ստեփանակերտի գինու գործարանում։
Արցախյան գոյապայքարին մասնակցել է 1991 թ.։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 25-ին Աղդամի շրջանի Սումա գյուղի ազատագրման ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Խանաբադի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Սեպտեմբերի 28 ծնունդներ
Կատեգորիա:1955 ծնունդներ
Կատեգորիա:Ապրիլի 25 մահեր
Կատեգորիա:1994 մահեր
Կատեգորիա:Խանաբադ գյուղում ծնվածներ
Կատեգորիա:Աղդամի շրջանում մահացածներ