Մասնակից:Voskanyan/Գրիգորի Ալուխանյան

Գրիգորի Մուշեղի Ալուխանյան
Պատկեր:ԱԼՈՒԽԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՇԵՂԻ.jpg
1953 դեկտեմբերի 2 - անհայտ
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սումգայիթ

Գրիգորի Ալուխանյան (2 դեկտեմբերի, 1953, Սումգայիթ - անհայտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Ալուխանյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 2-ին Սումգայիթ քաղաքում։ Ութամյա կրթություն է ստացել տեղի միջնակարգ դպրոցներից մեկում, այնուհետև ուսումը շարունակել պրոֆտեխուսումնարանում։ Աշխատել է քիմիական կոմբինատում որպես բանվոր։ 1988 թ. ընտանիքով բռնագաղթել է Ստեփանակերտ և աշխատել Էլեկտրատեխնիկական գործարանում։ 1992 թ. հուլիսի 21-ին զինվորագրվել է ինքնապաշտպանական ջոկատներից մեկում։ Անհայտ կորել է 1994 թ. հունվարի 15-ին Ֆիզուլիի շրջանի Սեիդահմեդլի գյուղի մերձակա տարածքում մղված մարտում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել