Մասնակից:Voskanyan/Գենադի Առաքելյան
Գենադի Զարմիկի Առաքելյան | |
---|---|
11 օգոստոսի, 1963 - 18 ապրիլի, 1994 | |
Ծննդավայր | Սումգայիթ |
Մահվան վայր | Գյուլիջա, Աղդամի շրջան |
Գենադի Առաքելյան (11 օգոստոսի, 1963, Սումգայիթ - 18 ապրիլի, 1994, Գյուլիջա, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
խմբագրելԳենադի Առաքելյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 11-ին Սումգայիթ քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցներից մեկը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է ծննդավայրում։ 1988 թ. սումգայիթյան իրադարձություններից հետո ընտանիքով տեղափոխվել է Գեորգևսկ քաղաք։ 1990 թ. բնակություն է հաստատել ՀՀ Սևան քաղաքում, նույն թվականին տեղափոխվել է Թալիշ։ Մասնակցել է մի շարք պաշտպանական մարտերի և Շուշիի ազատագրմանը։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 18-ին Աղդամի շրջանի Գյուլիջա գյուղի մոտ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Սևան քաղաքի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գենադի Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-03-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Օգոստոսի 11 ծնունդներ
Կատեգորիա:1963 ծնունդներ
Կատեգորիա:Ապրիլի 18 մահեր
Կատեգորիա:1994 մահեր
Կատեգորիա:Սումգայիթ քաղաքում ծնվածներ