Voskanyan/Արայիկ Ոսկանյան
Պաշտոնշտաբի պետ

Արայիկ Ոսկանյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Արայիկ Ոսկանյանը ծնվել է 1971 թ. հունվարի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտելով թիվ 7 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը։ Ուսումը կիսատ թողնելով՝ վերադարձել և զինվորագրվել է հրետանային դիվիզիոնում։ Այնուհետև որպես շտաբի պետ ծառայել է Շուշիի, Տոնաշենի ու Հադրութի զորամասերում։ Մասնակցել է մի շարք ազատագրական մարտերի։ Ուներ կապիտանի զինվորական կոչում։ Սովորել է Սանկտ-Պետերբուրգի հրետանային ակադեմիայում, որտեղ հիվանդացել է, վերադարձել ու շարունակել է ծառայությունը, սակայն երկարատև բուժումներից հետո մահացել է 2001 թ. փետրվարի 20-ին։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ