Ավետիք Լյովայի Այվազյան
19 օգոստոսի, 1972 - 12 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Սրխավենդ

Ավետիք Այվազյան (19 օգոստոսի, 1972, Ստեփանակերտ - 12 մարտի, 1992, Սրխավենդ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Ավետիք Այվազյանը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 19-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 10 միջնակարգ դպրոցում ստացել է ութամյա, իսկ գիշերօթիկում՝ միջնակարգ կրթություն։ 1990 թվականին զինկոմիսարիատի կողմից ուղարկվել է ավտոդպրոց։ Միաժամանակ, սպորտվարչությունում հասարակական հիմունքներով աշխատել որպես կարատեի մարզիչ, Լենինգրադում կայացած կարատեի մրցումներում երրորդ, իսկ Աբովյանում ու Երևանում` առաջին տեղեր է գրավել։ Զինվորական ծառայությունն անցել է Ստավրոպոլի երկրամասում։ Մասնակցել է ԼՂՀ տարածքային ամբողջականության համար մղված մարտերին։ Ծառայել է թիվ 1 վաշտում։ Զոհվել է 1992 թվականի մարտի 12-ին Սրխավենդում։ Պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Օգոստոսի 19 ծնունդներ Կատեգորիա:1972 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 12 մահեր Կատեգորիա:1992 մահեր