Մասնակից:Vladimir.Poghosyan/Աշխարհի բնակչության աճի դինամիկան

դինամիկան, World Population Growth Dynamics[2]

խմբագրել

Սկսած նախնադարյան համայնական հասարակությունից մարդկության բնական աճի տեմպերը բավական բարձր էին, բայց և միաժամանակ բավական բարձր էր նաև մահացության ցուցանիշը: Արդյունքում կյանքի միջին տևողությունը նախնադարյան համայնական հասարակությունում այդքան էլ մեծ չէր, իսկ բնական աճը մեկ հազարամյակում կազմում էր ընդամենը 1,0-2,0%: Համաշխարհային բնակչության աճի տեմպերն արագացան միայն նեոլիթյան դարաշրջանում, երբ պատմական անցում կատարվեց նստակեցության, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվելը որոշակիորեն բարելավեց մարդկանց կենցաղային պայմանները: Արդյունքում, եթե Ք. Ա. 7-րդ հազարամյակում երկրի բնակչությունը գնահատվում է մոտ 10 միլիոն, ապա Ք. Ա. 5-րդ հազարամյակում այն արդեն կազմում էր 30 միլիոն: Արդեն մեր թվարկության սկզբին ի համեմատություն Ք. Ա 5-րդ հազարամյակի երկրի բնակչությունն աճել էր մոտ 10 անգամ և ըստ Ֆ. Մարկուզոնի` կազմում էր մոտավորապես 327 միլիոն մարդ[1]:

Այսպիսով, Հռոմեական կայսրության սկզբնական շրջանում Ասիայի բնակչությունը կազմում էր 200 միլիոն, Ամերիկայում` 40,  Աֆրիկայում` 30, Ավստրալիայում և Օվկիանիայում 1,5, իսկ Եվրոպայում` մոտ 35 միլիոն մարդ: Մարդկության բնական աճի ավելի բարենպաստ պայմաններ առաջացան ֆեոդալիզմի դարաշրջանում: Այս դարաշրջանին հատուկ է բնակչության բարձր աճը, քանի որ դա շահավետ էր բնակչության բոլոր հասարակական շերտերին: Արդեն 1000 թվականին աշխարհի բնակչությունը կազմում էր մոտ 300 միլիոն մարդ, իսկ 1500 թվականին` 450 միլիոն[2]:

Ք.ա. 1 թ. 327 միլիոն  
1000 թ. 300 միլիոն
1200 թ. 350 միլիոն
1400 թ. 300 միլիոն
1500 թ. 450 միլիոն
1600 թ. 480 միլիոն
1700 թ. 550 միլիոն
1800 թ. 880 միլիոն

ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ[3]

1900 թ. 1 միլիարդ
1930 թ. 2 միլիարդ
1950 թ. 2,5 միլիարդ
1960 թ. 3 միլիարդ
1980 թ. 4,4 միլիարդ
1990 թ. 5,2 միլիարդ
2000 թ. 6 միլիարդ
2011 թ. 7 միլիարդ

                                         Աշխարհի բնակչության աճի պատմական միտումները[4]                     

խմբագրել

           Այսքանով հանդերձ չպետք է  ենթադրել, որ կենսամակարդակի բարելավման պայմաններում կապիտալիզմի դարաշրջանում մահությունն ինքնաբերաբար նվազեց: Մահացության ցուցանիշները բարձր էին ոչ միայն ֆեոդալիզմի, այլև կապիտալիզմի դարաշրջաններում: Այսպես, օրինակ, 18-րդ դարի առաջին կեսին Իոհան Սեբաստիան Բախին ունեցել է 20 երեխա, որոնցից կենդանի են մնացել միայն 10-ը: Հայտնի է, որ այդ ժամանակաշրջանում ապրած անգլիական թագուհի Աննան ունեցել է 17 երեխա, բայց նրանցից մեկամյա հասակի է հասել ընդամենը մեկ տղա երեխա: Պետք է նաև հաշվի առնել, որ այս ամենը կատարվել է թագավորական ընտանիքում, որին սպասարկում էին Անգլիայի լավագույն բժիշկները:

           Այնուամենայնիվ, կենսամակարդակի աստիճանական բարելավումը և բժշկագիտության աննախընթաց զարգացումը հանգեցրին մահացության կրճատմանը, որի արդյունքում նկատվեց աշխարհի բնակչության դինամիկ աճ: Այս օրինաչափությունը խախտվեց ընդամենը մեկ անգամ` 14-րդ դարում` ժանտախտի նշանավոր համաճարակի ժամանակ (1348-1350): Ժանտախտի հետևանքով Եվրոպայի բնակչությունը կիսով չափ նվազեց: Բնակչության անկումն այնքան մեծ էր, որ անգամ հիսուն տարի հետո այն չվերականգնվեց: Այս իրադարձությունը մեծապես ազդեց աշխարհի բնակչության աճի տեմպերին:

           16-17-րդ դարերում Եվրոպայի բնակչության աճի տեմպերն արագանում են: 1700 թ-ին արդեն Եվրոպայի բնակչությունը կազմում էր ավելի քան 100 միլիոն, իսկ 1800 թ-ին` մոտավորապես 200 միլիոն մարդ: Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Ֆրանսիայի բնակչությունը կազմում էր ավելի քան 27 միլիոն, որը 2.5 անգամ գերազանցում էր Մեծ Բրիտանիայի տվյալ ժամնակաշրջանի բնակչության թվաքանակը: Այս շրջանում գերմանական պետություններում ապրում էր մոտավորապես 24 միլիոն մարդ, իսկ Հունաստանում` ընդամենը 1 միլիոն[4]:

           16-17-րդ դարերում Ասիայի բնակչության աճի տեմպերը համանման էին բացառությամբ Առաջավոր Ասիայի, որի բնական աճը մեծապես տուժել էր Օսմանյան պետության քաղաքականության պատճառով: 1800 թ-ի դրությամբ Ասիայի բնակչությունը կազմում էր մոտավորապես 600 միլիոն մարդ, որից 200 միլիոնը Հնդկաստանում, 300 միլիոնը Չինաստանում: Այսպիսով, այս երկրներից յուրաքանչյուրի բնակչությունն ավելի շատ էր, քան եվրոպական երկրներինը միասին վերցրած: Առավել դրամատիկ էր Աֆրիկայի դեմորագրաֆիական պատկերը: Ստրկավաճառության պատճառով այն կորցրեց տասնյակ միլիոնավոր բնակիչներ և այսօրվա դրությամբ Աֆրիկան Աշխարհի առավել քիչ բնակեցված շրջաններից է:

           Այսպիսով, համաշխարհային բնակչության աճի տեմպերը աշխարհի տարբեր շրջաններում իրարից բացարձակապես տարբեր են: Այս տարբերությունը պահպանվեց մինչև 19-րդ դարը: Եթե վերցնենք Եվրոպան, ապա բնակչության առավելի աճի տեմպեր գրանցվել են Մեծ Բրիտանիայում, որտեղ մեկդարյա ժամանակաշրջանում բնակչությունն ավելացել է 3.5 անգամ և կազմել է 37 միլիոն ընդդեմ Ֆրանսիայի 39 միլիոն բնակչության: Այսպիսով, Անգլիան և Ֆրանսիան բնաչության թվաքանակով համարյա մրցակցում  էին: Սակայն բնակչության թվաքանակով Եվրոպայում առաջնությունը զբաղեցնում է Գերմանիան` 57 միլիոն մարդ: Չնայած Եվրոպայի բնակչության արտագաղթը անդրօվկիանոս, այնուամենայնիվ աճի տեմպերը պահպանվեցին: Ինչպես հայտնի է 19-րդ դարի ընթացքում Եվրոպայից Ամերիկա են  գաղթում մոտ 30 միլիոն մարդ, ընդ որում դրանք հիմնականում բավական երիտասարդ և նախաձեռնող մարդիկ էին, մեծ մասամբ տղամարդիկ:

           Ասիայում, ի համեմատություն նախորդ դարաշրջանի, պատկերը չի փոխվում: Այստեղ ծնելիության բարձր մակարդակն ուղեկցվում էր մահացության նույնպես բարձր մակարդակով: Այստեղ միակ բացառությունը կազմում էր Ճապոնիան: այսպիսով, 19-րդ դարում աշխարհի բնակչությունն աճում է Եվրոպայում և հատկապես Հյուսիսային Ամերիկայում: 1900 թ-ի դրությամբ Եվրոպայում ապրում էր աշխարհի բնակչության 18, Ասիայում` 57, Աֆրիկայում` 8 և Հյուսիսային Ամերիկայում` 5 տոկոսը[5]:

           20-րդ դարի Եվրոպայում կարելի է առանձնացնել երկու ժամանակաշրջան, երբ գրանցվեցին բնակչության աճի բարձր տեմպեր: Այդ երկու ժամանակաշրջանն էլ համընկնում է համաշխարհային պատերազմներին ավարտին, երբ անհրաժեշտ էր վերականգնել բնակչության հավասարակշռությունը, ինչպես նաև նվազել էր մահացության մակարդակը` ի հաշիվ բժշկագիտության ձեռքբերումների:

           Միաժամանակ պետք է նաև նշել, որ չի կարելի այս շրջանի Եվրոպան ընդունել որպես մեկ միասնական, այստեղ բնակչության աճը տարբեր տարածաշրջաններում ուներ իր տարաշրջանային առանձնահատկությունները: Արևմտյան, Հյուսիսային, Հարավային և Արևելյան Եվրոպաները բավական առանձնանում էին իրենց բնակչության աճի տեմպերով:

           Ընդհանուր առմամբ, մինչպատերազմյան ժամանակաշրջանում Եվրոպայում ավարտվեց անցումը բնակչության ժամանակակից վերարտադրությանը: Արդյունքում Եվրոպայում տիրող դարձավ կամ պարզ վերարտադրությունը, կամ ավելի մոտ պարզին: Որոշ երկրներում նույնիսկ ցածր վերարտադրության տեմպեր գրանցվեցին: Դրա տիպիկ օրինակը Ֆրանսիան է, որտեղ հետպատերազմյան շրջանում բնակչության բնական աճը ուներ բացասական տեմպեր: Այսպիսով, բնական աճը Եվրոպայում հետպատերազմյան տարիներին սկսեց նվազել: 1980-ական թվականներին բնական աճի բարձր տեմպեր գրանցվեց Իռլանդիայում, ինչպես նաև Միջերկրածովյան ավազանում` Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում: Իսկ շատ երկրներում` Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում, բնակչության բնական աճը մոտեցավ զրոյական աստիճանի:

           Ներկայումս Եվրոպայում նկատվում է բնակեցված շրջանների և դրանց բնական աճի տեմպերի մեծ անհավասարություն: Օրինակ Իսպանիայում ապրում է Եվրոպայի բնակչության մոտ 10 տոկոսը, սակայն բնակչության բնական աճի բարձր ցուցանիշներով, այս երկիրը տալիս է եվրոպական բնակչության ընդհանուր աճի մոտ կեսը: Հետաքրքրական է, որ Եվրոպային հատուկ է նաև բնակչության բնական աճի սեզոնային տատանումները: Ամուսնությունները հիմնականում գրանցվում են գարնանը, իսկ ծնելիության պիկը համընկնում է  նույնպես գարնանը: Օրինակ ֆրանսիայում ծնելիության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են ապրիլ-մայիս ամիսներին: Մյուս կողմից, Եվրոպայում մահացության ցուցանիշն ավելի կայուն է, սակայն դա ակնհայտորեն առավելագույնին է հասնում ձմռանը, որը հետևանք է գրիպի համաճարակների պարբերական կրկնման[6]:

           Ներկայումս զարգացած կապիտալիստական երկրներոն ունեն բնակչության ծնելիության ամենացածր ցուցանիշն աշխարհում` զուգադրելով նաև մահացության միջին ցուցանիշը:  Որպես արդյունք` բնակչության վերարտադրության անհամեմատ դանդաղ տեմպեր: Եթե ծնելիության ցուցանիշին ավելացնենք մահացության ցուցանիշը, ապա կստանանք մի նոր ցուցանիշ, որն անվանում են <<բնակչության շրջանառություն>>: Աշխարհում յուրաքանչյուր տարի բնակչությունը թարմացվում է 4.5 տոկոսով, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներում` միջինում 2.5 տոկոսով: Այսպիսով, եվրոպական երկրներում բնակչության շրջանառությունը կատարվում է երկու անգամ դանդաղ, քան համաշխարհային միջինը, և դա բավական լավ ցուցանիշ է:

           Սկսած 20-րդ դարի կեսից զարգացող երկրներում կտրուկ բարձրացավ բնակչության բնական աճը` առաջ բերելով ժողովրդագրական պայթում: Այն տեղի ունեցավ  ժողովրդագրական վերարտադրության մի տեսակից մյուս տեսակին անցնելու հետևանքով: Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում արագորեն նվազում է  մահացության ցուցանիշը, իսկ ծնելիության բարձր աճը չի դադարում: Այս պայմաններում նորածինների թվաքանակը սկսում է մեծապես գերազանցել մահացածներին: Եվ երեխաների մասնաբաժինը Աֆրիկայում 1950-60-ական թթ-ին կազմում էր 40 տոկոս, իսկ որոշ երկրներում առանձին վերցրած` ավելի քան 50 տոկոս[./Http://www.demoscope.ru/weekly/knigi/shelestov/shelestov.pdf [7]]:

           Այսպիսով, այս երկրներում առաջանում է ծնելիության և մահացածության հավասարակշռության խախտում: 1970-1990-ական թթ-ին բնական աճի տեմպերը, իհարկե, այս երկրներում դանդաղեցին, սակայն պահպանեցին իրենց բարձր տեմպերը: Այսպիսով, 1990-ական թվականների երկրորդ կեսին միջին տարեկան բնական աճի տեմպերը Եվրոպայում կազմում էր միջինը 0.5, Ասիայում` 2.0, Աֆրիկայում` 3.0 տոկոս: Նման հսկայական աճը այս երկրների տնտեսության զարգացման համար առաջացնում է  մեծ խնդիրներ: Արդյունքում այդ երկրները, մասնավորապես աֆրիկական, դառնում են լիակատար աղքատության շրջաններ[8]:

           Զարգացող երկրներում տեղի ունեցած ժողովրդագրական <<պայթունը>> մեծապես արագացրեց աշխարհի բնակչության աճը: Եթե 1950-ական թվականներին աշխարհի բնակչության տարեկան միջին աճը կազմում էր 50 միլիոն մարդ, ապա 1960-ական թվականներին այն միջինում 65 միլիոն էր, 1970-ական թվականներին` 70, 1980-ական թվականներին` 80, իսկ 1990-ական թվականներին` 90 միլիոն մարդ: Այս թվերը ներկայացնում են աշխարհի բնակչության բնական աճի տեմպերը: Մեկ միլիարդի այն հասավ 1820 թվականին, երկու միլիարդի` 1930 թ-ին, երեքի` 1961 թվականին, չորսի` 1976 թվականին, հինգի` 1987 թվականին, վեցի` 1999 թվականին:

Ներկայումս աշխարհի բնակչությունը կազմում է 7 միլիարդ մարդ: Այսպիսով, եթե մարդկության պատմության ընթացքում բնակչության թիվն ավելացել է ավելի կամ պակաս սահուն, ապա 20-րդ դարի երկրորդ կեսին այն սկսում  է թռիչքաձև աճել[9]: Բնակչության աճի այսպիսի տեմպեր աշխարհում երբևէ չեն գրանցվել, և ինչպես կարծում են գիտնականները, այլևս երբեք այսպիսի տեմպեր չեն լինի[10]:

Այսպիսով, առաջին միլիարդին հասնելու ճանապարհը զբաղեցրեց մարդկության ժողովրդագրական պատմության գրեթե ամբողջ ընթացքը, երկրորդ միլիարդի ճանապարհը` մեկ հարյուրամյակ, իսկ հետո բավարար էր անգամ մեկ տասնամյակը: Այնուամենայնիվ, աշխարհի տարբեր մայրցամաքներում բնակչության աճի տեմպերը լիովին տարբեր էին: Բնակչության աճի ամենացածր մակարդակը Եվրոպայում է, իսկ ամենաբարձրը` Լատինական Ամերիկայում, Ասիայում և հատկապես Աֆրիկայում Այսպես, 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում Աֆրիկայի բնակչությունն ավելի քան եռապատկվեց:



[1] Маркузон Ф. Д., Население мира от начала нашей эры до середины XX в., в сб.: Вопросы экономики, планирования и статистики, М., 1957.

[2] Естественное движение населения современного мира, М., 1974.

[3] Урланис Б. Ц., Рост населения в Европе, М., 1941.

[4] Брук С. И.. Население мира. Этно-демографический справочник, М., 1981.

[5] Демографический энциклопедический словарь/Гл.ред. Валентей Д.И. М.:Советская энциклопедия – 1985.

[6] А. Я. Боярский, Д. И. Валентей, А. Я.Кваша. Основы демографии М, 1980.

[7] Шелестов Д. К. Демография: история и современность. М., 1983.

[8] Д. И. Валентей, А. Я Кваша . Основы демографии. - М., 1989.

[9] Демография. (под ред. Д. И. Валентея) - М.: Высшая школа, 1997.

[10] В. М. Медков. Демография. Ростов на Дону. 2002.

  1. World Urbanization Prospects: The 2018 Revision. UN. 2019-08-30. էջեր 9–31. ISBN 978-92-1-004314-4.
  2. «World population trends». www.unfpa.org (անգլերեն). Վերցված է 2019-11-26-ին.
  3. «60% населения мира проживает в Азии, 17% - в Африке, к концу века эти доли могут составить, соответственно, 43% и 40%». www.demoscope.ru. Վերցված է 2019-11-26-ին.
  4. «The World Economy». www.theworldeconomy.org. Վերցված է 2019-11-26-ին.