Մասնակից:Velvet Bride/Նիք Դրեյք
Velvet Bride/Նիք Դրեյք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Նիկոլաս Ռոդնի Դրեյք |
Ծնվել է | 1948թ. հունիսի 19 Ռանգուն, Մյանմա |
Մահացել է | 1974թ. նոյեմբերի 25 (տարիքը՝ 26) Թենուորթ-ին-Արդեն, Ուորիկշիր, Անգլիա |
Ժանրեր | Ֆոլկ |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան, կիթառահար |
Գործունեություն | 1969–1974 |
Լեյբլ | Island Records |
Կայք | Bryter Music |
Նիկոլաս Ռոդնի «Նիք» Դրեյքը (անգլ.՝ Nicholas Rodney "Nick" Drake) (1948թ. հունիսի 19 – 1974թ. նոյեմբերի 25) անգլիացի երգիչ-երգահան է։ Առավելապես հայտնի է իր մելանխոլիկ և թախծոտ ստեղծագործություններով, որոնցում շեշտը դրված է քնարերգության և մատներով նվագվող ակուստիկ կիթառի բարդ պարտիաների վրա։ Լինելով վիրտուոզ կիթառահար՝ վարպետորեն տիրապետում էր նաև դաշնամուրին, կլարնետին և սաքսոֆոնին։ Դրեյքը մահացել է 26 տարեկանում, իսկ նրա աշխատանքները, իր կյանքի տարիներին գրեթե անհայտ մնալով, ժամանակի ընթացքում հայտնվել են պրոֆեսիոնալ երաժիշտների և առհասարակ երաժշտասեր հասարակության ուշադրության կենտրոնում, և նա մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այժմ Դրեյքը համարվում է անգլիացի ամենաազդեցիկ երգիչ-երգահաններից մեկը։[1]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Dann, Trevor (2006). Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, Da Capo Press. London. 2006. ISBN 0-306-81520-6, էջ 9, 10, 79, 184
Կատեգորիա:Անգլիացի երգիչ-երգահաններ Կատեգորիա:Անգլիացի կիթառահարներ