Մասնակից:Vahe Karapetyan/Ավազարկղ

Գեորգենի փոփոխական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Գեորգենի
Տեսակ Գեորգենի փոփոխական
Լատիներեն անվանում
DAHLIA VARIABILIS


Գեորգենի փոփոխական, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա արմատապալարավոր, չափազանց լայն տարածում ունեցող բույս է։ Ծագում է Կենտրոնական Ամերիկայից։ Ցողունը սնամեջ է, խիստ ճյուղավորված, 25-300 սմ բարձրությամբ։

Նկարագրություն խմբագրել

Տերևները կտրտված փետրաձև են, երբեմն՝ ամբողջաեզր, արմատները խիստ հաստացած են և մեծ քանակությամբ ինուլին են պարունակում։ Ստվերատար ու ջերմասեր բույս է, սակայն վատ է տանում շոգը և օդի չորությունը։ Գերադասում է չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերը։ Մեր պայմաններում բաց գրունտում չի ձմեռում և ամեն տարի աշնանը անհրաժեշտ է պալարները հանել հողից և մինչև գարուն պահել համապատասխան օդաջերմային ռեժիմ ունեցող շենքերում (3-5°C-ի տակ)։

Գեորգենին ծաղկում է առատորեն, մինչև վաղ աշնանային ցրտահարությունները։ Բազմանում է սերմերով, կտրոններով և պալարներով, բացառիկ դեպքում՝ նաև պատվաստով։ Կտրոններով աճեցված բույսերը մյուսների համեմատությամբ 10-12 օր ուշ են ծաղկում։ Պալարների կիսման եղանակով բազմացնելու դեպքում յուրաքանչյուր կտրոնի վրա պետք է թողնել արմատավզիկի մի մասը՝ բողբոջի հետ միասին։ Մշակության մեջ հայտնի են գեորգենու մի քանի հազար տեսակներ, որոնք տարբերվում են ծաղկաբույլերի մեծությամբ, ձևով և գույնով։

Գեորգենին լայնորեն օգտագործվում է միքսբորդերների, ծաղկանոցների, ծաղկաթմբերի ձևավորման, ինչպես նաև կտրած ծաղիկներ ստանալու համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987




== Քիմիական բաղադրություն == բույսը պարունակում է գլիկոզիդ ռանունկուլին, որը ճեղքվելով, տալիս է գլյուկոզա և ցնդող, կծու համով, սուր հոտով, մաշկը գրգռող պրոտոանեմոնին, որն էլ իր հերթին ճեղքվելով, վեր է ածվում անեմոնինի և վերջապես՝ անեմոնաթթվի։ Բացի սրանից, քնախոտի մեջ հայտնաբերվել են նաև սապոնիններ, ֆիտոնցիդներ, դաբաղիչ նյութեր և խեժ։ Պրոտոանեմոնինը համարվում է բջջային թույն։