Մասնակից:Vahagn0105/Սևագրություն/ԱՎԾ
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀՀ ԱՎԾ |
Ենթարկում | Հայաստանի նախագահ |
Շտաբակայան | Հայաստան, Երևան |
Կայք | armstat.am |
Պատմություն խմբագրել
Հայաստանի վիճակագրական համակարգը սկսել է գործել 1921թ., երբ ստեղծվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: Մինչ 1990թ. Հայաստանի կենտրոնական վիճակագրության վարչության վիճակագրական աշխատաքն իրականացվել է ԽՍՀՄ կենտրոնական վիճակագրության վարչության անմիջական ղեկավարության ներքո, որը կրում է լիակատար պատասխանատվություն հանրապետությունում վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար: 2000թ. ՀՀ ԱՎԾ հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրները իրականացնելիս անկախ է ՀՀ պետական և տեղեկատվական ինքնակառավարման մարմիններից: ՀՀ ԱՎԾ-ն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն ՀՀ տարածքում: Ծառայությունը` որպես պետական վիճակագրություն իրականացնող մարմին, իրականացնում է սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված աշխատանքներ:[1]
Առաքելությունն ու նպատակները խմբագրել
ՀՀ ԱՎԾ-ի հիմնական առաքելությունն է հավաքագրել և հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության և հասարակության օգտագործման համար: Կարևորագույն նպատակներից է սպառողներին շուկայի պահանջարկին համապատասխան վիճակագրական արտադրանքի տրամադրումը: Ծառայության հիմնական խնդիրներն են`
- տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը,
- միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը,
- պետական վիճակագրական ռեգիստրի վարումը,
- վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը,
- վիճակագրական տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը,
- միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին` վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելու աջակցությունը,
- պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը,
- մարդահամարների անցկացումը:[2]
Կառուցվածք խմբագրել
ՀՀ ԱՎԾ-ն կազմված է նախագահից և ծառայության աշխատակազմից: Ծառայության աշխատակազմի կառավարման բարձրագույն մարմինը ՀՀ վիճակագրության պետական խորհուրդն է, որն իրականացնում է պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև ՀՀ-ում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումը: Խորհուրդը`
- հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը,
- հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը ՀՀ պետական բյուջեի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում,
- վերահսկում է պետական վիճակագրական աշխատաքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը,
- ընդունում է վիճակագրության բնագավառի իրավական ակտեր,
- իրականացնում է այլ լիազորություններ:
Ծառայությունը կառավարում է նախագահը: Նախագահն ունի տեղակալ, որը պաշտոնի է նշանակվում և ազատվում Խորհրդի կողմից` Ծառայության նախագահի նեկայացմամբ:
Ծառայության նախագահ[3]
- Ստեփան Մնացականյան
Նախագահի տեղակալ
- Լևոն Միրզոյան
Նախագահի գլխավոր խորհրդական
- Ջուլիետտա Միրզոյան
Գծային ստորաբաժանումներ խմբագրել
- տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին,
- սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրական բաժին,
- աշխատանքի վիճակագրության բաժին,
- մարդահամարի և ժողովրդագրության բաժին,
- գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին,
- վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության և դասակարգիչների բաժին,
- մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին,
- վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրական բաժին,
- ֆինանսների վիճակագրության բաժին,
- արդյունաբերության վիճակագրության բաժին,
- գյուղատնտեսության վիճակագրության բաժին,
- տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին,
- շինարարության վիճակագրության բաժին,
- առևտրի և այլ ծառայությունների բաժին,
- բիզնես ռեգիստրի բաժին,
- պարենային ապահովության վիճակագրության բաժին,
- միջազգային վիճակագրական համագործակցության բաժին,
- ամփոփ վիճակագրության, հրապարակումների և մարքեթինգի բաժին:[3]
Ֆունկցիոնալ ստորաբաժանումներ խմբագրել
- իրավաբանական բաժին,
- տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին
- վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին,
- հաշվապահական հաշվառման բաժին,
- բյուջետային պլանավորման բաժին,
- տնտեսական բաժին,
- կադրերի բաժին,
- հատուկ բաժին,
- ընդհանուր բաժին:[3]
Արտաքին հղումներ խմբագրել
Հղումներ խմբագրել
Կատեգորիա: Հայաստանի կազմակերպություններ Կատեգորիա: Ստանդարտացման կազմակերպություններ