Tnktnp/Ավազարկղ
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 8, 1998 (25 տարեկան)
Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Մասնագիտությունյութուբյան աստղ, երգիչ, երգահան

Շոն Փիթեր Ռաուլ Մենդես (անգլ.՝ Shawn Peter Raul Mendes, ), կանադացի երգիչ, երգերի հեղինակ։ Հայտնի է դարձել 2013 թվականից «Vine» հավելվածում` կարճ երաժշտական նյութեր տեղադրելով[1]։ 2014 թվականի դրությամբ հանդիսացել է 3-րդ ամենաշատ հետևորդներ ունեցող վայները։

Մենդեսի կողմից թողարկված դեբյուտային «Life of the Party» սինգլը հայտնի դարձավ ծննդավայր Կանադայում։

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Կանադայի Տորոնտո քաղաքում և մեծացել Պիկերինգում։ Մայրը՝ Քերենը, անշարժ գույքի գործակալ է, իսկ հայրը՝ Մանուել Մենդեսը, գործարար։ Հայրն ունի պորտուգալական արմատներ, իսկ մայրը՝ անգլիական։ Ունի փոքր քույր։

Կարիերա խմբագրել

 
Հարցազրույց «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողի հետ, 2014թ․

2013-2015: Handwritten խմբագրել

Մենդեսը սովորել է կիթառ նվագել ՅուԹյուբում տեսանյութեր դիտելով 2012 թվականին, երբ նա 13 տարեկան էր[2]: Ավելի քիչ, քան մի տարի հետո նա սկսել է քավեր-վիդեոներ տեղադրել Vine-ում՝ մի քանի ամսում հավաքելով միլիոնավոր դիտումներ և հետևորդներ: 2014 թվականի օգոստոսի տվյալներով նա հետևորդների քանակով երրորդ տեղն էր զբաղեցնում Vine-ում[3]: Մենեջեր Էնդրյու Գերտլերը հայտնաբերել է նրան 2013 թվականի նոյեմբերին՝ բերելով նրան Island Records 2014 թվականի հունվարին: Նա պաշտոնապես թողարկել է իր առաջին սինգլը՝ «Life of the Party»-ն, հունիսի 26-ին, 2014 թվական: «Something Big»-ը՝ նրա երկրորդ սինգլը, թողարկվել է նոյեմբերի 6-ին, 2014 թվական[4]:

Յութուբյան դեմք Օսթին Մահոունի հետ Մենդեսը մասնակցել է համերկրյա շրջագայությունների։ 2014 թվականին արժանացել է «Teen Choice» մրցանակի՝ Երաժշտական վեբաստղի կատեգորիայում։ 2015 թվականի ապրիլի 14-ին թողարկել է «Handwritten» կոչվող երաժշտական ալբոմը։ Ալբոմի 3-րդ կատարումը՝ «Stitches»-ը, տեղ է գտնում «Billboard Hot 100» ցանկում։ Մասնակցել է Թեյլոր Սվիֆթի «1989» ալբոմի միջազգային շրջագայությանը։

2016-2017: Illuminate խմբագրել

 
Կենդանի համերգ, 2017 թ․

2016 թվականի հունվարի 21-ին Մենդեսը հանդես է եկել «The CW's The 100»-ի երրորդ սեզոնի պրեմիերային, որից հետո նա հայտարարել է իր երկրորդ համերկրյա շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում` տալով 38 ելույթ: Նույն թվականին Մենդեսը կնքել է պայմանագիր «Wilhelmina Models» մոդելավորման գործակալության հետ և հանդես է եկել «Forbes»-ում իրենց ամենամյա «30 Under 30» ցուցակում:

2016 թվականի հունիսին թողարկել է «Treat You Better»-ը՝ երկրորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլը[5], որը զբաղեցրել է «Billboard Hot 100»-ի եւ «UK Singles Chart»-ի լավագույն տասնյակի հորիզոնականը՝ հավակնելով եռակի պլատինե սերտիֆիկատ։ «Mercy»-ն՝ ալբոմի երկրորդ սինգլը, թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 18-ին, որը ԱՄՆ«Billboard 200»-ում զբաղեցրել է առաջին հորիզոնոկանը։ Սինգլի թողարկված 145․000 պատճեններից վաճառվել է 121․000 հատ և ստացել պլատինե սերտիֆիկատ։

Մենդեսի «Live at Madison Square Garden» կենդանի կատարմամբ ալբոմը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերին: Նույն ամսին հանդես է եկել «Saturday Night Live»-ում որպես երաժշտական հյուր։ «There's Nothing Holdin' Me Back»-ը՝ նրա երրորդ սինգլը՝ թողարկված 2017 թվականիի ապրիլի 20-ին, զբաղեցրել է «Mainstream Top 40» շքերթի առաջին հորիզոնականը։ 2017 թվականի օգոստոսին նա դարձել է առաջին 20 տարեկան երաժիշտը, ում հաջողվել է զբաղեցնել «Adult Pop Songs» շքերթը 3 տարբեր կատարումներով։ 2017 թվականի ապրիլի 27-ին սկսվել է «Illuminate World Tour»-ը (համերգային շրջագայություն), որն ավարտվելու է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

2018 – ներկա ժամանակ: խմբագրել

2018 թվականի մարտի 22-ին Մենդեսը թողարկել է երրորդ ստուդիային ալբոմի առաջատար սինգլը՝ «In My Blood»-ը, որին հաջորդեց երկրորդ՝ «Lost in Japan» սինգլը: 2018 թվականի ապրիլի 21-ին նա հանդես է եկել հեռուստատեսային համերգով, որը նվիրված էր Եղիսաբեթ II թագուհու ծննդյան 92-րդ տարեդարձին: Նրա ինքնատիպ գեղարվեստական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 25-ին։ Այն զբաղեցրել է ԱՄՆ-ի «Billboard 200»-ի 1-ին հորիզոնականը: Ալբոմի ճանաչողությանը նպաստելու համար Մենդեսը մտադիր է շարունակել իր համերկրյա շրջագայությունը 2019 թվականին:

Բարեգործություն խմբագրել

2014 թվականին Մենդեսը եւ DoSomething.org կազմակերպեւթյունը համատեղ սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը, որը կոչվում էր «Notes from Shawn»: Քարոզարշավը ոգեշնչված էր Մենդեսի առաջին սինգլի՝ «Life of the Party»-ի բառերով և շարունակություն ստացավ հաջորդ 2 տարիներին։ Նա նաև համատեղ աշխատանքներ է տարել «Pencils of Promise» հասարակական կազմակերպության հետ Գանայում դպրոց կառուցելու համար։ 2017 թվականի սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի ավերածություններից հետո Մենդեսը ստեղծել է «Mexico Earthquake Relief» հիմնադրամը Կարմիր խաչ-ի հետ համատեղ՝ նվիրաբերելով $100,000 օգնություն:

Մրցանակներ եւ նոմինացիաներ խմբագրել

Մենդեսը արժանացել է մի շարք մրցանակների եւ անվանակարգերի, այդ թվում` ութ «MTV Europe Music Awards», չորս «iHeartRadio Much Music Video Awards», «American Music Award», երեք «Juno Awards» եւ Կանադայի Փառքի ճանախարհի-ի «Allan Slaight»-ի պարգեւը:

2015 թվականին եղել է «SOCAN Awards»-ի դափնեկիրը: 2016 թվականին արժանացել է մրցանակի «People's Choice Award»-ի կողմից։ 2017 թվականին «Treat You Better» սինգլը առաջադրվել է «MTV Video Music Award»-ի լավագույն փոփ տեսահոլովակի համար: Նա նաեւ հաղթել է 2018 թվականին «Juno» մրցանակաբաշխության «Single of the Year» (տարվա լավագույն սինգլ) նոմինացիայում, իր «There’s Nothing Holding Me Back» սինգլի համար:2018 թվականին Մենդեսը նաեւ ստացել է մրցանակ SOCAN « Awards»-ի կողմից, որպես տարվա լավագույն երգահան:

Ֆիլմոգրաֆիա խմբագրել

Հեռուստատեսության եւ կինոյի դերեր
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2013 Metegol Young Jake Կրկնօրինակում
2015 Yo quisiera Ինքն իրեն Դրվագ: «Yo soy la bloguera de moda»
2016 The 100 (սերիալ) Macallan Դրվագ: «Wanheda: մաս 1»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Getting Honest With Shawn Mendes». Honest Blue.
  2. https://www.axs.com/shawn-mendes-5-things-you-didn-t-know-50268
  3. http://www.hngn.com/articles/142503/20151021/shawn-mendes-5-things-you-need-to-know-about-the-vine-star-turned-chart-topping-singer-photos.htm
  4. http://www.mtv.com/news/1990288/shawn-mendes-something-big-released/
  5. http://www.billboard.com/articles/news/7438055/shawn-mendes-treat-you-better-video