Պետրա Դե Սաթեր, (ծնվել է 1963 թվականի հունիսի 10 - ին) բելգիացի գինեկոլոգ և քաղաքական գործիչ է, ներկայումս զբաղեցնում է Բելգիայի փոխվարչապետի պաշտոնը։

Պետրա Դե Սաթերը նախկինում եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր 2019-ից 2020 թվականներին, երբ նշանակվել է փոխվարչապետ։ Պետրա Դե Սաթերը պատասխանատու է Ալեքսանդր Դե Կրոյի կառավարությունում Բելգիայի պետական կառավարման և պետական ձեռնարկությունների կառավարման համար[1]։ Պետրա Դե Սաթերը Եվրոպայում առաջին տրանսգենդեր նախարարն է[2]։

Մինչ քաղաքականություն մտնելըՊետրա Դե Սաթերը եղել է Գենտի համալսարանի գինեկոլոգիայի պրոֆեսոր, ինչպես նաև Գենտի համալսարանական հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա) վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ[3][4]։

Վաղ մանկություն և կրթություն

խմբագրել

Պետրա Դե Սաթերը ծնվել է 1963 թվականի հունիսի 10 - ին Ֆլամանդական Արևելյան Ֆլանդրիա նահանգի Աուդենարդ քաղաքում։  1987 թվականին ավարտել է Գենտի համալսարանը՝ բժշկություն մասնագիտությամբ, իսկ 1991 թվականին պաշտպանել է կենսաբժշկության դոկտորական թեզը։

Բժշկական կարիերա

խմբագրել

1991 թվականին համալսարանն ավարտելուց հետո Պետրա Դե Սաթերը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ երկու տարի անցկացրեց Չիկագոյում ձվի գենետիկա ուսումնասիրելով: 1994թ մասնագիտացել է գինեկոլոգիայի բնագավառում[5]։ 2000 թվականին Պետրա Դե Սաթերը նշանակվել է Գենտի համալսարանի վերարտադրողական բժշկության պրոֆեսոր։  2006թ. Պետրա Դե Սաթերը նշանակվել է Գենտի համալսարանական հիվանդանոցի վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ:

Քաղաքական կարիերա

խմբագրել

Սենատի անդամ, 2014-2019 թթ

խմբագրել

2014 թվականի եվրոպական ընտրություններում Պետրա Դե Սաթերը երկրորդն էր Ֆլամանդական Կանաչների կուսակցության ցուցակում։  Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը ձայներ է հավաքել, բայց չի կարողացել ստանալ լրացուցիչ երկրորդ տեղ: Հետագայում Պետրա Դե Սաթերը իր կուսակցության կողմից առաջադրվել է Բելգիայի Սենատի պաշտոնում[4]։ Որպես տրանս կին[3], Պետրա Դե Սաթերը դարձել է առաջին բացահայտ տրանսգենդեր բելգիուհին, ով ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում[6]։

Բացի Սենատում իր աշխատանքից, 2014-2019 թվականներին, Պետրա Դե Սաթերը եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բելգիայի պատվիրակության անդամ[7]։ Որպես Սոցիալիստների, դեմոկրատների և Կանաչների խմբի անդամ՝ Պետրա Դե Սաթերը եղել է միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի անդամ, ընթացակարգի կանոնների, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի, ինտեգրման ենթահանձնաժողովի, հանրային առողջության և կայուն զարգացման ենթահանձնաժողովի, և էթիկայի հանձնաժողովի անդամ։ Պետրա Դե Սաթերը եղել է փոխնակ մայրության համաձայնագրերի հետ կապված երեխաների իրավունքների ասամբլեայի զեկուցող(2016թ)[8], մարդկանց նոր գենետիկական տեխնոլոգիաների օգտագործման մասին զեկուցող(2017թ)[9], փախստականների և միգրանտների ընդունելության պայմանների մասին զեկուցող(2018թ)[10]։

Իր քաղաքական դեբյուտից ի վեր Դե Սաթերը զբաղվել է այնպիսիկարևոր հարցերով, ինչպիսիք են բելգիական և եվրոպական մակարդակներում փոխնակ մայրության կարգավորում, դեղագործական արդյունաբերության անկախ կլինիկական հետազոտություններ, սննդամթերքի և քիմիական նյութերի սպառողների պաշտպանության համար ռիսկեր, ինչպես նաև ԼԳԲՏ իրավունքների պաշտպանություն[11]։

Եվրոպական խորհրդարանի անդամ, 2019-2020թթ

խմբագրել
Դե Սաթերը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի և Եվրոպական կանաչ հիմնադրամի պատրաստած տեսանյութում

2018 թվականի սեպտեմբերի 15-ին հայտարարվեց, որ Դե Սաթերը հավակնում է առաջադրվել որպես Եվրոպական Կանաչների կուսակցության երկու առաջատար թեկնածուներից մեկը 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք, ի վերջո, բաժին հասան հոլանդացի բաս Էյխաուտին և գերմանացի Սկա Քելերին[12]։ Խորհրդարան մտնելուց հետո Պետրա Դե Սաթերը ղեկավարել է ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Պետրա Դե Սաթերը այդ պաշտոնում առաջին տրանս քաղաքական գործիչն էր[13]։ 2020 թվականին Պետրա Դե Սաթերը միացավ նաև քաղցկեղի դեմ պայքարի հատուկ կոմիտեին[14]։

Կոմիտեում աշխատելուց բացի, Պետրա Դե Սաթերը եղել է Հարավային Ասիայի երկրների (Բանգլադեշ, Բութան, Մալդիվներ, Նեպալ, Պակիստան և Շրի Լանկա) հետ կապերի խորհրդարանական պատվիրակության կազմում։  Պետրա Դե Սաթերը եղել է նաև ԼԳԲՏ իրավունքների միջխորհրդարանական խմբի անդամ[15] և համանախագահել է քաղցկեղի դեմ պայքարի Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խումբը[16]։

2020 թվականի դեկտեմբերին Դե Սաթերը ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ շահեց արդարության և գենդերային հավասարության մրցանակ՝ ի նշան սեռական և վերարտադրողական իրավունքների ոլորտում Եվրախորհրդարանի անդամի աշխատանքի ճանաչման[17]։

Բելգիայի փոխվարչապետ 2020թ-ից մինչ օրս

խմբագրել
 
Դե Սաթերը 2024 թվականին

2020 թվականի հոկտեմբերի 1-ին Պետրա Դե Սաթերը երդվեց որպես վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի կառավարության յոթ փոխվարչապետներից մեկը՝ դառնալով Եվրոպայի առաջին տրանսգենդեր փոխվարչապետը և Եվրոպայի ամենաբարձրաստիճան տրանսգենդեր քաղաքական գործիչը[18]։

2023-ի հոկտեմբերին Պետրա Դե Սաթերը քննադատեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ելույթը Պահպանողական կուսակցության համաժողովում, որում նա պնդում էր, որ իր լսարանը չպետք է ստիպվի հավատալ, որ մարդիկ կարող են լինել ցանկացած սեռի, որը ցանկանում են, և որ տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին: Պետրա Դե Սաթերը Սունակի խոսքերն անվանել է վիրավորական և շատ հիասթափեցնող, ինչպես նաև տրանսֆոբիա հրահրող[19]։

2023 թվականի նոյեմբերին Պետրա Դե Սաթերը քննադատել էր Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների անցկացումը և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։  Եկել է Իսրայելի դեմ պատժամիջոցների ժամանակը։  Ռումբի անձրևը անմարդկային է, - ասել է դե Սաթերը[20]։ Նա նաև կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իր բոլոր պատանդներին և հայտարարել․ Մենք պետք է դադարեցնենք դրամական հոսքերը, որոնք ֆինանսավորում են այդ ահաբեկչական կազմակերպությունը[21]։2024 թվականի փետրվարի 29-ին Պետրա Դե Սաթերը հայտարարել է, որ ցնցված է կոտորածների մասին լուրերից[22]։

Այլ գործունեություն

խմբագրել
  • Եվրոպայի բարեկամներ, հոգաբարձուների խորհրդի անդամ (2020 թվականից)[23]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Barbara Moens (October 1, 2020), Green MEP Petra De Sutter to be named deputy Belgian PM Politico Europe.
  2. Hugendubel, Katrin (1 October 2020). «Belgian milestone: A first trans minister and nobody cares». Politico. Վերցված է 2 October 2020-ին.
  3. 3,0 3,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Sutter 2016» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 Professor Petra De Sutter aangeduid als gecoöpteerd senator voor Groen, 21 June 2014, Het Laatste Nieuws
  5. «"Women are conditioned not to believe in themselves"». 20 February 2019.
  6. «Petra De Sutter is eerste transgender op kieslijst». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). March 2014. Վերցված է 2019-11-20-ին.
  7. «Ms Petra De SUTTER». Parliamentary Assembly. Վերցված է 3 October 2020-ին.
  8. Surrogacy: governments should consider drawing up guidelines to safeguard children’s rights, Parliamentary Assembly of the Council of Europe, press release of September 21, 2016.
  9. Petra De Sutter: "High time for a debate on new genetic technologies" Parliamentary Assembly of the Council of Europe, press release of August 3, 2017.
  10. More efforts needed for refugees’ reception on Greek islands Parliamentary Assembly of the Council of Europe, press release of July 13, 2018.
  11. «'Wij willen niet getolereerd worden, wij willen respect'». Site-Knack-NL. 2015-05-16. Վերցված է 2019-11-20-ին.
  12. European Greens - Support phase Leading Candidates
  13. Maïa de La Baume (January 13, 2020), 20 MEPs to watch in 2020 Politico Europe.
  14. Members of the Special Committee on Beating Cancer European Parliament, press release of July 9, 2020.
  15. Members European Parliament Intergroup on LGBTI Rights.
  16. MAC MEPs in the 2019-24 legislature Արխիվացված 2020-02-02 Wayback Machine MEPs Against Cancer.
  17. Johnson, Brian (2 December 2020). «MEP Awards 2020: Reaction and comment from our winners». The Parliament Magazine. Վերցված է 8 January 2021-ին.
  18. Oscar Lopez (October 1, 2020), Belgium appoints Europe's first transgender deputy PM Reuters.
  19. Ashifa Kassam (October 6, 2023), Belgian transgender deputy PM urges Sunak not to join ‘the real bullies’ The Guardian.
  20. Strauss, Marine (2023-11-08). «Belgium wants sanctions against Israel for Gaza bombings - deputy PM». Reuters (անգլերեն). Վերցված է 2023-11-08-ին.
  21. «TikTok - Make Your Day». www.tiktok.com. Վերցված է 2024-03-19-ին.
  22. «'Heinous': Deadly Israeli attack on Gaza aid-seekers condemned». Al Jazeera. 29 February 2024. Արխիվացված օրիգինալից 29 February 2024-ին.
  23. Friends of Europe appoints 29 new members to its Board of Trustees Friends of Europe, press release of June 25, 2020.